00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են. Թաթոյան

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law bookԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն անդրադարձել է դատավորի լիազորությունները դադարեցնելու համար նոր նախագծերով նախատեսվող հիմքերին` ասելով, որ դրանք հակասում են մի շարք օրենքների։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով արդարադատության նախարարության նախաձեռնած «ՀՀ դատական օրենսգրքում» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին։
Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է դատավորների (ԲԴԽ անդամի, ՍԴ դատավորի) լիազորությունների դադարման հիմք համարել նաև ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը:

«ՄԻՊ աշխատակազմի դիտարկմամբ՝ ի թիվս այլ հիմնավորումների` նախագծային առաջարկվող լուծումները շեղվում են դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների էությունից»,–նշված է Թաթոյանի հայտարարության մեջ։

Նա հիշեցնում է, որ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները սահմանված են դատական օրենսգրքով, որի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել պետական պաշտոն, առևտրային կազմակերպություններում ինչ–որ պաշտոն ստանձնել, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Այսինքն՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները դատավորի մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներ են:
Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Թաթոյանը նշում է, որ դատավորի լիազորությունների դադարեցման հարցը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական դատարանը: Այս պարագայում, ըստ նրա, օրինակ՝ ԲԴԽ-ն և ՍԴ-ն ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափանիշների հիման վրա են թույլ տրված խախտումները որակելու որպես միտումնավոր, մարդու հիմնարար իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում ՀՀ եռաստիճան դատական ատյաններով անցած գործը քննած դատավորներից կոնկրետ ո՞ւմ լիազորություններն են ենթակա լինելու դադարեցման։
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները
Բացի վերոնշյալից, նախագծերով առաջարկվող կարգավորումն անուղղակի հակասության մեջ է «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման հետ։ Համաձայն այդ կարգավորման` դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: ՄԻ պաշտպանը նկատում է` ստացվում է, որ օրենսդրական նոր լուծումներով շրջանցվում է դատական օրենսգրքով արդեն ամրագրված արգելքները, ինչն անթույլատրելի է, իսկ առկա հիմնավորումներն ընդհանրական բնույթի են ու մակերեսային:
Թաթոյանը նշում է նաև, որ բարձրացված մտահոգությունները փարատող հիմնավորումների բացակայությունը կասկածի տակ են դնում առհասարակ նախագծային լուծումների անհրաժեշտությունը։
Լրահոս
0