00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք այս իշխանություններին հո դեմ չենք. հայաստանյան հիվանդության տեղական դրսևորումները

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян общается с жителями общины Гандзак во время ознакомления с процессом дорожно-ремонтных работ в регионе (17 августа 2020). Гегаркуник
Премьер-министр Никол Пашинян общается с жителями общины Гандзак во время ознакомления с процессом дорожно-ремонтных работ в регионе (17 августа 2020). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Տեղական ընտրություններին սովորաբար մեծ նշանակություն չի տրվում, եթե իհարկե, դրանց հետ կապված արտառոց հանգամանք չկա, ինչպես, օրինակ, Վրաստանում։
Այնտեղ իշխանություններն ու ընդդիմությունը նախապես պայմանավորվել էին՝ եթե տեղական ընտրություններում իշխող ուժը 43 տոկոսից պակաս է հավաքում, անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ճիշտ է, մինչև հասավ տեղական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 30-ը, կողմերն այդ պայմանավորվածություններից հրաժարվեցին, իշխանական ուժն էլ 43 տոկոսից ավելի քվե ստացավ։ Ու ոչինչ չփոխվեց։
Քաղհասարակությունը կսկսի կայանալ, երբ հայաստանցին գիտակցի՝ ամեն ինչ իր տված քվեից է կախված
Առաջին հայացքից կիրակի օրը մեր տեղական ընտրություններում էլ ոչինչ առանձնապես չկատարվեց։ Ասում են՝ աննախադեպ քիչ ստացավ իշխող ուժը։ Կներե′ք, բայց գրեթե բոլոր երկրներում էլ ժամանակի ընթացքում իշխողների հեղինակությունն ընկնում է։ Ջո Բայդենի վարկանիշը ընդամենը մի քանի ամսում իջել է համարյա մինչև 42 տոկոսի , այնինչ՝ պաշտոնավարման նույն հատվածում դեմոկրատ նախագահներ Օբամայի և Քլինթոնի վարկանիշները շատ ավելի բարձր են եղել։
Ասում են՝ լիքը նախկիններ կային իշխող ուժի թիմում։ Բայց դա ընդհանրապես սովորական երևույթ է նորանկախ Հայաստանում, որտեղ հենց սկզբից բազմաթիվ պատգամավորներ մի գիշերում փոխում էին ճամբարը։ Որոշ մարդիկ հրապարակավ հայտարարում էին, թե իրենց ճակատին է գրված այսինչ կուսակցության անունը, իսկ քիչ հետո հայաստանցիներն այդ նույն մարդուն հայտնաբերում էին բոլորովին այլ քաղաքական ուժի ընտրացուցակում։ Ուրեմն, էլ ի՞նչ զարմանալու բան կա։
«Ձիու պոզայով» երթևեկելու դարաշրջանն ավարտվում է, հարցերը մնում են
Եվ այնուամենայնիվ, Հայաստանում այս վերջին ընտրությունների ժամանակ առնվազն մի իսկապես արտառոց բան կատարվեց. երկու բնակավայրերում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում, չքվեարկեց ոչ մի մարդ։ Համենայնդեպս ես նման բան չեմ հիշում։ Գյուղացիները պնդում են՝ չենք գնացել ընտրատեղամաս, որովհետև համաձայն չենք մեր համայնքի խոշորացման հետ։
Ուզում եմ հասկանալ Հայաստանի իշխանությունների տրամաբանությունը։ Ախր ժամանակին խոստացել էիք, որ հաճախակի եք անելու հանրաքվեներ, այդ թվում տեղական հանրաքվեներ՝ համայնքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու համար։ Խոստումը չկատարեցիք, գեթ մի հանրաքվե էլ երբեք չանցկացրիք, թող դա ձեր խղճին մնա, բայց չէ՞ որ տեղական ընտրությունները հենց հանրաքվեի նման մի բան են, երբ կարելի է օբյեկտիվ պատկերացում կազմել մարդկանց տրամադրությունների մասին։ Մի՞թե ոչ մի կերպ հնարավոր չի բավարարել այս մարդկանց ուզածը։
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Արցախյան դասեր. «կոնվեյերից թռնելուց» առաջ անպայման հաշվարկիր` որտեղ ես վայրէջք կատարելու
Իսկ այս երկու գյուղերի բնակիչներն ասում են՝ լա′վ, փոքր գյուղերը՝ այո′, երևի կարելի է միմյանց միացնել, դա արդար է, բայց ինչո՞ւ եք մեզ Սևանին կցում։ Համաձայնե′ք, Ծովագյուղում և Սեմյոնովկայում ապրողների տրամաբանությունը մի քիչ նման է կատալոնացիների տրամադրություններին՝ մեզ մոտ կենսամակարդակը մնացած Իսպանիայի հետ համեմատած ավելի բարձր է, լիքը հարկեր ենք հավաքում, ամեն ինչով ինքներս մեզ ապահովում ենք, ինչո՞ւ մենք պիտի ուրիշներին պահենք։
Դե այդ դեպքում մի հարց էլ այդ գյուղացիներին ուղղենք։ Եթե կտրականապես դեմ եք խոշորացմանը, կներե′ք, իսկ ինչու ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ամռանը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ձեր մեծամասնությունը քվեարկեց այն ուժի օգտին, որն արդեն վաղուց հայտարարել էր, թե խոշորացնելու է համայնքները։ Ավելին, խորհրդարանով անցկացրել էր այն դրույթը, ըստ որի 10 գյուղ, այդ թվում՝ Սեմյոնովկան ու Ծովագյուղը պիտի միանան Սևան բնակավայրին։
Գերթանկ «պադավատը»` ԱԺ դերի բարձրացման խորհրդանիշ, կամ ով չի ուզում` կտրիճ Դավոն լավ լինի
Օրինակ, Ամերիկայում, եթե մարդ տեսնում է, որ հանրապետականները իր ուզածի հակառակն են անում, միանգամից երես է թեքում այդ կուսակցությունից, գնում ու դեմոկրատների օգտին է քվեարկում։ Իսկ դուք ի′նչ եք անում՝ շատ հանգիստ հայտարարում եք՝ դե, մենք միայն խոշորացմանն ենք ընդդիմանում, հո այս իշխանությունների՞ն դեմ չենք։ Կարո՞ղ եք էդ դեպքում բացատրել՝ ինչո՞ւ եք կողմ այս կառավարությանը, որն անում է ձեր ուզածի ճիշտ հակառակը։
Այ, հենց սա է այն երևույթը, որը կարելի է անվանել հայաստանյան հիվանդություն։ Ընտրողը պառլամենտական ընտրությունների ժամանակ գնում և ձայնը տալիս է մի ուժի, որը իշխող է դառնում։ Իսկ հետո այդ նույն ընտրողը սկսում է բողոքել՝ ինչո՞ւ եմ ես այդքան վատ ապրում, այնինչ իշխող ուժի ներկայացուցիչը հսկայական պարգևավճար է ստանում, պլյուս՝ ծախսերի փոխհատուցում, որը իմ աշխատավարձից էլ ահագին մեծ է։ Կներե′ք, բայց ախր դուք եք նրան ընտրել։ Ձեր ձայներով հենց դո′ւք եք նպաստել այս ամենին։ Ա′յ, երբ վերջապես հասարակ ընտրողը գիտակցի այս իրողությունը, նոր իրավունք կունենանք ասելու՝ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում եթե չի էլ կայացել, գոնե, կարծես թե, կայանում է։
Լրահոս
0