https://arm.sputniknews.ru/20220110/arcakhi-hrshej-prkararnery-adrbejancineri-krakvocneri-tirakhum-en-hajtnvel-37354376.html
Արցախի հրշեջ փրկարարները ադրբեջանցիների կրակոցների թիրախում են հայտնվել
Արցախի հրշեջ փրկարարները ադրբեջանցիների կրակոցների թիրախում են հայտնվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանական զինուժի կրակահերթից այրված «ՈւԱԶ» մակնիշի... 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T16:03+0400
2022-01-10T16:03+0400
2022-01-10T16:09+0400
արցախ
կրակոց
ադրբեջանցի
կարմիր շուկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37354217_0:278:720:683_1920x0_80_0_0_31051049342ce0f3f589cf0dd9b86194.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանական զինուժի կրակահերթից այրված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներն ու տեղեկացրել, որ հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում։Նշենք, որ այսօր ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ են բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա»,–նշված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է, նշել են ոստիկանությունից։Միջադեպի մասին տեղեկություն էր հաղորդել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։Նշվում էր, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:Գերատեսչությունից նաև հերքել էին ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը, համաձայն որի ՊԲ-ի ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 8–ին էլ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։
կարմիր շուկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37354217_0:210:720:750_1920x0_80_0_0_b6e29f98c762e996d2b93ae5ce9de6a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կրակոց, ադրբեջանցի, կարմիր շուկա
արցախ, կրակոց, ադրբեջանցի, կարմիր շուկա
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության
ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանական զինուժի կրակահերթից այրված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներն ու տեղեկացրել, որ հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում։
Նշենք, որ այսօր ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից
կրակահերթ են բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է, նշել են ոստիկանությունից։
Միջադեպի մասին
տեղեկություն էր հաղորդել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
Նշվում էր, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:
Գերատեսչությունից նաև հերքել էին ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը, համաձայն որի ՊԲ-ի ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 8–ին էլ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։