https://arm.sputniknews.ru/20220105/tvokaevy-nazarbaevin-kpvokharini-anvtangutjan-khvorhrdi-nakhagahi-pashtvonum-37171854.html
Տոկաևը Նազարբաևին կփոխարինի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում
Տոկաևը Նազարբաևին կփոխարինի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Ղազախստանի նախագահը մտադիր չէ լքել երկրի մայրաքաղաքը ՝ չնայած բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաներին։ 05.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-05T17:10+0400
2022-01-05T17:10+0400
2022-01-08T11:57+0400
բողոքի ակցիա
ղազախստան
նուրսուլթան նազարբաև
կասիմ-ժոմարտ տոկաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/08/37299919_0:63:2724:1595_1920x0_80_0_0_72596381174951d94bfffd78b5d2fc26.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ ինքը Նուրսուլթան Նազարբաևին փոխարինելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:Նա պաշտոնը ստանձնում է այսօրվանից։ Տոկաևի խոսքով ՝ ԱԽ-ն կոշտ է գործելու։Բացի այդ, Տոկաևը հայտնել է, որ չի լքի Նուր-Սուլթանը։«Ես կլինեմ մայրաքաղաքում», - ասել է նախագահը:Այսպիսով, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հերքել է Ղազախստանից փախչելու մասին լուրերը:Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանենԵրկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:
https://arm.sputniknews.ru/20220105/ghazakhstanum-anjatel-en-internety-cucararnery-patand-en-vercrel-lragrvoghneric-mekin-37170458.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/08/37299919_0:0:2731:2048_1920x0_80_0_0_0ebd733424912795d661feb258431180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, ղազախստան, նուրսուլթան նազարբաև, կասիմ-ժոմարտ տոկաև
բողոքի ակցիա, ղազախստան, նուրսուլթան նազարբաև, կասիմ-ժոմարտ տոկաև
Տոկաևը Նազարբաևին կփոխարինի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում
17:10 05.01.2022 (Թարմացված է: 11:57 08.01.2022) Ղազախստանի նախագահը մտադիր չէ լքել երկրի մայրաքաղաքը ՝ չնայած բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաներին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ ինքը Նուրսուլթան Նազարբաևին փոխարինելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:
Նա պաշտոնը ստանձնում է այսօրվանից։ Տոկաևի խոսքով ՝ ԱԽ-ն կոշտ է գործելու։
Բացի այդ, Տոկաևը հայտնել է, որ չի լքի Նուր-Սուլթանը։«Ես կլինեմ մայրաքաղաքում», - ասել է նախագահը:
Այսպիսով, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հերքել է Ղազախստանից փախչելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են
քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը
ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում
արտակարգ դրություն է մտցվել: