https://arm.sputniknews.ru/20220104/hh-n-aveli-gravich-erkir-kdarna-ete--pashinjany-gjumrium-e-37132547.html
«ՀՀ-ն ավելի գրավիչ երկիր կդառնա, եթե․․․». Փաշինյանը Գյումրիում է
«ՀՀ-ն ավելի գրավիչ երկիր կդառնա, եթե․․․». Փաշինյանը Գյումրիում է
Sputnik Արմենիա
Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի կայացման և զարգացման գործընթացը, նշվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T14:44+0400
2022-01-04T14:44+0400
2022-01-04T14:46+0400
նիկոլ փաշինյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
միջոցառում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/04/37130678_0:84:1600:984_1920x0_80_0_0_753ac3a4899fb80807df04314df38ec9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը շնորհավորել է մաքսային ծառայության աշխատողներին ծառայության 30-ամյակի կապակցությամբ:Նրա խոսքով՝ Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է և պետք է շարունակել վերջին տարիներին սկսած փոփոխության գործընթացը:Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով` Մաքսային ծառայության բարելավումը Հայաստանն ավելի գրավիչ երկիր կդարձնի։«Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես, Մաքսային ծառայության կողմից»,-ասել է վարչապետը:Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով:Հայաստանը Սյունիքում հավելյալ մաքսակետ տեղադրելու կարիք չունի. Բադասյան Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/04/37130678_90:0:1511:1066_1920x0_80_0_0_50e1221d94942f5860571c1ff11ee63e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), միջոցառում
նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), միջոցառում
«ՀՀ-ն ավելի գրավիչ երկիր կդառնա, եթե․․․». Փաշինյանը Գյումրիում է
14:44 04.01.2022 (Թարմացված է: 14:46 04.01.2022) Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի կայացման և զարգացման գործընթացը, նշվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը շնորհավորել է մաքսային ծառայության աշխատողներին ծառայության 30-ամյակի կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է և պետք է շարունակել վերջին տարիներին սկսած փոփոխության գործընթացը:
«Մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, որը պետական գործառույթ է իրականացնում»,-ասել է Փաշինյանը:
Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով` Մաքսային ծառայության բարելավումը
Հայաստանն ավելի գրավիչ երկիր կդարձնի։
«Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես, Մաքսային ծառայության կողմից»,-ասել է վարչապետը:
Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը:
Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով:
Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողություն: