https://arm.sputniknews.ru/20211223/paterazmic-hetvo-shaharuneri-kutakumner-eghan-qani-zinvvori-yntaniq-e-pvokhhatucum-stacel-36794143.html
Պատերազմից հետո շահառուների կուտակումներ եղան. քանի զինվորի ընտանիք է փոխհատուցում ստացել
Պատերազմից հետո շահառուների կուտակումներ եղան. քանի զինվորի ընտանիք է փոխհատուցում ստացել
Sputnik Արմենիա
Մինչ այս պահը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 64 միլիարդ դրամ է ստացել։ 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T13:46+0400
2021-12-23T13:46+0400
2021-12-23T13:55+0400
փոխհատուցում
հիմնադրամ
զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
ասուլիս
սմբատ սաիյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28755243_0:0:1000:563_1920x0_80_0_0_abc40df2eab57bebd50b096cb7dc6088.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։Նա հայտնեց` 44-օրյա պատերազմի կամ դրանից հետո եղած իրադարձություններից տուժածներից առավելագույնը 200-250-ի պարագայում է, որ դեռևս փոխհատուցում չեն ստացել. փաստաթղթեր չեն ներկայացվել։ Սաիյանի խոսքով` պատերազմից հետո շահառուների թվի աննախադեպ աճը որոշակի կուտակումներ ստեղծեց, սակայն խնդիրներն արդեն անցյալում են։Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանն էլ հայտնեց` կամավոր նվիրաբերությունների թիվը շատ մեծ է հենց Հայաստանում, քանի որ պատերազմը մտել է յուրաքնաչյուրիս տուն և մարդիկ գիտեն` ինչ առաքելություն է իրականացվում։Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա ամենաակտիվն ԱՄՆ հայ համայնքն է, հետո գալիս են եվրոյով և ռուբլիով նվիրաբերությունները։Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2021–ի հունվարին օրենքի փոփոխության արդյունքում պարտադիր վճարները բարձրացվեցին և, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի շատ գումար է ստացվում։Նրա խոսքով` գալիք 3-5 տարիների համար պլանավորում են մեծ ռեզերվ հավաքագրել։ Խոսքը մոտ 100 մլն դոլարի մասին է։ Բաղդասարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ունեցած ռեզերվների շնորհիվ էր, որ հենց 2020–ի նոյեմբերից սկսեցին փոխհատուցումներ տրամադրել։Հիշեցնենք, որ 2020-ի տարեվերջին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունվել էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարները հասան մինչև15 000 դրամի։Կառավարությունը շարունակում է փոխհատուցել պատերազմի մասնակիցների ուսման վարձերըԸստ այդմ, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները՝ 3000 դրամ, 200–ից 500 հազար ստացողները՝ 5500 դրամ, 500 000- 1 մլն դրամ ստացողները` 8500 դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կազմում է 15 000 դրամ։
https://arm.sputniknews.ru/20210923/zintsarajvoghneri-apahvovagrutjan-himnadramy-nvor-hashvetvutjun-e-nerkajacrel-33576976.html
https://arm.sputniknews.ru/20211202/zintsarajvoghneri-himnadrami-shaharuneri-tivn-avelacel-e-36vov-nvor-hashvetvutjun-35959196.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28755243_199:0:1000:601_1920x0_80_0_0_27fbc0f40cb375441493a525302ec755.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոխհատուցում, հիմնադրամ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ասուլիս, սմբատ սաիյան
փոխհատուցում, հիմնադրամ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ասուլիս, սմբատ սաիյան
Պատերազմից հետո շահառուների կուտակումներ եղան. քանի զինվորի ընտանիք է փոխհատուցում ստացել
13:46 23.12.2021 (Թարմացված է: 13:55 23.12.2021) Մինչ այս պահը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 64 միլիարդ դրամ է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։
«4660-ից ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի զինվորները և նրանց ընտանիքի անդամներն են փոխհատուցում ստացել։ 4660-ից միայն 416-ն են, որ 44-օրյա պատերազմից առաջ կատարված իրադարձությունների համար են փոխհատուցում ստացել։ Բացի այդ, փոխհատուցում ստացած 4660 շահառուներից 97-ը համարվում են անհայտ բացակայող, 524-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, մյուսները զոհվածների ընտանիքներն են»,–ասաց Սաիյանը։
Նա հայտնեց` 44-օրյա պատերազմի կամ դրանից հետո եղած իրադարձություններից տուժածներից առավելագույնը 200-250-ի պարագայում է, որ դեռևս փոխհատուցում չեն ստացել. փաստաթղթեր չեն ներկայացվել։ Սաիյանի խոսքով` պատերազմից հետո շահառուների թվի աննախադեպ աճը որոշակի կուտակումներ ստեղծեց, սակայն խնդիրներն արդեն անցյալում են։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանն էլ հայտնեց` կամավոր նվիրաբերությունների թիվը շատ մեծ է հենց
Հայաստանում, քանի որ պատերազմը մտել է յուրաքնաչյուրիս տուն և մարդիկ գիտեն` ինչ առաքելություն է իրականացվում։
23 սեպտեմբերի 2021, 16:13
Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա ամենաակտիվն ԱՄՆ հայ համայնքն է, հետո գալիս են եվրոյով և ռուբլիով նվիրաբերությունները։
Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2021–ի հունվարին օրենքի փոփոխության արդյունքում պարտադիր վճարները բարձրացվեցին և, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի շատ գումար է ստացվում։
«2017-ից մինչ այսօր պարտադիր վճարները 53 միլիարդ դրամ են կազմել, իսկ ընդհանուր առմամբ 64 միլիարդ դրամի միջոցներ ենք ստացել։ Նվիրատվությունների մեծ մասը պատերազմի ընթացքում են ստացվել և դրանից անմիջապես հետո` 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին»,–ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` գալիք 3-5 տարիների համար պլանավորում են մեծ ռեզերվ հավաքագրել։ Խոսքը մոտ 100 մլն դոլարի մասին է։ Բաղդասարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ունեցած ռեզերվների շնորհիվ էր, որ հենց 2020–ի նոյեմբերից սկսեցին փոխհատուցումներ տրամադրել։
Հիշեցնենք, որ 2020-ի տարեվերջին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունվել էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարները հասան մինչև15 000 դրամի։
Ըստ այդմ, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները՝ 3000 դրամ, 200–ից 500 հազար ստացողները՝ 5500 դրամ, 500 000- 1 մլն դրամ ստացողները` 8500 դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կազմում է 15 000 դրամ։