https://arm.sputniknews.ru/20220110/inqnishkhanutjan-sparnaliq-kar-pashinjany-hapk-khaghaghapahnerin-ghazakhstan-ugharkelu-masin-37342652.html
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ մասնակցում է Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T12:21+0400
2022-01-10T12:21+0400
2022-01-10T12:23+0400
նիկոլ փաշինյան
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բողոքի ակցիա
խաղաղապահ
արտակարգ դրություն
անկարգություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37348783_0:84:1600:984_1920x0_80_0_0_d06ec48d7739cb1bbaffd2726e9a32f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներին Ղազախստան մտցնելու մասին որոշումն ընդունվել է ՝ հաշվի առնելով այդ երկրում իրավիճակի արագ զարգացումը։ Այս մասին այսօր` հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության խորհրդին։ Դրա հիման վրա և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հայաստանի վարչապետը, որը նախագահում է խորհրդում, գործարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցության մեխանիզմը։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
https://arm.sputniknews.ru/20220110/ghazakhstanin-ughghvats-sparnaliqn-yndhanur-e-hapk-bvolvor-andamneri-hamar-tvokaev-37341597.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37348783_90:0:1511:1066_1920x0_80_0_0_88d1a759529882081ec7d31ee2b1c14d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բողոքի ակցիա, խաղաղապահ, արտակարգ դրություն, անկարգություններ
նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բողոքի ակցիա, խաղաղապահ, արտակարգ դրություն, անկարգություններ
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
12:21 10.01.2022 (Թարմացված է: 12:23 10.01.2022) ՀՀ վարչապետը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ մասնակցում է Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներին Ղազախստան մտցնելու մասին որոշումն ընդունվել է ՝ հաշվի առնելով այդ երկրում իրավիճակի արագ զարգացումը։ Այս մասին այսօր` հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության խորհրդին։ Դրա հիման վրա և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հայաստանի վարչապետը, որը նախագահում է խորհրդում, գործարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցության մեխանիզմը։
«Հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացման միտումը և հաշվի առնելով Ղազախստանի անվտանգության, կայունության և ինքնիշխանության սպառնալիքները, կոնսենսուսի հիման վրա որոշում է կայացվել ժամանակավորապես խաղաղապահներ ուղարկել այդ երկիր` ռազմավարական օբյեկտների պահպանության համար»,- պարզաբանեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։