https://arm.sputniknews.ru/20220108/hakakhumarajin-nakhatshasher-inchpes-verakangnel-uzhery-burn-erekvojic-hetvo-37218574.html
Հակախումարային նախաճաշեր. ինչպես վերականգնել ուժերը բուռն երեկոյից հետո
Հակախումարային նախաճաշեր. ինչպես վերականգնել ուժերը բուռն երեկոյից հետո
Sputnik Արմենիա
Մի շարք մթերատեսակներ կօգնեն ազատվել խումարային վիճակից՝ վերականգնելով սպիտակուցների, ամինաթթուների և վիտամինների հավասարակշռությունը։ 08.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-08T10:14+0400
2022-01-08T10:14+0400
2022-01-08T10:21+0400
մթերք
ալկոհոլ
խոհարար
նախաճաշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80288331_0:93:1600:993_1920x0_80_0_0_7d034a1541d9073480a5425101262a6d.jpg
Հակախումարային նախաճաշերը հատկապես պահանջված են տոնական օրերին, երբ մարդիկ օրեր շարունակ խնջույքների են մասնակցում ու չարաշահում ալկոհոլը։Դեռ մի քանի տարի առաջ Uber Eats ընկերությունը, որը զբաղվում է սննդի առաքմամբ, իր հաճախորդներին առաջարկել է8 հակախումարային նախաճաշերի ընտրանի։Այդ ցանկում կային բանանով վարսակի շիլա, երկու ձվից պատրաստված ձվածեղ`քիչ բեկոնով և սնկով, լոբի, ավոկադո և թարմ սպանախ, ինչպես նաև նարնջի հյութ։Իսկ ուրիշ ի՞նչ նախաճաշեր են խորհուրդ տալիս մասնագետները։Ինչպես ազատվել «տոնական» խումարից. հայկական «մեթոդներ»Թեթև նախաճաշ. վարսակի շիլաԱյս շիլան օգնության կհասնի ծանրաբեռնված ստամոքսի լորձաթաղանթին։ Պատրաստի շիլային կարելի է ավելացնել շատ քիչ կարագ, չամիչ, խնձոր և դարչին, բայց լավագույն տարբերակը կլինի բանանը, որը հարուստ է կալիումով և ածխաջրերով, բացի այդ պարունակում է երջանկության հորմոն` սերոտանին։Շատ օգտակար է մեղրը։ Ֆրուկտոզայի շնորհիվ այն կօգնի ավելի արագ օրգանիզմից դուրս բերել ալկոհոլի տոքսինները։ Մեղրը պարունակում է կալիում և մագնեզիում, որն ուղղակի անհրաժեշտ է ջրազրկված օրգանիզմին։ Նման նախաճաշը հանգստացնում է մարսողական համակարգը և կանխում սրտխառնոցը։Հագեցնող նախաճաշ. հավի արգանակով արիշտաՀավի անյուղ մսի արգանակով պատրաստված արիշտան խումարի դեմ պայքարելու լավագույն միջոցներից է։Հավի արգանակը պարունակում է ամինաթթուներ, որոնք կարգավորում են լյարդի աշխատանքը։ Արիշտան պարունակում է նատրիում և բարելավում է մարսողությունը: Միայն թե ապուրը պետք է լինի ցածր յուղայնության։Ինչպես փրկվել խումարից․ լավագույն միջոցներըԳերհագեցած նախաճաշ. խաշՀայկական խոհանոցում այս թանձր մսային ապուրը խումարի դեմ կատարյալ միջոց է։ Հայերն այս ապուրը մատուցել են ավանդական հարսանիքից հետո` երրորդ օրը, որպեսզի հյուրերը կարողանան ազատվել խումարից։ Ժամանակի ընթացքում խաշը տարածվել է ամբողջ Կովկասում։«Նոյյան Տապան» ռեստորանի շեֆ խոհարար Սերգեյ Նավասարտովի կարծիքով ՝ ավանդական հայկական խաշը բոլոր ժամանակների հակախումարային նախաճաշն է։Ինչ խմելԱնհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել։ Դա կօգնի խուսափել գլխացավից։ Կօգնի նաև կոճապղպեղով ու անանուխով թեյը։ Իմբիրը նվազեցնում է սրտխառնոցը, անանուխը հանգստացնում է ստամոքսը։Ինչ չի կարելի խմելՉի կարելի առավոտյան ալկոհոլ խմել։ Այն ավելի կսրի խումարային վիճակն ու կջրազրկի օրգանիզմը։ Կառաջանան սուր գլխացավեր։ Չի կարելի նաև սուրճ խմել։ Ինչպես ալկոհոլը, այնպես էլ սուրճն ունի միզամուղ հատկություններ:Քաղցած վիճակում կտրականապես արգելվում են նարնջի կամ այլ ցիտրուսային մրգերի հյութերը։ Այն միանգամից կգրգռի ստամոքսի լորձաթաղանթն ու փորացավ կառաջացնի։Արտյոմ Մարտիրոսովը կոտրել է միֆը, թե թթվի ջուրն օգնում է դուրս գալ խումարից
https://arm.sputniknews.ru/20211130/shat-neghackvot-u-kamakvor-bnavvorutjun-uni-tnakan-khashi-patrastman-bvolvor-gaghtniqnery-35847710.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80288331_78:0:1523:1084_1920x0_80_0_0_8084938f99d05ec86da889e999684adf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մթերք, ալկոհոլ, խոհարար, նախաճաշ
մթերք, ալկոհոլ, խոհարար, նախաճաշ
Հակախումարային նախաճաշեր. ինչպես վերականգնել ուժերը բուռն երեկոյից հետո
10:14 08.01.2022 (Թարմացված է: 10:21 08.01.2022) Մի շարք մթերատեսակներ կօգնեն ազատվել խումարային վիճակից՝ վերականգնելով սպիտակուցների, ամինաթթուների և վիտամինների հավասարակշռությունը։
Հակախումարային նախաճաշերը հատկապես պահանջված են տոնական օրերին, երբ մարդիկ օրեր շարունակ խնջույքների են մասնակցում ու չարաշահում ալկոհոլը։
Դեռ մի քանի տարի առաջ Uber Eats ընկերությունը, որը զբաղվում է սննդի առաքմամբ, իր հաճախորդներին առաջարկել է8 հակախումարային նախաճաշերի ընտրանի։
Այդ ցանկում կային բանանով վարսակի շիլա, երկու ձվից պատրաստված ձվածեղ`քիչ բեկոնով և սնկով, լոբի, ավոկադո և թարմ սպանախ, ինչպես նաև նարնջի հյութ։
Իսկ ուրիշ ի՞նչ նախաճաշեր են խորհուրդ տալիս մասնագետները։
Թեթև նախաճաշ. վարսակի շիլա
Այս շիլան օգնության կհասնի ծանրաբեռնված ստամոքսի լորձաթաղանթին։ Պատրաստի շիլային կարելի է ավելացնել շատ քիչ կարագ, չամիչ, խնձոր և դարչին, բայց լավագույն տարբերակը կլինի բանանը, որը հարուստ է կալիումով և ածխաջրերով, բացի այդ պարունակում է երջանկության հորմոն` սերոտանին։
Շատ օգտակար է մեղրը։ Ֆրուկտոզայի շնորհիվ այն կօգնի ավելի արագ օրգանիզմից դուրս բերել ալկոհոլի տոքսինները։ Մեղրը պարունակում է կալիում և մագնեզիում, որն ուղղակի անհրաժեշտ է ջրազրկված օրգանիզմին։ Նման նախաճաշը հանգստացնում է մարսողական համակարգը և կանխում սրտխառնոցը։
Հագեցնող նախաճաշ. հավի արգանակով արիշտա
Հավի անյուղ մսի արգանակով պատրաստված արիշտան խումարի դեմ պայքարելու լավագույն միջոցներից է։
Հավի արգանակը պարունակում է ամինաթթուներ, որոնք կարգավորում են լյարդի աշխատանքը։ Արիշտան պարունակում է նատրիում և բարելավում է մարսողությունը: Միայն թե ապուրը պետք է լինի ցածր յուղայնության։
Հայկական խոհանոցում այս թանձր մսային ապուրը խումարի դեմ կատարյալ միջոց է։ Հայերն այս ապուրը մատուցել են ավանդական հարսանիքից հետո` երրորդ օրը, որպեսզի հյուրերը կարողանան ազատվել խումարից։ Ժամանակի ընթացքում խաշը տարածվել է ամբողջ Կովկասում։
«Նոյյան Տապան» ռեստորանի շեֆ խոհարար Սերգեյ Նավասարտովի կարծիքով ՝ ավանդական հայկական խաշը բոլոր ժամանակների հակախումարային նախաճաշն է։
Անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել։ Դա կօգնի խուսափել գլխացավից։ Կօգնի նաև կոճապղպեղով ու անանուխով թեյը։ Իմբիրը նվազեցնում է սրտխառնոցը, անանուխը հանգստացնում է ստամոքսը։
Չի կարելի առավոտյան ալկոհոլ խմել։ Այն ավելի կսրի խումարային վիճակն ու կջրազրկի օրգանիզմը։ Կառաջանան սուր գլխացավեր։ Չի կարելի նաև սուրճ խմել։ Ինչպես ալկոհոլը, այնպես էլ սուրճն ունի միզամուղ հատկություններ:
Քաղցած վիճակում կտրականապես արգելվում են նարնջի կամ այլ ցիտրուսային մրգերի հյութերը։ Այն միանգամից կգրգռի ստամոքսի լորձաթաղանթն ու փորացավ կառաջացնի։