00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հայկական տեղանունները քարտեզներից հանելուց պետք է զերծ մնալ. Ստեփանյանը` Google–ին

© AP Photo / Jeff ChiuGoogle
Google - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Google
Բաժանորդագրվել
ԱՀ ՄԻՊ–ը Ադրբեջանի պահանջը համարում է Արցախի հայկական ինքնությունը մերժելու` ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել Google ընկերությանը` հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ–ի աշխատակազմը։
Նրա խոսքով` քարտեզներից հայկական տեղանունները հանելու` Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստել իր հանցավոր քաղաքականությանը։
Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու` ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։

«Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։ Արցախի հայկական տեղանունները այդ վայրի հիշողություններն են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, որոնք այդ անունները տվել են այդ վայրերին»,– ընդգծել է Ստեփանյանը։

Պաշտպանը նամակում ներկայացրել է նաև միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն։
Ստեփանյանը շեշտել է` հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։
Պապյան. Եթե հայկական կողմը չհակադարձի, Google–ը կարող է բավարարել Ադրբեջանի պահանջը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
ՌԱԴԻՈ
Եթե հայկական կողմը չհակադարձի, Google–ը կարող է բավարարել Ադրբեջանի պահանջը. Պապյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Google–ի մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ։
Նա վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու` Ադրբեջանի շարունակական փորձերը։
Նամակում Ստեփանյանը նաև հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը։
Ինչ կլինի, եթե հիմք ընդունվի Google–ը կամ GPS–ը. սահմանային բնակիչներն անորոշության մեջ են
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով ջնջել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։ Ներկայում, Google Maps հավելվածում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Արցախի քաղաքների և շրջանների անունները նշված են հայերեն և ադրբեջաներեն:
Լրահոս
0