https://arm.sputniknews.ru/20220111/erdvoghani-glkhavvor-lvobbisty-hajvoc-ceghaspanutjan-zhkhtman-harcum-inch-e-hajtni-qylychi-masin-37412312.html
Էրդողանի գլխավոր լոբբիստը հայոց Ցեղասպանության ժխտման հարցում․ ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Էրդողանի գլխավոր լոբբիստը հայոց Ցեղասպանության ժխտման հարցում․ ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Sputnik Արմենիա
Թուրքիայում հունվարի 11-ին Սերդար Քըլըչին վերջնականապես հաստատեցին որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ դեսպանորդ։ Թուրքիայի ԱԱԽ... 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T21:02+0400
2022-01-11T21:02+0400
2022-01-11T21:02+0400
հայաստան
թուրքիա
սերդար քըլըչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37412650_0:51:1600:951_1920x0_80_0_0_3e9d55478e3fb01eed1cc4c94c74bccd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հայաստանն ու Թուրքիան վերջին 30 տարում երկրորդ անգամ պաշտոնապես կփորձեն կարգավորել հարաբերությունները։ Առաջին փորձը եղել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի կառավարման շրջանում, այն հաջողությամբ չպսակվեց։ Երկրորդը ձեռնարկվել է հիմա՝ 14 տարի անց։Թուրքիայի ընտրությունից դատելով, կարելի է ասել, որ Հայաստանի հետ բանակցությունների երկրորդ ռաունդը կարևոր է նրա համար։Ի՞նչ է հայտնի Քըլըչի մասինՔըլըչը 40 տարվա փորձ ունեցող թուրք դիվանագետ է։ 1984 թվականից աշխատում է ԱԳՆ համակարգում, առանցքային պաշտոններ է զբաղեցրել այդ կառույցում, գլխավորել Է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բաժինը, դեսպան է եղել մի շարք երկրներում՝ Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: Դիվանագիտական գործունեության միջև ընկած ժամանակահատվածում՝ 2010-2012թթ. եղել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։Քըլըչը Էրդողանի մերձավորն է համարվում, Թուրքիայի նեղ քաղաքական շրջանակներում նրան անվանում են «ճգնաժամային մենեջեր», որը կարող է վարել ամենաբարդ բանակցությունները։ Պատահական չէ, որ Էրդողանը նրան է ընտրել Հայաստանի հետ կապեր հաստատելու համար։Վերջին 7 տարիները, ԱՄՆ-ում դեսպան լինելով, Քըլըչը նվիրել է հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարին։ Ընդ որում, նա նշանակվել է 2014 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին։ Թուրքիայում կարծում էին, որ փորձառու դիվանագետը կարող է խանգարել ԱՄՆ նախագահին օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և դիմակայել այդ հանցագործության ճանաչման ուղղությամբ հայ համայնքի ջանքերին: Այս տարիների ընթացքում Քըլըչն ամեն կերպ աջակցել է թուրքական լոբբիստական կառույցներին։Մասնավորապես, 2014 թվականին Քըլըչը շատ կոշտ է արձագանքել Ամերիկայի հրեական կոմիտեի կոչին, որը պահանջում էր ճանաչել 1915 թվականի իրադարձությունները։ Կոմիտեի ղեկավար Դևիդ Հարիսին ուղղված իր նամակում նա նախաձեռնությունը անվանել է «անարդար, վիրավորական և իրականությունից կտրված»:Բացի այդ, Քըլըչը Ցեղասպանության հերթական տարելիցի հետ կապված ԱՄՆ 45-րդ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը որակել է որպես ներքին դաշտի համար նախատեսված քաղաքական խաղի մի մաս:ԱՄՆ գործող նախագահի 2021 թվականի ապրիլի 24-ի հայտարարությունը, որում նա արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, Քըլըչն իր Twitter-ում անհաջող և անընդունելի էանվանել։Քըլըչի ընտանիքը դեռևս 20-րդ դարի 60-ական թվականներից համարվում է թուրքական քաղաքականության ազդեցիկ ընտանիքներից մեկը։ Հատուկ դեսպանորդի հայրը՝ Իլյաս Քըլըչը, 20 տարի շարունակ եղել է Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր իր ծննդավայր Սամսունի մարզից։ Դիվանագետի եղբայրը՝ Սինան Քըլըչը, երկար ժամանակ եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական բժիշկը։ Նրա զարմիկը՝ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, երիտասարդության և սպորտի նախարարն է եղել։ Ներկայումս նա մեջլիսի պատգամավոր է և նախագահի վստահված անձանցից մեկը։
https://arm.sputniknews.ru/20220110/netflix-y-cucadrel-e-patmakan-hajastani-qartezy-turqiajum-vajnasun-en-bardzracrel-37357042.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37412650_132:0:1468:1002_1920x0_80_0_0_2f76e8d7f4903eedcbf92ad97b2a8ace.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, սերդար քըլըչ
հայաստան, թուրքիա, սերդար քըլըչ
Էրդողանի գլխավոր լոբբիստը հայոց Ցեղասպանության ժխտման հարցում․ ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Թուրքիայում հունվարի 11-ին Սերդար Քըլըչին վերջնականապես հաստատեցին որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ դեսպանորդ։ Թուրքիայի ԱԱԽ քարտուղար, ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Լիբանանում Թուրքիայի նախկին դեսպան... Էլ ի՞նչ է հայտնի նրա մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հայաստանն ու Թուրքիան վերջին 30 տարում երկրորդ անգամ պաշտոնապես կփորձեն կարգավորել հարաբերությունները։ Առաջին փորձը եղել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի կառավարման շրջանում, այն հաջողությամբ չպսակվեց։ Երկրորդը ձեռնարկվել է հիմա՝ 14 տարի անց։
Թուրքիայի ընտրությունից դատելով, կարելի է ասել, որ Հայաստանի հետ բանակցությունների երկրորդ ռաունդը կարևոր է նրա համար։
Ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Քըլըչը 40 տարվա փորձ ունեցող թուրք դիվանագետ է։ 1984 թվականից աշխատում է ԱԳՆ համակարգում, առանցքային պաշտոններ է զբաղեցրել այդ կառույցում, գլխավորել Է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բաժինը, դեսպան է եղել մի շարք երկրներում՝ Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: Դիվանագիտական գործունեության միջև ընկած ժամանակահատվածում՝ 2010-2012թթ. եղել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։
Քըլըչը Էրդողանի մերձավորն է համարվում, Թուրքիայի նեղ քաղաքական շրջանակներում նրան անվանում են «ճգնաժամային մենեջեր», որը կարող է վարել ամենաբարդ բանակցությունները։ Պատահական չէ, որ Էրդողանը նրան է ընտրել Հայաստանի հետ կապեր հաստատելու համար։
Վերջին 7 տարիները, ԱՄՆ-ում դեսպան լինելով, Քըլըչը նվիրել է հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարին։ Ընդ որում, նա նշանակվել է 2014 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին։ Թուրքիայում կարծում էին, որ փորձառու դիվանագետը կարող է խանգարել ԱՄՆ նախագահին օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և դիմակայել այդ հանցագործության ճանաչման ուղղությամբ հայ համայնքի ջանքերին: Այս տարիների ընթացքում Քըլըչն ամեն կերպ աջակցել է թուրքական լոբբիստական կառույցներին։
Մասնավորապես, 2014 թվականին Քըլըչը շատ կոշտ է արձագանքել Ամերիկայի հրեական կոմիտեի կոչին, որը պահանջում էր ճանաչել 1915 թվականի իրադարձությունները։ Կոմիտեի ղեկավար Դևիդ Հարիսին ուղղված իր նամակում նա նախաձեռնությունը անվանել է
«անարդար, վիրավորական և իրականությունից կտրված»:Բացի այդ, Քըլըչը Ցեղասպանության հերթական տարելիցի հետ կապված ԱՄՆ 45-րդ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը որակել է որպես ներքին դաշտի համար նախատեսված քաղաքական խաղի մի մաս:
ԱՄՆ գործող նախագահի 2021 թվականի ապրիլի 24-ի հայտարարությունը, որում նա արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, Քըլըչն իր Twitter-ում անհաջող և անընդունելի էանվանել։
Քըլըչի ընտանիքը դեռևս 20-րդ դարի 60-ական թվականներից համարվում է թուրքական քաղաքականության ազդեցիկ ընտանիքներից մեկը։ Հատուկ դեսպանորդի հայրը՝ Իլյաս Քըլըչը, 20 տարի շարունակ եղել է Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր իր ծննդավայր Սամսունի մարզից։ Դիվանագետի եղբայրը՝ Սինան Քըլըչը, երկար ժամանակ եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական բժիշկը։ Նրա զարմիկը՝ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, երիտասարդության և սպորտի նախարարն է եղել։ Ներկայումս նա մեջլիսի պատգամավոր է և նախագահի վստահված անձանցից մեկը։