https://arm.sputniknews.ru/20220111/mahacel-e-razmik-davvojany-37380261.html
Մահացել է Ռազմիկ Դավոյանը
Մահացել է Ռազմիկ Դավոյանը
Sputnik Արմենիա
Բանաստեղծի 82-ամյակը կլրանար հուլիսին։ 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T12:12+0400
2022-01-11T12:12+0400
2022-01-11T14:49+0400
մահ
բանաստեղծություն
ռազմիկ դավոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/12/26844271_0:0:1600:901_1920x0_80_0_0_20c2952562d5973f0cf9a2a7e31ebe69.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Այսօր կյանքից հեռացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։Բանաստեղծը 82 տարեկան կդառնար այս տարվա հուլիսին։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Հուղարկավորությունը կազմակերպելու համար, ամենայն հավանականությամբ, կառավարական հանձնաժողով կստեղծվի։Մահացել է Եվրախորհրդարանի գործող ղեկավար Դավիթ ՍասոլինԴավոյանը ծնվել է 1940թ. հուլիսի 3-ին Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը, 1963թ.` առաջին ժողովածուն: 1958թ. տեղափոխվել է Երևան: 1985թ., 2003թ. և 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2011թ.` Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2010թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի:Լեոնիդ Կուրավլյովին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոցՌազմիկ Դավոյանը հեղինակել է «Ստվերների միջով» (Երևան, 1967 թ.), «Ռեքվիեմ» (Երևան, 1969 թ.), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972 թ.), «Մեղրահաց» (Երևան, 1973 թ.), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975 թ.), «Ինչ էր եղել» (Երևան, 1977 թ.), «Տաք սալեր» (Երևան, 1978 թ.), «Պոեմներ» (Երևան, 1980 թ.), «Պղնձե վարդ» (Երևան, 1983 թ.), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984 թ.), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984 թ.), «Էպոս պատանության» (Երևան, 1984 թ.), «Տխուր փիղը» (Երևան, 1985 թ.), «Սահման» (Երևան, 1986 թ.), «Ընտիր երկեր» (Երևան, 1987 թ. ), «Քարե բարձ» (Երևան, 1989 թ.) և այլ ժողովածուներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/12/26844271_180:0:1600:1065_1920x0_80_0_0_86ae9ee390f4ceda33d3e77b626377b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, բանաստեղծություն, ռազմիկ դավոյան
մահ, բանաստեղծություն, ռազմիկ դավոյան
Մահացել է Ռազմիկ Դավոյանը
12:12 11.01.2022 (Թարմացված է: 14:49 11.01.2022) Բանաստեղծի 82-ամյակը կլրանար հուլիսին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Այսօր կյանքից հեռացել է բանաստեղծ
Ռազմիկ Դավոյանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Բանաստեղծը 82 տարեկան կդառնար այս տարվա հուլիսին։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Հուղարկավորությունը կազմակերպելու համար, ամենայն հավանականությամբ, կառավարական հանձնաժողով կստեղծվի։
Դավոյանը ծնվել է 1940թ. հուլիսի 3-ին Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը, 1963թ.` առաջին ժողովածուն: 1958թ. տեղափոխվել է Երևան: 1985թ., 2003թ. և 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2011թ.` Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2010թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի:
Ռազմիկ Դավոյանը հեղինակել է «Ստվերների միջով» (Երևան, 1967 թ.), «Ռեքվիեմ» (Երևան, 1969 թ.), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972 թ.), «Մեղրահաց» (Երևան, 1973 թ.), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975 թ.), «Ինչ էր եղել» (Երևան, 1977 թ.), «Տաք սալեր» (Երևան, 1978 թ.), «Պոեմներ» (Երևան, 1980 թ.), «Պղնձե վարդ» (Երևան, 1983 թ.), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984 թ.), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984 թ.), «Էպոս պատանության» (Երևան, 1984 թ.), «Տխուր փիղը» (Երևան, 1985 թ.), «Սահման» (Երևան, 1986 թ.), «Ընտիր երկեր» (Երևան, 1987 թ. ), «Քարե բարձ» (Երևան, 1989 թ.) և այլ ժողովածուներ: