00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն փոխում է ԱԺ կանոնակարգը. Արթուր Ղազինյանի չընտրվելու հարցը կլուծվի այլ ճանապարհով

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից առաջ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից առաջ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից առաջ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս
Բաժանորդագրվել
Քննարկման ավարտին հանձնաժողովը 3 դեմ, 7 կողմ ձայներով հավանություն տվեց նախագծին, այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԱԺ մեծամասնությունը որոշել է լուծել ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի` ընդդիմությանը պատկանող պաշտոնում թեկնածուի ընտրության` արդեն շուրջ կես տարի ձգձգվող խնդիրը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող») այդ նպատակով առաջարկում է փոփոխել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։
Օրենքում առաջարկող փոփոխությունների նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նախագիծը ներկայացնելիս Գաբրիելյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգով նախատեսվում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իրականացնել հանձնաժողովի ձևավորումից հետո 5 օրվա ընթացքում։ Իսկ թե ինչ է լինում, երբ հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվում, նրա խոսքով, օրենքը չի հստակեցնում։

«Օրենքը պրակտիկ կիրառման մեջ ցույց է տվել, որ այս մասով բաց ունի»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` այսօր այդ խնդրին է բախվել պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, բայց բացառված չէ, որ վաղն այդ նույն խնդիրը կարող է ծագել ԱԺ ցանկացած այլ հանձնաժողովում։
«Նախագիծն այն մասին չէ, որ ես ուզում եմ Դոնթի բանաձևով ձեզ տրամադրված տեղակալի տեղը այսպես ասած, կներեք արտահայտությանս համար, ձեզանից խլել։ Այդ տեղը, այո, ձերն է։ Ես ուղղակի ուզում եմ, որ առաջիկայում նման կազուս այլևս տեղի չունենա, մենք այս հարցը կարգավորենք»,– ասաց Գաբրիելյանը` դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Պաշտոնը զավթելու անթաքույց փորձ. ԱԺ ընդդիմությունը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին
Ընդդիմադիր պատգամավորը իշխանական գործընկերներին հիշեցրեց հանձնաժողովի փոխնախագահի շուրջ ծավալված իրադարձություններն ու եզրակացրեց. «Նման ձևով ո՛չ պառլամենտարիզմն է հարգվում, ո՛չ ժողովրդավարության սկզբունքը, այլ ուղղակի կոնկրետ սուբյեկտային ու սուբյեկտիվ ընկալումներով պայմանավորված որոշումների իրավական հիմք եք բերում»։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց, որ առաջարկվող փոփոխությամբ ընդդիմությունը չի զրկվում նոր թեկնածու առաջադրելու իրավունքից։

«Նախագծով որևէ տեղ, որևէ եղանակով, որևիցե մեկնաբանության պարագայում չի ասվում, որ եթե մարդը չի ընտրվել, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա հավերժ, հավիտենական այլևս չի կարող առաջադրվել այդ պաշտոնում։ Ո՛չ, ասվում է հետևյալը` չընտրվելու պարագայում ներկայացվում է նոր թեկնածու»,– ասաց Վարդանյանը։

Քննարկման ավարտին հանձնաժողովը 3 դեմ, 7 կողմ ձայներով հավանություն տվեց նախագծին, ու այն առաջիկայում կներկայացվի արդեն ԱԺ–ի քննարկմանը։
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո նախանշված է նաև պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, սակայն, ի տարբերություն նախորդ 16 նիստի, փոխնախագահի ընտրության հարցը ներառված չէ։
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու, այդ օրվանից նրանք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին։
Հանձնաժողովի` դեկտեմբերի 14-ի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ–ն թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։ Մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 21-ին, Քոչարյանն ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել, բայց իրենք բարի կամք են դրսևորում` ընդդիմությանը նորից հնարավորություն տալով կոնսենսուսի գալ իշխող ուժի հետ ու նոր թեկնածու առաջադրել։ «Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասել էր նա։
Ընդդիմությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը հակասում էր ԱԺ Կանոնակարգ օրենքին, որով հանձնաժողովի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը։
Եթե պետք լինի, օրենքը կփոխենք. Փաշինյանն ասել է` ինչու չի ստեղծվել քննիչ հանձնաժողովը
Լրահոս
0