00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՇՌ թեստի առեղծվածը, կամ գուցե ՍԴ-ի երկիմաստ որոշումները բացատրող հատուկ մարմի՞ն ստեղծենք

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
ՀՀ Սահմանադրական դատարան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Համատարած անորոշության պայմաններում ենք ավարտում տարին։
Միգուցե հատուկ մարմի՞ն ստեղծենք Սահմանադրական դատարանի երկիմաստ որոշումները բացատրելու համար
Ինչպիսին է լինելու Արցախի ճակատագիրը՝ Ստեփանակերտից մի բան ենք լսում, Երևանից բոլորովին այլ բան։ Ինչի է հանգեցնելու Թուրքիայի հետ մերձեցումը՝ քաղաքագետների մի մասը լավատես է, մյուս մասը՝ խիստ հոռետես։ Տնտեսական բնագավառում էկոնոմիկայի նախարարը երկնիշ աճ է կանխատեսում, ընդդիմախոսները փաստում են՝ առայժմ միայն գնաճն է մեզ մոտ երկնիշ։ Արտագաղթը որոշ մասնագետների գնահատմամբ ահավոր է, իշխանության ներկայացուցիչները հանգստացնում են՝ ամեն տարի էլ նույն պատկերը կրկնվում է՝ մարդիկ տարվա ընթացքում մեկնում են արտագնա աշխատանքի, բայց դեկտեմբերին վերադառնում են, իսկ դեկտեմբերի տվյալները հայտնի կդառնան միայն հաջորդ տարի. դե ուրեմն այն ժամանակ էլ կխոսենք։ Ու այս բոլոր անորոշություններին օրերս ավելացավ ևս մեկը՝ Սահմանադրական դատարանը մի այնպիսի որոշում կայացրեց, որից փորձառու իրավագետներն էլ գլուխ չեն հանում, ուր մնաց թե շարքային քաղաքացին բան հասկանա։
Պետությունը պարտավոր է հատուցել. փաստաբանը` իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնածների մասին
Հիշում եք երևի ռուսական հեքիաթների այն դրվագը, երբ թագավորը Իվանուշկային ասում է. «Գնա այնտեղ՝ չգիտեմ որտեղ, բեր այն՝ չգիտեմ թե ինչ»։ Սա ակամայից ես մտաբերում՝ կարդալով Սահմանադրական դատարանի վճիռն այն մասին, թե ի վերջո ով պետք է վճարի այն կորոնավիրուսային թեստերի համար, որոնք պատվաստվել չցանկացող աշխատողը պետք է պարբերաբար ներկայացնի աշխատավայրում։ Պետությունը միանշանակ չի վճարի, գործատուն միանշանակ չի վճարի, հիմա էլ Սահմանադրական դատարանը որոշել է, որ առողջապահության նախարարության պնդումն այն մասին, թե աշխատողը ինքը պիտի վճարի, հակասահմանադրական է։ Կներեք, բա էդ դեպքում ո՞վ պետք է վճարի։ Ու աշխատողը անխուսափելիորեն հայտնվում է խեղճ Իվանուշկայի կարգավիճակում։

Այսինքն` ինձ առաջարկում են՝ գնա հարևաններիդ համոզիր, որ քո թեստերի համար վճարեն։ Ասում եմ. «Ախր բոլոր հարևաններս վաղուց թողել-գնացել են Ռուսաստան»։ Էդ դեպքում, ծանոթ մեծահարուստին դիմիր։ Հակադարձում եմ. «Ինչպես Օստապ Բենդերն էր ասում` մի՞թե ես նման եմ մի մարդու, որը կարող է բարեկամներ ունենալ, հիմա էլ ես եմ ձեզ հարցնում՝ բա ես նմա՞ն եմ մի մարդու, որը կարող է ծանոթ օլիգարխներ ունենալ»։

Քանզի դատարանի մասին խոսեցինք, թույլ տվեք մի երկու նկատառում անել մեր դատական համակարգի մասին ընդհանրապես։ Հիշո՞ւմ եք, թե մի ժամանակ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, ինչ բուռն վեճեր էին ծավալվել այսպես կոչված անցումային արդարադատության և վեթինգի մասին, ընդ որում, բոլորս էլ հրաշալի գիտեինք, որ հայաստանցիների 90 տոկոսը բացարձակ որևէ պատկերացում չունի ո՛չ անցումային արդարադատության, ո՛չ էլ մանավանդ վեթինգի մասին։ Կարելի է ընդամենը ենթադրել, որ միայն ինչ-որ առանձին դատավորներ գիշերը չէին քնում, վախենալով՝ ուր որ է կգան ու կսկսեն տնտղել, թե ինչ միջոցներով եմ երեքհարկանի առանձնատուն կառուցել Ձորագյուղում և շքեղ բնակարան գնել Հյուսիսային պողոտայում։ Բայց հետո դատաիրավական համակարգի այդ ներկայացուցիչները հանգիստ քնեցին՝ շատ ճիշտ եզրակացնելով. խոսում են էլի, հո չե՞ն անում։
Ավելին` պարզվեց, որ իշխանությունների ներկայացուցիչները, շարունակ խոսելով կատարյալ դատական համակարգ ունենալու հույժ կարևորության մասին, իրենք են անվստահություն սերմանում դատարանների հանդեպ։ Բա չե՞ք հիշում, թե ինչպես արձագանքեց առողջապահության նախկին նախարարը, երբ դատարանը նրան պարտավորեցրեց հերքել հայտնի բժիշկներից մեկի հասցեին արված պնդումները։ Հիշեցնեմ նախկին նախարարի այդ խոսքը. «Դատարանը համարում է, որ դա զրպարտություն է ու վիրավորանք։ Այդ վճիռը ես կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, և ևս մեկ անգամ կվերահաստատեմ ուղիղ եթերում իմ ասածները, ավելին՝ կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների»։
Вывеска над входом в здание Конституционного суда Армении - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
ՍԴ որոշումը մեր հաղթանակն է. առողջապահության նախարարությունը` ՊՇՌ թեստերի մասին
Էստեղ կարելի է իհարկե վերհիշել հենց իշխանավորների ամենասիրելի փաստարկներից մեկը. «Է, միշտ էլ պարտված կողմը համոզված է, որ դատավորներն իր դեպքում անարդար որոշում են կայացրել, և ամեն կերպ փորձում է վարկաբեկել դատարանները, եթե իր օգտին լիներ վճիռը, դատավորներն էլ անմիջապես շատ լավը կդառնային»։ Համաձայնե՛ք, նման մոտեցումն այնուամենայնիվ մարդկայնորեն հասկանալի է, բայց ի՞նչ անի այն մարդը, որը Սահմանադրական դատարանի այս մշուշապատ որոշումից այդպես էլ չի հասկացել՝ ինքը հաղթե՞լ է, թե՞ պարտվել է։ Ի վերջո, ո՞վ պետք է վճարի իր ՊՇՌ թեստերի համար։
Քանզի հաջորդ տարի, ըստ երևույթին, կսկսվի նոր Սահմանադրության նախագծի մշակումը, մի առաջարկ. եկեք ստեղծենք մի հատուկ մարմին՝ Սահմանադրական դատարանի անհասկանալի որոշումները բացատրելու համար։ Համ էլ նոր աշխատատեղեր կբացվեն։
Լրահոս
0