https://arm.sputniknews.ru/20220111/adrbejancinery-zenq-en-ughghel-haj-varvordi-meqenaji-vra-vorum-eghel-en-kiny-ev-3amja-erekhan-37388395.html
Ադրբեջանցիները զենք են ուղղել հայ վարորդի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3-ամյա երեխան
Ադրբեջանցիները զենք են ուղղել հայ վարորդի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3-ամյա երեխան
Sputnik Արմենիա
Ադրբեջանական զինծառայողները գոռգոռացել են, հրազենն ուղղել մեքենայի վրա, հետո սկսել են քարով հարվածել։ 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T15:04+0400
2022-01-11T15:04+0400
2022-04-16T11:41+0400
հայ
վարորդ
զենք
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37370089_0:90:960:630_1920x0_80_0_0_4579b5411e58f758f11d674b26105ca6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ադրբեջանական զինծառայողների կատարած գործողությունների մանրամասները` նշելով, որ նրանք հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան։Քարի հարվածից վնասվել են մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը, կորել է մեքենայի հաշվառման համարանիշը:Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով ՀՀ քաղաքացին կրել է ավելի քան 200 հազար դրամի վնաս։Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, որը վարել է մեքենան:«Ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։Նրա խոսքով`միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինեն:Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակել նաև Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ։Թաթոյանի խոսքով` այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին։
https://arm.sputniknews.ru/20220110/arcakhi-hrshej-prkararnery-adrbejancineri-krakvocneri-tirakhum-en-hajtnvel-37354376.html
https://arm.sputniknews.ru/20220110/cheq-karogh-sasanel-arcakhcu-vtshrakanutjuny-arcakhi-agnn-pataskhanel-e-adrbejanin-37370102.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37370089_0:0:960:720_1920x0_80_0_0_b5af06aab2092c202220ea5b6cca1562.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, վարորդ, զենք, ադրբեջանցի
հայ, վարորդ, զենք, ադրբեջանցի
Ադրբեջանցիները զենք են ուղղել հայ վարորդի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3-ամյա երեխան
15:04 11.01.2022 (Թարմացված է: 11:41 16.04.2022) Ադրբեջանական զինծառայողները գոռգոռացել են, հրազենն ուղղել մեքենայի վրա, հետո սկսել են քարով հարվածել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ադրբեջանական զինծառայողների կատարած գործողությունների մանրամասները` նշելով, որ նրանք հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան։
«Հունվարի 2-ին` ժամը 14:00-15:00-ի սահմանում, ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իրեն պատկանող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, երբ Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի նրա մեքենան, այնուհետև մեծ քարով հարվածել են մեքենային»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:
Քարի հարվածից վնասվել են մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը, կորել է մեքենայի հաշվառման համարանիշը:
Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով ՀՀ քաղաքացին կրել է ավելի քան 200 հազար դրամի վնաս։
Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, որը վարել է մեքենան:
«Ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով`միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինեն:
Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակել նաև Մարտունու շրջանի
Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի
Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ։
Թաթոյանի խոսքով` այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին։