https://arm.sputniknews.ru/20211230/veraqnnichy-mane-gevvorgjanin-partavvorecrel-e-herqel-artur-vanecjani-hascein-arvats-grarumy-37026804.html
Վերաքննիչը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը
Վերաքննիչը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը
Sputnik Արմենիա
Մանե Գևորգյանը պարտավոր է Facebook-ի իր էջում գրել, որ Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ է նախկինում... 30.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-30T11:39+0400
2021-12-30T11:39+0400
2021-12-30T11:46+0400
արթուր վանեցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/08/23070845_0:0:1600:900_1920x0_80_0_0_2cc950776f15f362179c0620033a27f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը։ Տեղեկությունը հայտնում են Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը։Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակիԴեռ 2020-ի ապրիլի 28-ին Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։Դատարանը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել այդ տեղեկությունները։ Մասնավորապես` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Փաշինյանի նախկին խոսնակը պարտավոր է իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն հայտարարությունը՝ հրապարակելով դատարանի կողմից սահմանված տեքստը։ Մասնավորապես, Գևորգյանը պարտավոր է գրել, որ Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ է հրապարակել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/08/23070845_400:0:1600:900_1920x0_80_0_0_f014316f86115ff6824c528c0117c569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան
Վերաքննիչը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը
11:39 30.12.2021 (Թարմացված է: 11:46 30.12.2021) Մանե Գևորգյանը պարտավոր է Facebook-ի իր էջում գրել, որ Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ է նախկինում հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը։ Տեղեկությունը
հայտնում են Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը։
Դեռ 2020-ի ապրիլի 28-ին
Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։
«Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Մանե Գևորգյանի գրառումն ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այսինքն` դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ հանդես գալ»,–նշված է Վանեցյանի ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Դատարանը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել այդ տեղեկությունները։ Մասնավորապես` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Փաշինյանի նախկին խոսնակը պարտավոր է իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն հայտարարությունը՝ հրապարակելով դատարանի կողմից սահմանված տեքստը։ Մասնավորապես, Գևորգյանը պարտավոր է գրել, որ Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ է հրապարակել։