https://arm.sputniknews.ru/20220104/qpakan-2-patgamavvor-hrazharakani-dimum-en-nerkajacrel-37144883.html
ՔՊ–ական պատգամավորներից 2-ը հրաժարականի դիմում են ներկայացրել
ՔՊ–ական պատգամավորներից 2-ը հրաժարականի դիմում են ներկայացրել
Sputnik Արմենիա
Պատգամավորների լիազորությունները կդադարեցվեն, եթե նրանք 1 շաբաթվա ընթացքում դիմումները հետ չվերցնեն։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T18:45+0400
2022-01-04T18:45+0400
2022-01-04T18:56+0400
հայաստան
հրաժարական
աժ (ազգային ժողով)
մանդատ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37144298_0:0:800:451_1920x0_80_0_0_a943cda96b0872817dcf48e504a837a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել առ այն, որ եթե հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։Փորձելու են աշխարհի տակ ինչ կա` կապել ինձ հետ. Սանոսյանը` «ԵվրոԱսֆալտի» հետ կապի մասինՆշենք, որ Սեդրակ Թևոնյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։Երկուսն էլ պատգամավոր են եղել նաև 2019-2021թվականներին, այն ժամանակ ԱԺ էին անցել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով, իսկ 2021թ. հունիսի 20-ին պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ. Փաշինյանը չթաքցրեց, թե որ Սահմանադրությանն է կողմ
https://arm.sputniknews.ru/20220104/handznazhvoghovi-pokhnakhagahi-harcy-mnum-e-arkakhvats-qpn-iravakan-lutsum-e-pntrum-37134103.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37144298_22:0:734:534_1920x0_80_0_0_bf28e0d3abe031b46e004c6f13a56c48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրաժարական, աժ (ազգային ժողով), մանդատ, պատգամավոր
հայաստան, հրաժարական, աժ (ազգային ժողով), մանդատ, պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորներից 2-ը հրաժարականի դիմում են ներկայացրել
18:45 04.01.2022 (Թարմացված է: 18:56 04.01.2022) Պատգամավորների լիազորությունները կդադարեցվեն, եթե նրանք 1 շաբաթվա ընթացքում դիմումները հետ չվերցնեն։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր`
Սեդրակ Թևոնյանն ու
Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել առ այն, որ եթե հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Նշենք, որ Սեդրակ Թևոնյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։
Երկուսն էլ պատգամավոր են եղել նաև 2019-2021թվականներին, այն ժամանակ ԱԺ էին անցել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով, իսկ 2021թ. հունիսի 20-ին պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: