00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնը զավթելու անթաքույց փորձ. ԱԺ ընդդիմությունը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքից չի հրաժարվում:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում պատասխանել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերջին ելույթին։
Դեկտեմբերի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «Հայաստան» խմբակցությունն արդեն երկրորդ անգամ թեկնածու չի առաջադրել ու զգուշացրել էր, որ եթե հաջորդ նիստին էլ ընդդիմությունն իր այդ իրավունքը չիրացնի, ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։

«Հատուկ ի գիտություն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը։ Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը»,– ընդգծել է ընդդիմությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ նույն օրենքի համաձայն` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Իսկ թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրում:
««Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն»,– արձանագրում է խորհրդարանական ընդդիմությունը` հիշեցնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի 30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը:
Իսկ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը` թեկնածուի առաջադրման իրավունքը ՔՊ–ին փոխանցվելու մասին, ընդդիմությունը որակում է որպես «հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու անթաքույց փորձ»:
Հիշեցնենք` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը` 14 անգամ մերժել։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ ուրիշ թեկնածու չեն առաջադրելու ու այդ օրվանից հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում։
Ընդդիմությունը Ղազինյանի թեկնածությունը չփոխեց. ՔՊ–ն պատրաստվում է վերցնել այդ պաշտոնը
Լրահոս
0