https://arm.sputniknews.ru/20220107/rd-razmaodajin-uzheri-stvorabazhanumnery-ghazakhstan-en-meknel-uljanvovskic-37252198.html
ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից
ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից
Sputnik Արմենիա
Խաղաղապահների գործողությունները ղեկավարելու է գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T13:14+0400
2022-01-07T13:14+0400
2022-01-07T13:16+0400
տեսանյութեր
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37249528_0:0:1280:720_1920x0_80_0_0_0fc14559d2f981125ea8759a2e9b5bc8.jpg
ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի կազմում ընդգրկված ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից:Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, շարունակվում է ուժերի տեղափոխումը Մոսկվայի և Իվանովոյի մարզերում գտնվող օդանավակայաններից: Խաղաղապահների գործողությունները ղեկավարելու է ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականները Ղազախստան են մեկնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից ձեւավորված խաղաղապահ զորախմբի կազմում:Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Из Ульяновска в Казахстан вылетели подразделения ВДВ России, входящие в состав миротворческого контингента ОДКБ
Sputnik Արմենիա
Из Ульяновска в Казахстан вылетели подразделения ВДВ России, входящие в состав миротворческого контингента ОДКБ
2022-01-07T13:14+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37249528_108:0:1068:720_1920x0_80_0_0_221a73ea3c2bb53b63550fb9c249ee0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
տեսանյութեր, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), видео
ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից
13:14 07.01.2022 (Թարմացված է: 13:16 07.01.2022) Խաղաղապահների գործողությունները ղեկավարելու է գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի կազմում ընդգրկված ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, շարունակվում է ուժերի տեղափոխումը Մոսկվայի և Իվանովոյի մարզերում գտնվող օդանավակայաններից: Խաղաղապահների գործողությունները ղեկավարելու է ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականները Ղազախստան են մեկնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից ձեւավորված խաղաղապահ զորախմբի կազմում:
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում
անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։