https://arm.sputniknews.ru/20220106/pashinjani-ishkhanutjuny-yntrutjunner-keghtselu-ajl-metvodner-e-gtel-baghdasarjan-37225167.html
Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. Բաղդասարյան
Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. Բաղդասարյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Արմեն Բաղասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին և դրանց հաջորդած հետընտրական զարգացումներին։ 06.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-06T13:19+0400
2022-01-06T13:19+0400
2022-01-06T14:15+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
տիմ ընտրություններ
վեդի
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/06/37224082_0:0:1601:901_1920x0_80_0_0_b2bf8565ca0e95a97cf4373f682494a8.jpg
Բաղդասարյան. ՏԻՄ ընտրություններում գործող իշխանության հիմնական զենքը վարչական լծակներն են
Sputnik Արմենիա
Բաղդասարյան. ՏԻՄ ընտրություններում գործող իշխանության հիմնական զենքը վարչական լծակներն են
ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վերնախավը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տեղերում նույնպես վերցնի իշխանությունը` կիրառելով նույնիսկ ամենակոշտ մեթոդներն ու խմբագրելով ընտրությունների արդյունքները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։Բաղդասարյանի կարծիքով` իր նպատակին հասնելու համար իշխանությունը չի խորշում որևէ մեթոդից` և՛ վերընտրություններից, և՛ ավագանու մանդատները վայր դնելու պարտադրանքից, և՛ հաղթած թեկնածուների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց։«Իշխանության գործելակերպը մեզ տանելու է դեպի ավտորիտար ռեժիմ, այսինքն` Փաշինյանն այդպես է ցանկանում։ Չեմ կարծում, թե կհաջողվի, բայց ամեն դեպքում տեսանելի է, որ այս ամենը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ Պարզապես Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. ոչ թե բացահայտ կեղծիքների է գնում ընտրությունների օրը, այլ փորձում է հետագայում դրանց արդյունքները տարբեր կերպ խմբագրել։ Այդուհանդերձ նպատակը նույնն է` ամեն կերպ պահպանել իշխանությունը»,– ասաց քաղաքագետը։Բաղդասարյանի գնահատմամբ` Փաշինյանը փորձում է տեղերում իշխանությունն ամրապնդելով ապահովել իր թիկունքը, որպեսզի ապագայում մարտահրավերներով կամ սոցիալ–տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ալիք բարձրանալու դեպքում ունենա հավատարիմ կադրեր ՏԻՄ համակարգում։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել 36 համայնքներից 15-ում։ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց, որ Վեդիում պետք է ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/06/37224082_0:0:1383:1037_1920x0_80_0_0_3ce46fcde8d4870b7168bdb3734a4601.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), տիմ ընտրություններ, վեդի, аудио, պոդկաստ
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), տիմ ընտրություններ, վեդի, аудио, պոդկաստ
Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. Բաղդասարյան
13:19 06.01.2022 (Թարմացված է: 14:15 06.01.2022) Քաղաքագետ Արմեն Բաղասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին և դրանց հաջորդած հետընտրական զարգացումներին։
ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վերնախավը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տեղերում նույնպես վերցնի իշխանությունը` կիրառելով նույնիսկ ամենակոշտ մեթոդներն ու խմբագրելով ընտրությունների արդյունքները,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Այս ընտրություններում գործող իշխանությունների հիմնական զենքը վարչական լծակներն են։ Օրինակ` Վեդիում թիմակցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` Նիկոլ Փաշինյանը նրա ձեռքն է տալիս բոլոր վարչական լծակները, որպեսզի նոր ընտրություններում նա հաղթելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Իշխանությանը հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե ում կընտրի ժողովուրդը կամ ով ավելի լավ կղեկավարի տվյալ համայնքը, այլ հետաքրքրում է այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթեն միայն սեփական քաղաքական թիմի անդամները, հավատարիմ կադրերը»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` իր նպատակին հասնելու համար իշխանությունը չի խորշում որևէ մեթոդից` և՛ վերընտրություններից, և՛ ավագանու մանդատները վայր դնելու պարտադրանքից, և՛ հաղթած թեկնածուների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց։
«Իշխանության գործելակերպը մեզ տանելու է դեպի ավտորիտար ռեժիմ, այսինքն` Փաշինյանն այդպես է ցանկանում։ Չեմ կարծում, թե կհաջողվի, բայց ամեն դեպքում տեսանելի է, որ այս ամենը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ Պարզապես Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. ոչ թե բացահայտ կեղծիքների է գնում ընտրությունների օրը, այլ փորձում է հետագայում դրանց արդյունքները տարբեր կերպ խմբագրել։ Այդուհանդերձ նպատակը նույնն է` ամեն կերպ պահպանել իշխանությունը»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանի գնահատմամբ` Փաշինյանը փորձում է տեղերում իշխանությունն ամրապնդելով ապահովել իր թիկունքը, որպեսզի ապագայում մարտահրավերներով կամ սոցիալ–տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ալիք բարձրանալու դեպքում ունենա հավատարիմ կադրեր ՏԻՄ համակարգում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել 36 համայնքներից 15-ում։ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց, որ Վեդիում պետք է ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ հունվարի 5-ին
հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։