https://arm.sputniknews.ru/20220107/paraqar-hamajnqi-ghekavari-teknatsunery-handipel-en-inch-en-qnnarkel-37251826.html
Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ավագանու նիստերը տապալվում են։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T13:06+0400
2022-01-07T13:06+0400
2022-01-07T13:59+0400
փարաքար
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37250367_0:74:1600:974_1920x0_80_0_0_0af62bb7287738eeb79eee14ded92535.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ - Sputnik. Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները` «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա Գրիգորյանն և նույնանուն դաշինքից Դավիթ Մինասյանը հանդիպել են և փորձել են հարթել հակամարտությունը։ Լրագրողներին այս մասին ասաց Գրիգորյանը։Արդեն երկու շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիրը», սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին։ Ավագանու երկու նիստ արդեն տապալվել է։ Հունվարի 7-ին նշանակվել է նորը, սակայն այն դեռ չի կայացել, քանի որ խմբակցությունները չեն կարողանում պայմանավորվել, թե ով է այն վարելու։ ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Փարաքարի մշակույթի տանը ռումբ կա«Դժվար է այդ հանդիպումը բանակցություն անվանել, բայց մենք հանդիպեցինք և երկու խոսքով քննարկեցինք իրավիճակը»,- ասաց Վալոդյա Գրիգորյանը:Ընդդիմադիր թեկնածուն նշեց, որ Մինասյանի բախտը բերել է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է նրա թեկնածությունը: Դրա հետ մեկտեղ Գրիգորյանը հայտարարեց, որ մտադիր չէ հետ կանգնել իր դիրքերից և պատրաստ է 2 շաբաթ անցկացնել մշակույթի տան շենքում, որտեղ պետք է տեղի ունենա օրենքով նախատեսված ավագանու նիստը: Այդ ժամկետում նիստ հրավիրել չհաջողվելու դեպքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։Առայժմ շենքում անհասկանալի իրավիճակ է, քանի որ չնայած ավագանու անդամները ներկա են, սակայն նիստը չի սկսվում։Համայնքապետարանի պատերից դուրս հավաքվել են համայնքի մեծ թվով բնակիչներ, որոնք եկել են իրենց թեկնածուներին սատարելու։Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։ Դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի համայնքապետի ընտրության արդյունքները«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին` Վալոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել համայնքապետի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, որը բավարարվել էր:
https://arm.sputniknews.ru/20220107/paraqarum-chen-karvoghanum-hamajnqi-ghekavar-yntrel-vitshabanutjun-e-sksvel-37246404.html
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37250367_102:0:1498:1047_1920x0_80_0_0_fff18a1cf09f48011dee95955ccc9f4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարաքար, տիմ ընտրություններ
փարաքար, տիմ ընտրություններ
Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները հանդիպել են. ի՞նչ են քննարկել
13:06 07.01.2022 (Թարմացված է: 13:59 07.01.2022) Արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ավագանու նիստերը տապալվում են։
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ - Sputnik. Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները` «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա Գրիգորյանն և նույնանուն դաշինքից Դավիթ Մինասյանը հանդիպել են և փորձել են հարթել հակամարտությունը։ Լրագրողներին այս մասին ասաց Գրիգորյանը։
Արդեն երկու շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիրը», սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին։ Ավագանու երկու նիստ արդեն տապալվել է։ Հունվարի 7-ին նշանակվել է նորը, սակայն այն դեռ չի կայացել, քանի որ խմբակցությունները չեն կարողանում պայմանավորվել, թե ով է այն վարելու։
«Դժվար է այդ հանդիպումը բանակցություն անվանել, բայց մենք հանդիպեցինք և երկու խոսքով քննարկեցինք իրավիճակը»,- ասաց Վալոդյա Գրիգորյանը:
Ընդդիմադիր թեկնածուն նշեց, որ Մինասյանի բախտը բերել է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է նրա թեկնածությունը: Դրա հետ մեկտեղ Գրիգորյանը հայտարարեց, որ մտադիր չէ հետ կանգնել իր դիրքերից և պատրաստ է 2 շաբաթ անցկացնել մշակույթի տան շենքում, որտեղ պետք է տեղի ունենա օրենքով նախատեսված ավագանու նիստը: Այդ ժամկետում նիստ հրավիրել չհաջողվելու դեպքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։
Առայժմ շենքում անհասկանալի իրավիճակ է, քանի որ չնայած ավագանու անդամները ներկա են, սակայն նիստը չի սկսվում։
Համայնքապետարանի պատերից դուրս հավաքվել են համայնքի մեծ թվով բնակիչներ, որոնք եկել են իրենց թեկնածուներին սատարելու։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին` Վալոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։
Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել համայնքապետի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, որը բավարարվել էր: