https://arm.sputniknews.ru/20220104/tskhakhvotajin-artadrutjan-tvats-oguty-patiknervov-aveli-catsr-e-qan-vnasy-arsen-tvorvosjan-37146939.html
Ծխախոտային արտադրության տված օգուտը «պատիկներով» ավելի ցածր է, քան վնասը. Արսեն Թորոսյան
Ծխախոտային արտադրության տված օգուտը «պատիկներով» ավելի ցածր է, քան վնասը. Արսեն Թորոսյան
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման... 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T22:47+0400
2022-01-04T22:47+0400
2022-01-04T22:47+0400
ռադիո
հայաստան
արսեն թորոսյան
օրենք
ծխախոտ
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37144812_0:0:1600:901_1920x0_80_0_0_bf987d8202dadf74cffa4b072f10d568.jpg
Թորոսյան. Ծխախոտային արտադրության տված օգուտը պատիկներով ավելի ցածր է, քան վնասը
Sputnik Արմենիա
Թորոսյան. Ծխախոտային արտադրության տված օգուտը պատիկներով ավելի ցածր է, քան վնասը
Տեսչական մարմինները պետք է հետևեն, որպեսզի լիարժեքորեն կյանքի կոչվեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դրույթները, բայց չի բացառվում, որ դրանք 2 օր հետո 100 տոկոսով չկատարվեն, քանի որ մշակութային և վարքաբանական փոփոխություններ պետք է լինեն նաև տնտեսվարողների մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։Թորոսյանի կարծիքով` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կա մարդակային մի քանի հիմնարար իրավունք, օրինակ` առողջ լինելու իրավունքը կամ կյանքի իրավունքը, որոնք գերակա են մյուս բոլոր իրավունքներից։Ըստ նրա` մյուս կողմից ոչ ոք որևէ մեկի ծխելու «իրավունքը» չի սահմանափակում, պարզապես վերոհիշյալ օրենքի դրույթները վերաբերում են ծխախոտային ապրանքատեսակների ցուցադրության և կոնկրետ տեղերում ծխելու արգելքին։ Թորոսյանի պնդմամբ` օրենքով պաշտպանվում է այն մարդկանց իրավունքը, որոնք ցանկանում են մնալ առողջ ու ապրել երկար։Փորձում ենք աստիճանաբար ծխախոտը դուրս բերել նորմալ ապրանքատեսակների շարքից. Բազարչյան«Ծխախոտը մեր երկրում տարեկան սպանում է մի քանի հազար մարդու։ Դրանց թվում են թե՛ ծխողները, թե՛ երկրորդային ծխի ազդեցության տակ եղած անձինք։ Մեր տնտեսությանը հասցվում է միլիարդավոր դրամների վնաս առողջապահական ծախսերի մասով։ Ապացուցված իրողություն է այն, որ աշխարհում ծխախոտային արտադրության տված օգուտը պատիկներով ավելի ցածր է, քան վնասը»,– ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։Թորոսյանի խոսքով` օրենսդրության հետևելը երբեք ստերիլ չի լինում, ուստի անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել, որպեսզի դրան հետևելը դառնա ավելի արդյունավետ թե՛ իրազեկման, թե՛ վարչարարության միջոցով։Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։Ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։
https://arm.sputniknews.ru/20220104/vor-depqum-pshr-test-handznelu-harc-chi-arajana-arsen-tvorvosjany-nakharari-hramani-masin-37133084.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37144812_24:0:1448:1068_1920x0_80_0_0_3ae40efe084dfaaee345779c090ab044.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արսեն թորոսյան, օրենք, ծխախոտ, պոդկաստ
հայաստան, արսեն թորոսյան, օրենք, ծխախոտ, պոդկաստ
Ծխախոտային արտադրության տված օգուտը «պատիկներով» ավելի ցածր է, քան վնասը. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքին։
Տեսչական մարմինները պետք է հետևեն, որպեսզի լիարժեքորեն կյանքի կոչվեն
հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դրույթները, բայց չի բացառվում, որ դրանք 2 օր հետո 100 տոկոսով չկատարվեն, քանի որ մշակութային և վարքաբանական փոփոխություններ պետք է լինեն նաև տնտեսվարողների մոտ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Առողջապահության նախարարությունը, որն օրենքի հեղինակն է, պետք է իրականացնի իրազեկման լայն արշավներ և չսպասի նրան, որ տնտեսվարողները պարտավոր են կարդալ բոլոր օրենքներն ու իմանալ իրենց անելիքը։ Ծխախոտի ցուցադրության արգելքը վերաբերում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակներին, այսինքն` բոլորն ընկնում են նույն կարգավորման տակ»,– նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Թորոսյանի կարծիքով` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կա մարդակային մի քանի հիմնարար իրավունք, օրինակ` առողջ լինելու իրավունքը կամ կյանքի իրավունքը, որոնք գերակա են մյուս բոլոր իրավունքներից։
Ըստ նրա` մյուս կողմից ոչ ոք որևէ մեկի ծխելու «իրավունքը» չի սահմանափակում, պարզապես վերոհիշյալ օրենքի դրույթները վերաբերում են ծխախոտային ապրանքատեսակների ցուցադրության և կոնկրետ տեղերում ծխելու արգելքին։ Թորոսյանի պնդմամբ` օրենքով պաշտպանվում է այն մարդկանց իրավունքը, որոնք ցանկանում են մնալ առողջ ու ապրել երկար։
«Ծխախոտը մեր երկրում տարեկան սպանում է մի քանի հազար մարդու։ Դրանց թվում են թե՛ ծխողները, թե՛ երկրորդային ծխի ազդեցության տակ եղած անձինք։ Մեր տնտեսությանը հասցվում է միլիարդավոր դրամների վնաս առողջապահական ծախսերի մասով։ Ապացուցված իրողություն է այն, որ աշխարհում ծխախոտային արտադրության տված օգուտը պատիկներով ավելի ցածր է, քան վնասը»,– ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Թորոսյանի խոսքով` օրենսդրության հետևելը երբեք ստերիլ չի լինում, ուստի անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել, որպեսզի դրան հետևելը դառնա ավելի արդյունավետ թե՛ իրազեկման, թե՛ վարչարարության միջոցով։
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։