00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին

© Sputnik / Алексей НикольскийՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնիկը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնիկը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնիկը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մոսկվա
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընթացող Հավաքականանվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները։
Նրա խոսքով` հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով` կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը: Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները դրսից միջամտության ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձն են։

«Գների բարձրացման դեմ հանդես եկող մարդիկ մի նպատակ են ունեցել, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել և հարձակվել են պետության վրա, բոլորովին այլ նպատակ»,- ասաց Պուտինը:

Ընդ որում՝ ակտիվորեն կիրառվել են բողոքի տեղեկատվական աջակցության «մայդանային» տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են գրոհայինների մանրակրկիտ պատրաստված խմբեր, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցած։
ՌԴ նախագահի խոսքով` Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի ակտ էր, դրան պետք էր արձագանքել առանց հապաղելու։ Ղազախստանի նախագահի ուղերձն անմիջապես աջակցություն է ստացել բոլոր պետությունների ղեկավարների և Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող Հայաստանի վարչապետի կողմից։
Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև
«Շատ կարևոր է, որ մեր կազմակերպությանը հաջողվել է արագ և օպերատիվ որոշումներ կայացնել»,- ասաց ՌԴ առաջնորդը:
Պուտինը նշեց` կարելի է ասել, որ հաշված ժամերի ընթացքում, պետական իշխանության գործունեության հիմքերի խաթարումը թույլ չտալու համար հաջողվել է կանխել հանցագործների և ահաբեկիչների գործունեությունը։
«ՀԱՊԿ-ին հաջողվել է արագ և համակարգված որոշումներ կայացնել, որպեսզի թույլ չտրվի Ղազախստանի իրավիճակի դեգրադացիա։ Մենք ցույց տվեցինք, որ թույլ չենք տա մեր տանն իրավիճակը փոփոխել, իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարները»,- ընդգծեց Պուտինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
ՌԴ նախագահը նշեց, որ իր գործառույթների կատարումից հետո ՀԱՊԿ խաղաղապահների ողջ զորակազմը, անկասկած, դուրս կբերվի Ղազախստանից: Նրանք այնտեղ են գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի հոդվածին համապատասխան։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0