https://arm.sputniknews.ru/20220105/ghazakhstanum-bvoghvoqi-akcianeri-zhamanak-spanvel-en-naev-mi-qani-uzhajinner-tvokaev-37172809.html
Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաև մի քանի ուժայիններ. Տոկաև
Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաև մի քանի ուժայիններ. Տոկաև
Sputnik Արմենիա
Տոկաևն ուշադրություն է հրավիրել «խուլիգանական մասսաների բարձր կազմակերպվածության» վրա, ինչը վկայում է նրանց գործողությունների մանրակրկիտ ձևով ծրագրված լինելու... 05.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-05T17:43+0400
2022-01-05T17:43+0400
2022-01-05T21:31+0400
ղազախստան
բողոքի ակցիա
կասիմ-ժոմարտ տոկաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/05/37167071_0:83:1600:983_1920x0_80_0_0_754fb8d147ec54b1b30a3916bb9db595.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաև մի քանի ուժայիններ։Նրա խոսքով ՝ ամբոխները ծեծում են զինծառայողներին, ծաղրում նրանց, մերկ քայլեցնում փողոցներով (չիմացա` ո՞նց տեսնենք սրանց), բռնության ենթարկում կանանց, կողոպտում խանութները։ Տոկաևը շեշտել է` սա հանդուրժել չի կարելի։Նա ուշադրություն է հրավիրել «խուլիգանական մասսաների բարձր կազմակերպվածության» վրա, ինչը, նրա խոսքով, վկայում է նրանց գործողությունների մանրակրկիտ ձևով մտածված և ֆինանսապես մոտիվացված լինելու մասին։«Այսօրվանից մտադիր ենք առավելագույնս կոշտ գործել։ Միասին մենք կհաղթահարենք այդ սև գիծը Ղազախստանի պատմության մեջ»,–ասել է Տոկաևը։Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանենԵրկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:
https://arm.sputniknews.ru/20220105/tvokaevy-nazarbaevin-kpvokharini-anvtangutjan-khvorhrdi-nakhagahi-pashtvonum-37171854.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/05/37167071_90:0:1510:1065_1920x0_80_0_0_2745d1c9d6e098026c1d04c169d54775.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ղազախստան, բողոքի ակցիա, կասիմ-ժոմարտ տոկաև
ղազախստան, բողոքի ակցիա, կասիմ-ժոմարտ տոկաև
Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաև մի քանի ուժայիններ. Տոկաև
17:43 05.01.2022 (Թարմացված է: 21:31 05.01.2022) Տոկաևն ուշադրություն է հրավիրել «խուլիգանական մասսաների բարձր կազմակերպվածության» վրա, ինչը վկայում է նրանց գործողությունների մանրակրկիտ ձևով ծրագրված լինելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաև մի քանի ուժայիններ։
«Մեր սիրելի քաղաքում զանգվածային հարձակումներ են տեղի ունենում իրավապահների վրա։ Նրանց թվում կան սպանվածներ և վիրավորներ»,–ասել է Տոկաևը։
Նրա խոսքով ՝ ամբոխները ծեծում են զինծառայողներին, ծաղրում նրանց, մերկ քայլեցնում փողոցներով (չիմացա` ո՞նց տեսնենք սրանց), բռնության ենթարկում կանանց, կողոպտում խանութները։ Տոկաևը շեշտել է` սա հանդուրժել չի կարելի։
Նա ուշադրություն է հրավիրել «խուլիգանական մասսաների բարձր կազմակերպվածության» վրա, ինչը, նրա խոսքով, վկայում է նրանց գործողությունների մանրակրկիտ ձևով մտածված և ֆինանսապես մոտիվացված լինելու մասին։
«Այսօրվանից մտադիր ենք առավելագույնս կոշտ գործել։ Միասին մենք կհաղթահարենք այդ սև գիծը Ղազախստանի պատմության մեջ»,–ասել է Տոկաևը։
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են
քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը
ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում
արտակարգ դրություն է մտցվել: