https://arm.sputniknews.ru/20220111/zvohvats-u-anhet-kvorats-16-zinvvori-yntaniqner-pvokhhatucum-chen-stacel-pattsharn-orenqi-bacn-e-37381399.html
Զոհված ու անհետ կորած 16 զինվորի ընտանիքներ փոխհատուցում չեն ստացել. պատճառն օրենքի բացն է
Զոհված ու անհետ կորած 16 զինվորի ընտանիքներ փոխհատուցում չեն ստացել. պատճառն օրենքի բացն է
Sputnik Արմենիա
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է փոխել օրենքը` զինծառայողների քույր–եղբայրներին թույլ տալով օգտվել փոխհատուցման իրավունքից։ 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T12:36+0400
2022-01-11T12:36+0400
2022-01-11T12:36+0400
արցախ
փոխհատուցում
զինծառայող
զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_0:32:1600:932_1920x0_80_0_0_9feaaed2f4c33c139a638e88bde5ab3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած 16 զինծառայողների հարազատներ զրկված են փոխհատուցում ստանալու իրավունքից։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` պարզաբանելով, որ պատճառն օրենքի բացն է։Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսվում է, որ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների մասով ստանում են փոխհատուցում և շահառու են հանդիսանում զինծառայողի կինը կամ ամուսինը, զավակներն ու ծնողները։Օրենքի բացն ուղղելու համար Հայկ Սարգսյանը առաջարկում է օրենքում լրացում կատարել` նման դեպքերի համար սահմանելով, որ փոխհատուցում ստանալու իրավունք տրվի զինծառայողների հարազատ քույր–եղբայրներին։ Նախագծի հեղինակը հայտնեց, որ իր հիշտակած 16 դեպքերում էլ զինվորներն ունեն քույր–եղբայրներ։Արցախում զոհվածների ու վիրավորվածների 1671 ընտանիքներ հիմնադրամից փոխհատուցում են ստացելՀիշեցնենք, որ փոխհատուցումները տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը` 10 մլն դրամ միանվագ և 20 տարի շարունակ` ամսական 300 000 դրամ։
https://arm.sputniknews.ru/20211223/paterazmic-hetvo-shaharuneri-kutakumner-eghan-qani-zinvvori-yntaniq-e-pvokhhatucum-stacel-36794143.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_90:0:1510:1065_1920x0_80_0_0_032df3b722b6ee43da8b0b1be7612cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, փոխհատուցում, զինծառայող, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
արցախ, փոխհատուցում, զինծառայող, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Զոհված ու անհետ կորած 16 զինվորի ընտանիքներ փոխհատուցում չեն ստացել. պատճառն օրենքի բացն է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է փոխել օրենքը` զինծառայողների քույր–եղբայրներին թույլ տալով օգտվել փոխհատուցման իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած 16 զինծառայողների հարազատներ զրկված են փոխհատուցում ստանալու իրավունքից։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` պարզաբանելով, որ պատճառն օրենքի բացն է։
23 դեկտեմբերի 2021, 13:46
Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսվում է, որ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների մասով ստանում են փոխհատուցում և շահառու են հանդիսանում զինծառայողի կինը կամ ամուսինը, զավակներն ու ծնողները։
«Բայց ինձ հայտնի է դարձել 16 դեպք, ինձ մոտ կա ցուցակ, որ մենք ունենք զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, որոնք 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, հետևաբար չունեն կին ու զավակներ, նաև չունեն ծնողներ։ Այսինքն` նրանց ծառայության մեկնելու ժամանակ երկու ծնողներն էլ մահացած են եղել։ Մեր այս զինծառայողների մասով որևէ մեկը փոխհատուցում չի ստացել»,– ասաց պատգամավորը։
Օրենքի բացն ուղղելու համար Հայկ Սարգսյանը առաջարկում է օրենքում լրացում կատարել` նման դեպքերի համար սահմանելով, որ փոխհատուցում ստանալու իրավունք տրվի զինծառայողների հարազատ քույր–եղբայրներին։ Նախագծի հեղինակը հայտնեց, որ իր հիշտակած 16 դեպքերում էլ զինվորներն ունեն քույր–եղբայրներ։
Հիշեցնենք, որ փոխհատուցումները տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը` 10 մլն դրամ միանվագ և 20 տարի շարունակ` ամսական 300 000 դրամ։