00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տոնոյանը սպառնում է խոսել. Բոզոյանը` նախկին նախարարի զգուշացնող ուղերձների մասին

Տոնոյանը սպառնում է խոսել. Բոզոյանը`նախկին նախարարի զգուշացնող ուղերձների մասին
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` լրատվամիջոցներին տված հարցազրույցին։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցն ուղերձ է պատկան մարմիններին առ այն, որ եթե իր խափանման միջոցը դատավարության ժամանակ չփոխեն, ապա ինքը կարող է 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների մասին ինչ-ինչ բացահայտումներ անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Տեսնելով, որ մինչև գործը դատարան ուղարկելը ներկուլիսային միջոցներով չկարողացավ լուծել այս խնդիրը, փաստորեն սպառնում է, որ եթե իր գործը չփոխվի, ապա ինքը կարող է հրապարակային ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, որը կարող է վնաս տալ այսօրվա իշխանությանը»,- ասաց նա։
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց
Տոնոյանը շատ ուղիղ կերպով ակնարկում է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում և որ բանակին և բանակի ղեկավարությանն ուզում են «քավության նոխազ» դարձնել, բայց դա, քաղաքագետի կարծիքով, չի նշանակում, որ պաշտպանության նախկին նախարարը մեր պարտության համար պատասխանատվություն չի կրում։

«Տոնոյանը` որպես պաշտպանության նախարար, իր բաժին պատասխանատվությունը կրում է, բայց իր ասածի իմաստը կայանում է նրանում, որ իրեն մեղադրանք են ներկայացնում ավելի մեծ մեղքի համար, քան ինքը կատարել է»,- նշեց Բոզոյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով տարբեր լրատվամիջոցների ուղարկած հարցերին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործով փորձ է արվում վարկաբեկել իր անձն ու պաշտպանական համակարգը։ Տոնոյանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում մի դեպք, որ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ՀՀ վարչապետը, երբևէ ակնարկած լինի «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
Լրահոս
0