00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 10-ամյա Անին բիզնեսմեն դարձավ․ վանաձորցի աղջնակի հաջողության պատմությունը

© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի սենյակում
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի սենյակում - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Բաժանորդագրվել
Վանաձորցի Անիի կյանքը փոխվեց, երբ նրանց հարևանությամբ երիտասարդ ամուսիններ բնակություն հաստատեցին։ Ընկերացավ տանտիրուհու հետ, ոգեշնչվեց նրա մտքերից ու նրա օգնությամբ բիզնես հիմնադրեց, որն արդեն եկամուտ է բերում։
Անին ընդամենը 10 տարեկան է, բայց արդեն սեփական փոքրիկ բիզնեսն ունի․ փափուկ խաղալիքներ է գործում, կազմակերպում դրանց գովազդը, վաճառքն ու առաքումը։
Ճիշտ ասած, երբ ինձ ասացին, որ Ani’s crafts-ի՝ մեկը մյուսից սիրուն փափուկ հերոսները գործվում են փոքրիկ աղջնակի մատներով, կարծեցի, թե մարքետինգային հնարք է։ Մտածում էի՝ միգուցե փոքրիկ Անին օգնում է տատիկին կամ մայրիկին, որոնք խաղալիքներ են գործում։ Պարզվեց սակայն, որ Անին տատիկ չունի, իսկ մայրիկն էլ հելյունագործությամբ չի զբաղվում։ Փոքրիկ վարպետի հետ ծանոթանալու համար ճանապարհ ընկանք Լոռի՝ Վանաձոր։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Ամանորի առիթով պատվերները սովորականից շատ են։ 10-ամյա աղջնակը դպրոցից հասնում է տուն, արագ անում բոլոր տնային աշխատանքները, ձեռքը վերցնում շյուղերն ու գործի անցնում․ սկզբունքային է. պատվերները չպետք է ուշացնել։
Այս պատմությունը սկսվեց մոտ մեկ տարի առաջ, երբ Անին ընկերացավ իրենց նոր հարևանուհու՝ Արմինե Ղոնյանի հետ (Արմինեն ինտերակտիվ ուսուցողական գրքեր, էկոլոգիապես մաքուր, փայտյա խաղալիքներ է պատրաստում)։ Նրա մասին պատմելիս Անին ասում է՝ «ընկերուհիս»։ Նրան հաճախ հյուր էր գնում, նրա մոտ անգլերեն պարապում։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ պարզվեց, որ երկու աղջիկները շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն․ երկուսն էլ նկարում են, հետաքրքիր մտքեր ունեն, սիրում են ձեռագործությամբ զբաղվել։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
«Մի օր Անին տուն եկավ փոքրիկ դրամապանակը ձեռքին, հելյունով էին գործել, Արմինեն ինձնից թույլտվություն խնդրեց՝ կարելի է արդյոք անգլերենի պարապմունքներից հետո մի քիչ հելյունագործությամբ զբաղվել։ Չընդդիմացա, հակառակը՝ ուրախ էի, որ Անին իր նման մեկին գտել է»,- պատմում է Անիի մայրիկը՝ Նարինեն։
Անին հարևանուհի-ընկերուհու օգնությամբ իր բրենդի համար անուն որոշեց, Facebook-ում էջ բացեցին, ու կամաց-կամաց գործն առաջ գնաց։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Նարինեն ասում է՝ Անին 2 տարեկան էր, երբ հասկացան՝ ուրիշ երեխա է, ամեն ինչով հետաքրքրվում է, ամեն ինչ ուզում է փորձել։ Արդեն 8 տարեկանում աղջիկը հասցրել էր թենիսով, պարով, երգեցողությամբ, կերպարվեստով, կավագործությամբ զբաղվել, հիմա ռոբոտաշինության խմբակ է հաճախում, նաև կամավոր աշխատանք է կատարում Վանաձորի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնում, շահառու երեխաներին պայուսակներ ու խաղալիքներ գործել սովորեցնում։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
«Շատ եմ սիրում այս աշխատանքը․ իմ աշակերտներից շատերն ինձնից մեծ են, ես իրենց ասում են, որ ինձ պարզապես անունով դիմեն, բայց մեկ-մեկ ընկեր Անի են ասում, մեկ-մեկ էլ ազգանունով դիմում՝ ընկեր Քարհանյան»,- ժպտում է Անին։
Խաղալիքների ստեղծման համար թելերի գույների ընտրությունն ու համադրությունը Անիին են, եթե հաճախորդը հատուկ ցանկություն չունի։ Ինչ վերաբերում է խաղալիքներին՝ սիրում է ամեն անգամ նոր տեսակի խաղալիք գործել, կարող է օրեր շարունակ գործել, քանդել, նորից գործել, մինչև նոր հերոսը կծնվի։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի հելյունագործական աշխատանքները
Արմինեի օգնությամբ Անին նաև աստիճանաբար բիզնես պլանավորում է անում։ Խաղալիքների վաճառքից ստացված գումարի 40 տոկոսը մի կողմ է դնում՝ ապագայի համար, 30 տոկոսով թելեր գնում, մնացած 30 տոկոսն էլ իր աշխատավարձն է։ Դրանով ավագ քույրիկի, փոքր եղբոր համար նվերներ է գնում, երբ մայրիկը խանութ է ուղարկում, առանց տնից գումար վերցնելու է գնում, որովհետև ինքն արդեն գումար վաստակող աղջիկ է։ Վերջերս Անին սեփական աշխատավարձով իր համար հեռախոս է գնել, որ բիզնես էջի համար ավելի լավ որակով լուսանկարներ անի, նաև հաճախորդների հետ շփվի՝ առանց մայրիկի հեռախոսը զբաղեցնելու։
«Ես իրեն հաճախ ասում եմ՝ սխալ հաշվարկ ես անում, շատ մատչելի ես խաղալիքներդ վաճառում, ինձ ասում է՝ ես երեխա եմ, հարկ չեմ վճարում»,- ծիծաղելով պատմում է մայրիկը։
Անին հաստատում է մայրիկի ասածն ու ավելացնում՝ խաղալիքների գինը թանկացնելու մասին կմտածի, հենց որ հարկատու դառնա։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի գովասանագիրը
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի գովասանագիրը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի գովասանագիրը
«Ուզում եմ ավելի մեծացնել բիզնեսս, ավելի մեծ խաղալիքներ սկսեմ գործել, ապագայում երևի ծրագրավորող կդառնամ, բայց այս գործը չեմ թողնելու։ Կուզեի արվեստի դպրոց էլ ունենալ, որ երեխաներին սովորեցնեմ այն, ինչ գիտեմ»,- առանց գործից կտրվելու պատմում է Անին։
Երեխայի յուրաքանչյուր րոպեն պլանավորված է․ դպրոց, տուն, տնային աշխատանք, կամավորական աշխատանք, ռոբոտաշինություն, բիզնես։ Մինչև ուրբաթ Անին ավարտում է շաբաթվա պատվերները, փաթեթավորում խաղալիքները, ջերմ նամակ կցում, տանում է փոստ և ուղարկում պատվիրատուին։
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի սենյակում
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի սենյակում - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Վանաձորցի 10-ամյա Անի Քարհանյանի սենյակում
«Բա ե՞րբ ես խաղում»։
Պատասխանի փոխարեն Անին լայն ժպտում է․ ընկերուհիներ շատ ունի, բայց խաղալու ժամանակ չունի, դրա համար չի ափսոսում։ Ասում է՝ դեռ փոքր է, հետո կխաղա։ Եթե ազատ ժամանակ լինում է, նախընտրում է հեծանիվով պտտվել քաղաքում, նոր մտքերով վերադառնալ, վերցնել թելերի կծիկները, փոքրիկ շյուղերն ու գործի անցնել։
Լրահոս
0