https://arm.sputniknews.ru/20220108/nazarbaevy-ghazakhstani-majraqaghaqum-e-na-kvochvov-dimel-e-qaghaqacinerin-37299283.html
Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքում է. նա կոչով դիմել է քաղաքացիներին
Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքում է. նա կոչով դիմել է քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Ղազախստանի նախկին նախագահը խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ։ 08.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-08T11:28+0400
2022-01-08T11:28+0400
2022-01-08T11:54+0400
ղազախստան
նուրսուլթան նազարբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/98/17759842_0:0:2862:1611_1920x0_80_0_0_9b4be9d573939ba0bacd3caad4fc7d13.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է անում միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ Նախկին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայն այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։«Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Խնդրում ենք կեղծ և սադրիչ տեղեկություններ չտարածել։ Նա մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։Նշենք, որ 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը 2019թ–ին հրաժարական էր ներկայացրել` հայտարարելով, որ քաղաքականությունից չի հեռանում։ Նա պահպանել էր իշխող «Նուրոտան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա մինչ օրս կրում է «ազգի առաջնորդի» տիտղոսը։78-ամյա Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանի նախագահի պարտականությունները ստանձնել էր ղազախական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։2022թ–ին Ղազախստանում սկսված բողոքների ֆոնին հունվարի 5–ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ինքը Նուրսուլթան Նազարբաևին փոխարինելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Նազարբաևն ու նրա ընտանիքի անդամները հատուկ չվերթերով հեռացել են Ղազախստանից։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
https://arm.sputniknews.ru/20220108/ghazakhstanum-dzerbakalel-en-azgajin-anvtangutjan-kvomitei-nakhkin-nakhagahin-37297756.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/98/17759842_206:0:2862:1992_1920x0_80_0_0_c6098a2317003e70cab85d3d9e04caa1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, նուրսուլթան նազարբաև
ղազախստան, նուրսուլթան նազարբաև
Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքում է. նա կոչով դիմել է քաղաքացիներին
11:28 08.01.2022 (Թարմացված է: 11:54 08.01.2022) Ղազախստանի նախկին նախագահը խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է անում միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ Նախկին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայն այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։
«Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Խնդրում ենք կեղծ և սադրիչ տեղեկություններ չտարածել։ Նա մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։
Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։
Նշենք, որ 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը 2019թ–ին հրաժարական էր ներկայացրել` հայտարարելով, որ քաղաքականությունից չի հեռանում։ Նա պահպանել էր իշխող «Նուրոտան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա մինչ օրս կրում է «ազգի առաջնորդի» տիտղոսը։
78-ամյա Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանի նախագահի պարտականությունները ստանձնել էր ղազախական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
2022թ–ին Ղազախստանում սկսված բողոքների ֆոնին հունվարի 5–ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ինքը Նուրսուլթան Նազարբաևին փոխարինելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:
Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Նազարբաևն ու նրա ընտանիքի անդամները հատուկ չվերթերով հեռացել են Ղազախստանից։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։