00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը

© Sputnik / Aram NersesyanԲանկոմատ
Բանկոմատ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Բանկոմատ
Բաժանորդագրվել
Սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է նաև ամսական 25 000 դրամ հավելավճար։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախումհունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ հաստատել է Արցախի կառավարության որոշումը։

Մասնավորապես, հիմնական կենսաթոշակի չափը 18 000 դրամից դարձել է 21 500 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 500 դրամի փոխարեն՝ 34 300 դրամ: Սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25 000 դրամ հավելավճար:

Բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54 500 դրամ (40 000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39 500 դրամ (30 000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 դրամ (27 000 դրամի փոխարեն):
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27 000 դրամից դարձել է 36 000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 դրամից 107 500 դրամ:
Թոշակների ու նպաստների բարձրացում կառավարությունը նախատեսում է կատարել ամեն տարի
 - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Թոշակների ու նպաստների բարձրացումը կյանքի որակի էական փոփոխության չի հանգեցնի. փոխնախարար
Իսկ, ահա, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը 26 500 դրամի փոխարեն սահմանվել է 34 300 դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44 000 դրամ:
Բարձրացվել է նաև հաշմանդամ երեխաներին, միայնակ մոր երեխաներին, միակողմանի ծնողազուրկ երեխաներին, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող նպաստի չափը։
Այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից մինչև նրանց 6 տարին լրանալը կստանան 50 000 դրամ նպաստ:
Արցախի պահեստազորի սպաները մինչ այսօր իրենց հասանելիք թոշակները չեն ստացել
Երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 դրամ՝ նախկին 15 000 դրամի փոխարեն:
Մեծ հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ դպրոցում սովորողների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնության չափերը նույնպես բարձրացել են։
Լրահոս
0