https://arm.sputniknews.ru/20220107/paraqarum-chen-karvoghanum-hamajnqi-ghekavar-yntrel-vitshabanutjun-e-sksvel-37246404.html
Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել. վիճաբանություն է սկսվել
Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել. վիճաբանություն է սկսվել
Sputnik Արմենիա
Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունները չեն սկսվում խմբակցությունների տարաձայնությունների պատճառով։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T11:37+0400
2022-01-07T11:37+0400
2022-01-07T19:02+0400
արմավիր
տիմ ընտրություններ
փարաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37250352_0:84:1600:984_1920x0_80_0_0_dbd8253549958b6908a6c4befe59762e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու այսօրվա նիստը սկսվեց միջադեպով։ Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները, որոնք փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Իրավապահների ու քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ:Միաժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչները, որոնք ուշացել էին նիստից, սկսեցին պահանջել, որ իրենց ներկայացուցիչը լինի համայնքի ղեկավարի ընտրությունների համակարգողը: «Դավիթ Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները հայտարարեցին, որ քվորումն ապահովվել է, և իրենց դաշինքի ավագ ներկայացուցիչն արդեն նիստը վարում է։Բանն այն է, որ արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում ընտրել համայնքի ղեկավարին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիր» խմբակցությունը, սակայն «Դավիթ Մինասյանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» կոալիցիա են կազմել և միասնական թեկնածու ներկայացրել։Դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ քվորումը ապահովված է, և ավագանու իրենց` տարիքով մեծ անդամը պետք է նիստը վարի, իսկ «Ապրելու երկիրը» պնդում է, որ քվորում չի եղել, իսկ իրենց ներկայացուցիչն ավելի մեծ է։ Ընդդիմության վարկածով՝ համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մինասյանը և ավագանու անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանը բացակայում էին գրանցման պահին։ Հետևաբար ստորագրված արձանագրություններն անվավեր են։Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն, այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածուին` Վալոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին անվավեր էր ճանաչել Փարաքարի համայնքապետի ընտրության արդյունքները։Արարատի նախկին մարզպետը նշանակվել է Վեդիի համայնքապետի պաշտոնակատար
https://arm.sputniknews.ru/20220106/pashinjani-ishkhanutjuny-yntrutjunner-keghtselu-ajl-metvodner-e-gtel-baghdasarjan-37225167.html
արմավիր
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավարի ընտրություններ սկսել. վիճաբանություն է սկսվել
Sputnik Արմենիա
Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավարի ընտրություններ սկսել. վիճաբանություն է սկսվել
2022-01-07T11:37+0400
true
PT1M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37250352_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5b7e5084655054c24ca6864fc58e609c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիր, տիմ ընտրություններ, փարաքար
արմավիր, տիմ ընտրություններ, փարաքար
Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել. վիճաբանություն է սկսվել
11:37 07.01.2022 (Թարմացված է: 19:02 07.01.2022) Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունները չեն սկսվում խմբակցությունների տարաձայնությունների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու այսօրվա նիստը սկսվեց միջադեպով։ Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները, որոնք փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Իրավապահների ու քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ:
Միաժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչները, որոնք ուշացել էին նիստից, սկսեցին պահանջել, որ իրենց ներկայացուցիչը լինի համայնքի ղեկավարի ընտրությունների համակարգողը: «Դավիթ Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները հայտարարեցին, որ քվորումն ապահովվել է, և իրենց դաշինքի ավագ ներկայացուցիչն արդեն նիստը վարում է։
Բանն այն է, որ արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում
չեն կարողանում ընտրել համայնքի ղեկավարին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիր» խմբակցությունը, սակայն «Դավիթ Մինասյանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» կոալիցիա են կազմել և միասնական թեկնածու ներկայացրել։
Դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ քվորումը ապահովված է, և ավագանու իրենց` տարիքով մեծ անդամը պետք է նիստը վարի, իսկ «Ապրելու երկիրը» պնդում է, որ քվորում չի եղել, իսկ իրենց ներկայացուցիչն ավելի մեծ է։ Ընդդիմության վարկածով՝ համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մինասյանը և ավագանու անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանը բացակայում էին գրանցման պահին։ Հետևաբար ստորագրված արձանագրություններն անվավեր են։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն, այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածուին` Վալոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։
Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին
անվավեր էր ճանաչել Փարաքարի համայնքապետի ընտրության արդյունքները։