00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավաքական վտանգ․ Ռուսաստանի հարևանները՝ Արևմուտքի թիրախում

© Sputnik / Расул Назыров / Անցնել մեդիապահոցПострадавшее от пожара здание Акимата в Алма-Ате
Пострадавшее от пожара здание Акимата в Алма-Ате - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Բաժանորդագրվել
Ղազախստանի իշխանություններին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օգնությամբ, հաջողվեց ազատվել ահաբեկիչներից։ Դեռ մարտեր ու ձերբակալություններ են ընթանում, բայց ընդհանուր առմամբ կառավարությունը սկսում է վերահսկել իրավիճակը։ Այս լավ լուրերը ծայրահեղ զայրույթ են առաջացրել Արևմուտքում, գրում է ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Վիկտորյա Նիկիֆորովան։
Սպիտակ տունն «անհանգստություն» է հայտնել Ղազախստանի նախագահ Տոկաևի՝ ահաբեկիչների վրա կրակելու հրամանի կապակցությամբ։ Այսինքն՝ ամերիկյան ռեժիմին կտրականապես դուր չի գալիս, որ Ղազախստանի քաղաքացիները դադարել են փողոցներում կոտորել միմյանց։ Երբ կոտորում էին, ամեն բան հրաշալի էր։
Հենց պարզ դարձավ, որ ահաբեկիչների մոտ ոչինչ չի ստացվել, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը «ի նշան բողոքի» կրճատեց Ղազախստանում իր առաքելությունների թիվը։ «Փիսոն նեղացել է»։
ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա
Մի խոսքով, ազդանշանը հասկանալի է։ Դիակներ՝ դատարկված փողոցնելում, այրված շենքեր և ավտոմեքենաներ, քաոս, կողոպուտ՝ ամերիկացի գործընկերները հենց այսպիսի ցուցափեղկերի են պատրաստվում վերածել նախկին ԽՍՀՄ հանրապետությունները։ Այդերկրներից Ճապոնիա կամԳԴՀ սարքել այդպես էլ չհաջողվեց։
Փոխարենը նրանցից Հայիթի կսարքեն։ Վաշինգտոնը նրանց կառաջարկի նացիոնալիզմի վայրի արխայիկայից և ժամանակակից մահացու զենքից բաղկացած սեփական ֆիրմային կոկտեյլը։ Հո չի՜ վառվի։
Հիասքանչ Ալմաթին, թալանված իսլամիստների հետ ինտիմ կապի մեջ գտնվող ավազակների կողմից, ծրագրի միայն առաջին կետն է: Ղազախստանի վրա ոչ ոք կանգ չի առնի։
Դեռևս 2019 թվականին Rand Corporation-ը, որը բարձրաձայնում է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները, հրապարակել էր «Ռուսաստանի գերլարումն ու ապահահավասարակշռումը» միանգամայն հստակ ծրագիրը։ Այնտեղ ամեն ինչ հստակ գրված է․ սկզբում մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային, ապա տատանել Բելառուսը, ապա հրկիզել Միջին Ասիան, զուգահեռ՝ իրար խառնել Հարավային Կովկասն ուՄերձդնեստրը «վերադարձնել» Մոլդովային։
ՀԱՊԿ խաղաղապահներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի 2 օրից. Տոկաև
Մեր ամերիկացի գործընկերների առաջիկա ծրագրերում քաղաքակրթության բացարձակապես բոլոր անկլավները քայքայելն է, որոնք դեռ պահպանվել են նախկին ԽՍՀՄ ծայրամասերում։ «Մարտի դաշտ»՝ այսպես ենհետխորհրդային «միջանկյալ» վիճակում գտնվող պետությունները բնութագրվում Rand Corporation-ի մեկայլ զեկույցում։ Զինվորականները հստակ մարդիկ են, նրանց համար դաամենևին էլ փոխաբերություն չէ։
Այդ ռուսներն են շահագրգռված, որ իրենց սահմանների երկայնքով ծաղիկներ ծաղկեն և որ խաղաղ ապրեն ուժեղ և անկախ պետությունները։ Չնայած ազգային ծայրամասերի բոլոր լեգենդներին ու առասպելներին՝ հենց Ռուսաստանն է դարեր շարունակ քաղաքակրթություն հասցրել երկրագնդի այդ մոռացված անկյուններին։ Եվ միայն ինքն է այսօր շահագրգռված նրանց անվտանգ զարգացումն ապահովելու հարցում։
Մեր արևմտյան գործընկերների համար դրանք բոլորն ընդամենը չկայացած պետություններ են։ Նրանք դժվարությամբ են գտնում այդ երկրները քարտեզի վրա և չեն կարողանում անվանումներն արտաբերել։ Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, մեկ էլ այն մյուսը․․․ ինչ էր անունը․․․ մոռացված, ամբողջ աշխարհից փակված երկիր Թուրքմենստանը։ Նրանց համար դա տիպիկ ֆրոնթիր է՝ անպատկան հող, որտեղ բնիկներն իրար են կոտորում՝ տեղ բացելով ամերիկյան ռազմակայանների համար։
ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. Պուտին
Միջին Ասիայում բազաների թեման ամերիկացիների համար հատուկ արդիականություն ձեռք բերեց Աֆղանստանից փախչելու նախօրեին։ Լուրերի տարածումը, թե Ռուսաստանի հարևաններն ուղղակի երազում են իրենց մոտ ապաստան տալ ԱՄՆ-ի զինվորականներին, սկսվել էր դեռևս անցյալ տարվա գարնանը:
Ուզբեկստանն առայժմ պինդ է մնում՝ կտրականապես մերժելով ամերիկացի զինվորականներ տեղակայել իր տարածքում։ Բայց ի՞նչ կլինի, եթե զինվորականները նեղանան։ Ուզբեկստանն առայժմ ՀԱՊԿ-ի անդամ չէ․ եթե այնտեղ հանկարծակի, ինչպես Ղազախստանում, սկսեն մարդկանց գլուխները կտրել, Մոսկվան կարող է պարզապես չհասցնել օգնության հասնել։
Վաղուց ժամանակն է, որ Ռուսաստանի հարևան երկրների էլիտաները հասկանան, որ աշխարհում ընդամենը երեք գլոբալ ինքնիշխան խաղացող կա։ Նրանցից երկուսը՝ Ռուսաստանն ու Չինաստանը, իրապես շահագրգռված են խաղաղության և անվտանգության հարցերում։ Երրորդի՝ Ամերիկայի նպատակը բոլորի դեմ բոլորի պատերազմ սանձազերծելն է։
Եվ որքան մոտ է պետությունը Ռուսաստանին, այնքան մեծ է հավանականությունը, որ հենց նրանք են պատերազմելու մինչև վերջին բնակիչը։ Իհարկե, ռազմական ներխուժման այդ փորձերը կներկայացնեն որպես «տեղի բնակիչների խաղաղ ցույցեր»։ Ոչինչ, որ նրանք մինչև ատամները զինված են և պատրաստ են մինչև վերջ կռվել ուժայինների դեմ։ CNN-ը ամեն ինչ լավագույն ձևով կմատուցի։
Ռուս խաղաղապահները ժամանում են Ղազախստան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ղազախստանը Հայաստանը չէ. փորձագետը բացատրել է ճգնաժամերին ՀԱՊԿ արձագանքի տարբերությունը
Մոլդովայի նման երկրները փորձում են փրկություն գտնել ոչ բլոկային կարգավիճակում․ ոչ ՆԱՏՕ, ոչ էլ ՀԱՊԿ։ Թվում է՝ այնտեղ բոլորը կանոններով են խաղում։ Կտրուկ ռուսատյացություն՝ քաղաքականության և հռետորաբանության մեջ, «ճիշտ» արևմտամետ նախագահ։ Միայն թե ի՞նչ է անելու Մայա Սանդուն, եթե ամերիկացիները հանկարծ որոշեն Մերձդնեստրի հարցը լուծել իր երկրի տարածքում։ Չէ՞ որ եթե նրան դուր չգա արյունահեղությունն իր կառավարած երկրում, նրա համար շատ արագ այնպիսի Մայդան կկազմակերպեն, որ երբեք չի մոռանա։
Դա հին և հիմար պատրանք է․ այ, մենք առաջին աշակերտները կլինենք, ամեն ինչ կանենք, ինչպես Սպիտակ տունն է ասում, և կլինենք երջանիկ ու կայուն։ Սփոյլեր․ չեք լինի։
Հետաքրքրասերները կարող են ծանոթանալ, թե ինչպես են կառավարություն փոխում Հարավային Կորեայում։ Այնտեղ նախագահը պարզապես գնդակահարելի պաշտոն է։ Սպանություններ, ինքնասպանություններ, անվերջ դատավարություններ և բանտարկության հսկայական ժամկետներ։
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
Սեուլում՝ աշխարհի ամենատեխնոլոգիական և առաջադեմ մայրաքաղաքներից մեկում, պարբերաբար հանգստյան օրերին ամբողջ հրապարակներ են լցվում ցուցարարներով։ Մեծ ամբոխներ են։ Նրաք բողոքում են ամենատարբեր առիթներով։ Հերթական նախագահի ձերբակալման նախօրեին նրանք կանգնում են իրենց սովորական տեղերում և սովորության համաձայն պահանջում են «նստեցնել»։
Իսկ չէ՞ որ Հարավային Կորեան Վաշինգտոնի վարչակազմի ամենասիրելի զավակներից է։ Ամերիկյան երազանքի իսկական ցուցափեղկ։ Աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը, առանց կատակի։ Իսկ առաջնորդներին փոփոխում են առանձնահատկուկ դաժանությամբ։ Ամեն անգամ՝ մինի-Մայդանի միջոցով։
Չէ, Ռոստովի օդանավակայանը, իհարկե, միշտ բաց է։ Այնտեղ ամերիկացիների ոչնչացրած պետությունների ղեկավարներին կդիմավորեն ու կողջունեն։ Ռոստովի ժամանակակից կերպարվեստի թանգարանում հնարավոր կլինի ցուցանմուշներ շարել՝ նախկին նախագահների պստիկ կիսանդրիներ, նրանց դիմանկարներով ոսկերչական իրեր, նրանց գեղեցիկ ստեղծագործությունները՝ թանկարժեք կազմերով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մինսկ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
«Մենք օկուպանտ չենք». Լուկաշենկոն` Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների մասին
Տեղական առողջարաններում կկազմակերպեն առողջության վերականգնման հատուկ ծրագիր նախկին պետությունների նախկին առաջնորդների համար՝ սպա, դետոքս, ռելաքս։ Բայց արդյո՞ք ավելի անվտանգ չէ ոչ թե աքսորից, այլ սեփական երկրից կառավարելը՝ գտնվելով Հավաքական անվտանգության պայմանագրի հուսալի քողի տակ։
Կարծիք կա, որ հետխորհրդային պետությունների ղեկավարությունը պետք է ավելի լավ հոգ տանի ժողովրդի մասին, բարելավի տնտեսությունը, և այդ դեպքում ոչ մի մայդան էլ չի լինի։ Որ աղքատության դեմ պայքարել պետք է՝ ոչ ոք չի վիճում։ Սոցիալական ստորին խավերին պետք է լավ կերակրել, ապահովել նրանց կրթությամբ և սոցիալական «վերելակներով»։ Միայն թե դա երկրի հանգստության և անվտանգության երաշխիք չի հանդիսանում։
Մեր աչքի առաջ բազմամսյա բողոքի ցույցերը կաթվածահար էին արել Հոնկոնգի՝ աշխարհի ամենահարուստ մեգապոլիսներից մեկի կյանքը։ Տրանսպորտը չէր աշխատում, փոքր բիզնեսը սնանկանում էր, հայտնի հյուրանոցները դատարկվում էին, զբոսաշրջությունը կանգ էր առել, և այս ամենը՝ խառնաշփոթի պատճառով, որն ամիսներ շարունակ փողոցներում կազմակերպում էին քարոզչության տակ մնացած ուսանողները։
ԱՄՆ-ի միանգամայն ծաղկուն քաղաք Պորտլենդը 2020թ․-ին հաշված օրերի ընթացքում վերածվեց գողական միջավայրի, որտեղ թագավորում էր «կարգուկանոնի մայր» անարխիան։ Եվ ի՞նչ, Պորտլենդը աղքատության օրրա՞նն էր։ Բնավ։ Իսկ այ աղքատիկ ամերիկյան քաղաքները բախտ ունեցան խուսափելու այդ անկարգություններից։
Վաշինգտոնը կարծում է, որ Ղազախստանը կարող էր ճգնաժամը հաղթահարել առանց ՀԱՊԿ-ի օգնության
Ալմաթին, որն այժմ պաշտպանում են ավազակներից ու ահաբեկիչներից, Միջին Ասիայի ամենաբարեկեցիկ և ամենագեղեցիկ քաղաքն էր։ Դա նրան օգնե՞ց։ Ոչ, ինչպես տեսնում ենք։ Անհավասարությունը, ավաղ, ամբողջ ժամանակակից տնտեսության շարժիչ ուժն է։ Այդ պատճառով էլ այն կա ամենուր՝ Մումբայից մինչև Չիկագո, Ռիո դե Ժանեյրոյից մինչև Նուրսուլթան։
Այն կարող է բողոքի ցույցերի առիթը դառնալը, բայց ոչ իրական պատճառը լինել։ Դու կարող ես քո քաղաքացիներին ոտքից գլուխ ոսկեզօծել, բայց եթե քո երկրում 22 հազար օտարերկրյա ՀԿ է աշխատում (ինչպես Ղազախստանում էր), ապա արտասահմանից ոգեշնչված հեղաշրջումն ընդամենը ժամանակի հարց կլինի։
Որոշ հետխորհրդային պետություններ, կրակի գծին հայտնվելով, երրորդ ուժերի վրա են հույս դնում։ Ադրբեջանն, օրինակ, խաղեր է տալիս «Մեծ Թուրանի» նախագծի հետ։ Սակայն դրա գլխավոր ոգեշնչողը՝ Էրդողանը, բնավ հավերժական չէ։ Լիրայի անկումը նրա դեմ է տրամադրել սեփական քաղաքացիներին, իսկ ամերիկյան էլիտաներին նա վաղուց է նյարդայնացնում։ «Էրդողանի խաղի ավարտը»՝ վերջերս նրան դատապարտել է Foreign Affairs ազդեցիկ պարբերականը։ Հենց Թուրքիայի առաջնորդը հեռացավ, Ադրբեջանը մենակ է մնալու այն քաոսի հետ, որը հետխորհրդային պետությունների համար նախատեսել են ամերիկացիները։
Վաղուց ժամանակն է դադարել արբել 90-ականների պատրանքներից։ Ամերիկյան երազանքին խոնարհվելու տոնն ավարտված է, դառը խումարի ժամանակն է։ Նախկին հեգեմոնն այսօր պատրաստ է ծվեն-ծվեն անել ամբողջ աշխարհը, միայն թե մի փոքր հետաձգի սեփական անկումը։ Եվ այսօր առանձնահատուկ ռիսկի գոտում են Ռուսաստանի հարևան երկրները։ Մեր երկիրը պատրաստ է օգնության հասնել նրանց, պաշտպանել զավթիչներից։
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի մաս կազմող ռուսական զինծառայողները Չկալովսկի» օդանավակայանում (6 հունվարի, 2022թ). Շյոլկովո - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ծանրությունը ՌԴ-ի ուսերին է․ինչո՞վ կարող է օգնել Հայաստանը
Սակայն հարևաններից էլ պատասխան քայլեր են պահանջվում։ Նրանց երկրներում ռուսախոս բնակչությունն իրեն պետք է հանգիստ և հարմարավետ զգա։ Ռուսաց լեզուն պետք է պահպանի իր բարձր կարգավիճակը։ Անհրաժեշտ է վատ երազի պես մոռանալ ռուսական դպրոցների սահմանափակումները, տխմարագույն «լեզվի պարեկները» և առհասարակ, պետք է սանձել երես առած տեղական ազգայնականներին։
Միայն այդպես է հնարավոր չթաղվել անիմաստ ագրեսիվ այլատյացության արխաիկայի մեջ և պահպանել այն բարձր, բացառիկ քաղաքակրթությունը, որը միասին ստեղծել են մեր ընդհանուր նախնիների մի քանի սերունդներ։ Այլապես այդ հսկայական ընդհանուր ժառանգությունը պարզապես անհնար կլինի պահել։
ՀԱՊԿ-ը վեց պետությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Նրա պաշտպանությունից օգտվելու համար պետք է հավաքականություն և պատասխանատվություն դրսևորել։ Դրսևորել այն պետական իմաստնությունն ու ռազմավարական հաշվարկը, որն այնքան պակասում է այսրոպեական շահին հակված հետորհրդային պետություններին։ Իսկ այդ բոլոր բազմավեկտոր հնարքները աղբարկղը նետելու ժամանակն է։
Բաքվի բռնապետը ՀԱՊԿ-ում կորցրեց իր լավագույն հովանավորին. Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան
Դրանք այլևս չեն աշխատում։ Չի կարելի անվերջ նստել երկու աթոռի վրա, առավել ևս, երբ երկրորդ աթոռն արդեն վառվում է։ Ռուսաստանը հուսալի գործընկեր է, բայց տանգոյի համար երկու հոգի է պետք։ Հարևանները պետք է մեր նկատմամբ նույնպիսի հուսալիություն և պատասխանատվություն ցուցաբերեն։
Իսկ առհասարակ, եթե մի բան պատահի, Ռուսաստանն, իհարկե, կհասնի օգնության։ Չէ՞ որ միշտ էլ այդպես է եղել։ Մենք պաշտպաններ ենք։
Լրահոս
0