https://arm.sputniknews.ru/20220110/datarany-bavararel-e-jvokvovichi-bvoghvoqy-sakajn-marzikin-karvogh-en-artaqsel-37349708.html
Դատարանը բավարարել է Ջոկովիչի բողոքը, սակայն մարզիկին կարող են արտաքսել
Դատարանը բավարարել է Ջոկովիչի բողոքը, սակայն մարզիկին կարող են արտաքսել
Sputnik Արմենիա
Այն բանից հետո, երբ դատարանը որոշել է ազատ արձակել թենիսիստին, ներգաղթի նախարարությունը պահանջել է նրան ձերբակալել և երկրից արտաքսել պատվաստված չլինելու համար։ 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T14:24+0400
2022-01-10T14:24+0400
2022-01-10T14:33+0400
թենիս
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
թեստ
նովակ ջոկովիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/63/26/632638_0:534:2029:1675_1920x0_80_0_0_d388986f4c44f5d04ccb9af7126f2054.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Մելբուռնի դատարանը բավարարել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի բողոքը Ավստրալիա մուտքի վիզայի չեղարկման գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը պետք է Ջոկովիչին բաց թողնի ներգաղթյալների և փախստականների մեկուսարանից։Նշենք, որ Ջոկովիչը ժամանել է երկիր ՝ մասնակցելու Australian Open-ին, որը մեկնարկում է հունվարի 17-ին: Սերբ թենիսիստը կորոնավիրուսի դեմ պատվաստված չի եղել, սակայն դեռևս հունվարի 4-ին Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ ունի բժշկական թույլտվություն։Այնուամենայնիվ, Ավստրալիայի իշխանությունները մարզիկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր և նրան թողել են ներգաղթյալների համար նախատեսված մեկուսարանում: Մասնավորապես, դատարանը հաշվի է առել, որ հունվարի 6-ին, ժամը 5:20-ին, Ջոկովիչը ժամանել է Մելբուռն, նրան երեք ժամ են տվել պարզաբանման համար (մինչև 8:30), սակայն պատասխան են խնդրել արդեն 6:14-ին, իսկ վիզան չեղյալ են հայտարարել 7:42-ին:Բացի այդ, Ջոկովիչին ազատ արձակելու մասին որոշումից հետո լրագրողներից մեկը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել կալանավորել մարզիկին (տվյալ դեպքում դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու լիազորություն ունի ներգաղթի նախարար Ալեքս Հոուկը):Ավստրալական The Age պարբերականը հայտնում է, որ նախարարը ևս մի քանի ժամ ունի, որպեսզի աշխարհի առաջին ռակետին արտաքսելու մասին որոշում կայացնի:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովակ Ջոկովիչի կորոնավիրուսի թեստի պատասխանը 2021թ․ դեկտեմբերի16-ին դրական է եղել։ Այդ մասին տեղեկանքը սերբ թենիսիստը ներկայացրել էր Մելբուռնի դատարանին։Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն ավելի վաղ թույլ էր տվել մրցաշարին մասնակցել չպատվաստված, սակայն նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված և առողջացած մարզիկներին։Տարվա լավագույն թենիսիստները. Ջոկովիչ և ՈւիլյամսՀիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի և ներկայիս չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էր։
https://arm.sputniknews.ru/20160808/4599867.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/63/26/632638_0:344:2029:1865_1920x0_80_0_0_fef5ac2d233bf2b8915efd7b3f1d69a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թենիս, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, թեստ, նովակ ջոկովիչ
թենիս, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, թեստ, նովակ ջոկովիչ
Դատարանը բավարարել է Ջոկովիչի բողոքը, սակայն մարզիկին կարող են արտաքսել
14:24 10.01.2022 (Թարմացված է: 14:33 10.01.2022) Այն բանից հետո, երբ դատարանը որոշել է ազատ արձակել թենիսիստին, ներգաղթի նախարարությունը պահանջել է նրան ձերբակալել և երկրից արտաքսել պատվաստված չլինելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Մելբուռնի դատարանը բավարարել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի բողոքը Ավստրալիա մուտքի վիզայի չեղարկման գործով, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը պետք է Ջոկովիչին բաց թողնի ներգաղթյալների և փախստականների մեկուսարանից։
Նշենք, որ Ջոկովիչը ժամանել է երկիր ՝ մասնակցելու Australian Open-ին, որը մեկնարկում է հունվարի 17-ին: Սերբ թենիսիստը կորոնավիրուսի դեմ պատվաստված չի եղել, սակայն դեռևս հունվարի 4-ին
Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ ունի բժշկական թույլտվություն։
Այնուամենայնիվ, Ավստրալիայի իշխանությունները մարզիկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր և նրան թողել են ներգաղթյալների համար նախատեսված մեկուսարանում: Մասնավորապես, դատարանը հաշվի է առել, որ հունվարի 6-ին, ժամը 5:20-ին, Ջոկովիչը ժամանել է Մելբուռն, նրան երեք ժամ են տվել պարզաբանման համար (մինչև 8:30), սակայն պատասխան են խնդրել արդեն 6:14-ին, իսկ վիզան չեղյալ են հայտարարել 7:42-ին:
Բացի այդ, Ջոկովիչին ազատ արձակելու մասին որոշումից հետո լրագրողներից մեկը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել կալանավորել մարզիկին (տվյալ դեպքում դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու լիազորություն ունի ներգաղթի նախարար Ալեքս Հոուկը):
Ավստրալական The Age պարբերականը հայտնում է, որ նախարարը ևս մի քանի ժամ ունի, որպեսզի աշխարհի առաջին ռակետին արտաքսելու մասին որոշում կայացնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովակ Ջոկովիչի կորոնավիրուսի թեստի պատասխանը 2021թ․ դեկտեմբերի16-ին դրական է եղել։ Այդ մասին տեղեկանքը սերբ թենիսիստը ներկայացրել էր Մելբուռնի դատարանին։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն ավելի վաղ թույլ էր տվել մրցաշարին մասնակցել չպատվաստված, սակայն նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված և առողջացած մարզիկներին։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի և ներկայիս չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էր։