00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բավական է, չի կարելի». Թաթոյանը ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը սխալ է համարում

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ի խոսքով` հայկական կողմի պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով, պետք չէ այդ հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են, իսկ հայելային հետքաշման վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը`սխալ քաղաքականություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խաղաղասիրական հայտարարությունները կեղծ շղարշ են միջազգային հանրության համար՝ իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Մեր ԱԳ նախարարության առաջարկն էլ անտեսում է մարդու իրավունքները։ Հարգում եմ ԱԳՆ-ի աշխատանքը, բայց սա սխալ մոտեցում է։ Բավական է, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից», - ընդգծեց նա։

Նա նշեց, որ հարց է առաջանում՝ ո՞ւր պետք է հետ քաշվի հայկական կողմը, որտեղի՞ց, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է քաղաքացիների տների միջով, հողերի միջով, հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։
Թաթոյանը ԱԳՆ հայտարարությունն անվանեց մարդու իրավունքներն անտեսող առաջարկ։ Նա ասաց, որ քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար
«Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով», - հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը։
Ըստ Թաթոյանի՝ պատերազմից հետո մեկ գրամ անգամ չի նվազել ադրբեջանցիների ատելությունը, հայատյացության քաղաքականությունը։
Նա ընդգծեց, որ խաղաղությունը կարևորագույն, բարձրագույն արժեք է, բայց հայկական կողմը սեփական իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունենալով, ավելի մեծ խնդիրների առաջ կարող է հայտնվել։ Թաթոյանը վստահեցրեց` գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է։
здание Министерство обороны Армении вс вооруженные силы здание - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ադրբեջանցիների սադրանքից հետո ևս մեկ զինծառայողի մարմին է հայտնաբերվել. ՊՆ
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր նույն օրը գրանցված սահմանային միջադեպերին ու խստորեն դատապարտել էր ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։ Նախարարությունը շեշտել էր, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ–ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը։
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Այսօր ՊՆ–ն տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։
Լրահոս
0