00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձում ենք աստիճանաբար ծխախոտը դուրս բերել նորմալ ապրանքատեսակների շարքից. Բազարչյան

Բաժանորդագրվել
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքին։
Մտավախություն կար, որ ծխելու դեմ պայքարի շրջանակում ընդունված օրենքի համապատասխան դրույթները կարող են դժվարությամբ կիրառվել, բաց մեծ խանութներ և սուպերմարկետներ կատարած այցերի ժամանակ տեսա զգալի փոփոխություններ, տնտեսվարողները մեծամասամբ հետևում են օրենսդրական փոփոխություններին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Նրա կարծիքով` այդուհանդերձ մեկ միջոցառումից ծխախոտային ապրանքատեսակների օգտագործումը կտրուկ չի նվազում, բայց քանի որ կիրառվում են նաև այլ գործիքներ, հետևաբար դրական արդյունք անպայման կլինի։
Ծխախոտի դեմ պայքարի օրն է. մարտի 15-ից ծխելն արգելվելու է հանրային սննդի օբյեկտներում
«Եթե այսօր արդեն իսկ արգելվում է ծխախոտային ապրանքատեսակների ցուցադրումն ու գովազդումը, ապա օրենքի ընդունումից հետո դրանց օգտագործման և շրջանառության ծավալներն անշուշտ կնվազեն, ինչն ապացուցած փաստ է` ելնելով ամբողջ աշխարհի վիճակագրությունից։ Հակածխախոտային միջոցառումները կոմպլեքս ծրագրի բաղկացուցիչներն են, մենք փորձում ենք նվազեցնել ծխախոտի տեսողական ազդեցությունը սպառողական շուկայում և աստիճանաբար ծխախոտը դուրս բերել նորմալ ապրանքատեսակների շարքից, որովհետև այն առողջության պահպանման տեսանկյունից ծայրահեղ վտանգավոր ապրանք է»,– ասաց ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը։
Օրենքն ընդունելու ժամանակ շատ սուր բանավեճ ծավալվեց, սակայն որոշակի թարմացումից հետո առողջապահության նախարարությունը կրկին նախագիծը օրակարգ մտցրեց` առավելապես կարևորելով համապատասխան օրենքի ընդունումն ու ստանալով կառավարության աջակցությունն այդ հարցում։
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Ծխախոտի աղմկահարույց օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ են մտել. Թորոսյանը թվարկել է դրանք
«Մեզանում անշուշտ որոշակի դերակատարում ունի ծխախոտային արդյունաբերությունը, որը, բնականաբար, պաշտպանում էր իր շահերը, սակայն պետությունն իր հերթին պաշտպանում է հանրային շահը, մասնավորապես հանրային առողջության պահպանման գաղափարը։ Կա վիճակագրություն, ըստ որի` օրենքից բխող շահառուները շատ ավելին կլինեն, քան վնասը, որ տնտեսվարողները կկրեն, օրինակ, գովազդի արգելումից»,– նշեց Բազարչյանը։
Նա հավելեց, որ իրենց նպատակը ոչ այնքան ծխախոտի դեմ պայքարն է, որքան մարդկանց առողջության պահպանումը։
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ:
Հայաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի միատեսակ փաթեթավորում. ծխախոտն ավելի կթանկանա
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։
Լրահոս
0