https://arm.sputniknews.ru/20220103/tskhakhvoti-aghmkaharujc-orenqi-mi-sharq-drujtner-uzhi-mej-en-mtel-tvorvosjany-tvarkel-e-dranq-37105271.html
Ծխախոտի աղմկահարույց օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ են մտել. Թորոսյանը թվարկել է դրանք
Ծխախոտի աղմկահարույց օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ են մտել. Թորոսյանը թվարկել է դրանք
Sputnik Արմենիա
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի... 03.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-03T12:51+0400
2022-01-03T12:51+0400
2022-01-03T12:51+0400
հայաստան
արսեն թորոսյան
հհ առողջապահության նախարարություն
օրենք
ծխախոտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_0:0:1601:901_1920x0_80_0_0_6396c0c59b0b10f48da8af7b40660d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։Նշենք, որ ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:Ծխախոտի դեմ պայքարի օրն է. մարտի 15-ից ծխելն արգելվելու է հանրային սննդի օբյեկտներումԹորոսյանը տնտեսվարողներին կոչ է անում խստորեն հետևել օրենքի պահանջների կատարմանը, իսկ ստուգող մարմիններին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել։Նա հավելել է, որ 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։Հիշեցնենք՝ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել էր 2020թ-ի փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո:Այն պետք է ուժի մեջ մտներ փուլ առ փուլ՝ առաջին փուլը՝ 2021թ-ի հունվարի 1-ից, երկրորդ փուլով նախատեսված սահմանափակումները՝ մայիսից, մյուսները՝ 2022-24 թթ-ի ընթացքում:Թորոսյանը կոչ է անում դեմ քվեարկել հակածխախոտային օրենքի կիրառումը հետաձգող նախագծին
https://arm.sputniknews.ru/20201228/tskhakhoti-vajarqy-khstacnox-orenqy-hh-byujein-mi-qani-mlrd-drami-vnas-khascni-25925568.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_82:0:1505:1067_1920x0_80_0_0_08b830b9497fe31f5d039c4433619589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արսեն թորոսյան, հհ առողջապահության նախարարություն, օրենք, ծխախոտ
հայաստան, արսեն թորոսյան, հհ առողջապահության նախարարություն, օրենք, ծխախոտ
Ծխախոտի աղմկահարույց օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ են մտել. Թորոսյանը թվարկել է դրանք
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ։ Տեղեկությունը
Facebook–ի իր էջում հայտել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման և մեր երկրի տնտեսության զարգացման վրա»,–գրում է Թորոսյանը։
Նշենք, որ ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։
28 դեկտեմբերի 2020, 15:25
Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
Թորոսյանը տնտեսվարողներին կոչ է անում խստորեն հետևել օրենքի պահանջների կատարմանը, իսկ ստուգող մարմիններին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել։
Նա հավելել է, որ 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Հիշեցնենք՝ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել էր 2020թ-ի փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո:
Այն պետք է ուժի մեջ մտներ փուլ առ փուլ՝ առաջին փուլը՝ 2021թ-ի հունվարի 1-ից, երկրորդ փուլով նախատեսված սահմանափակումները՝ մայիսից, մյուսները՝ 2022-24 թթ-ի ընթացքում: