00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
4 ր
Ռուբեն Վարդազարյան
Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան
11:05
5 ր
Տիգրան Աբրահամյան
Ներկայում պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք․Աբրահամյան
11:11
9 ր
Արտակ Խաչատրյան
Ռետինե կանգնակները երթևեկի վերահսկողության ոսկե միջին տարբերակն են․Խաչատրյան
11:22
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես և ուր կորավ դեկտեմբերի 30-ը խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում տասը տարի առաջ

© Photo : Unsplash / Vidi DroneՍամոա
Սամոա - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Սամոա
Բաժանորդագրվել
Թե ինչպես և ուր կորավ դեկտեմբերի 30-ը խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում տասը տարի առաջ
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա շատ հասարակ մի հարց տամ՝ ո՞ր օրն է գալիս դեկտեմբերի 29-ից հետո, երևի ուղղակի կծիծաղեք՝ պարզ չէ՞, որ դեկտեմբերի 29-ին հաջորդում է դեկտեմբերի 30-ը, դա առաջին դասարանցիներն էլ գիտեն։ Այդդեպքում թույլ տվեք այսօր՝ դեկտեմբերի 30-ին, պատմել, թե ուղիղ տասը տարի առաջ Սամոա պետությունում ինչպես անհետացավ դեկտեմբերի 30-ը, և ամսի 29-ից անմիջապես հետո սկսվեց ամսի 31-ը։
Դժվար թե որևէ մեկը հերքի, որ օրերը՝ ծանր, թե երջանիկ, այնուամենայնիվ բարեբախտաբար, թե դժբախտաբար, սկսվում են և ավարտվում։ Դա տեղի է ունենում այսպես կոչված ամսաթվերի փոփոխման գծում, որը համընկնում է 180-րդ միջօրեականի հետ։ Ինչո՞ւ հենց այնտեղ։ Դե, երևի նաև այն պատճառով, որ այդ միջօրեականը, ձգվելով Հյուսիսային բևեռից մինչև Հարավային բևեռ, անցնում է գերազանցապես միայն Խաղաղ օվկիանոսով։ Պատկերացրեք, որ ինչ-որ խոշոր բնակավայրով անցներ՝ կատարյալ քաոս։
Ասենք, դուք մարտի 8-ին ձեր սիրելի էակին ժամադրում եք Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում, որտեղով անցնում է այդ անտեր միջօրեականը։ Չկա ու չկա ձեր սիրած էակը, և օրվա վերջում սկսում եք կիսաձայն հուսահատ երգել.
«Քեզ համար է յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր։
Անցավ օրը, և բոլորը
Ինձ նայում են տխուր»։
Իսկ անցորդները ձեզ խղճահարությամբ են նայում, որովհետև հասկանում են, որ եթե ձեր սիրած էակենց տունը խաչմերուկից դեպի արևմուտք է, մարտի 8-ը նրա համար դեռ վաղն է գալու, ուրեմն ինքն անպայման կգա, բայց վաղը։
Իհարկե, ոչ ոք չի կարող արգելել ամսաթվերի փոփոխման գծի մոտ գտնվող կղզի-պետությունների իշխանություններին՝ իրենց երկրները սեփական որոշումներով տեղափոխել գծից այս կամ այն կողմ։
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Էս ուր հասանք. արդյունավե՞տ է Երևանի և Ստեփանակերտի տարաձայնությունների հրապարակայնացումը
Այսպիսի մի շահավետ խորամանկություն արեց 1995 թվականին Կիրիբատիի Հանրապետության խորհրդարանը՝ հռչակելով, որ այսուհետ իրենց պետությունը 180-րդ միջօրեականից դեպի արևելք է, այսինքն իրենց երկրում ոչ թե ավարտվում է ողջ մոլորակի հին օրը, այլ ընդհակառակը՝ սկսվում է նոր օրը։ Աղմուկը, որը բարձրացրին հարևան կղզիները, աննախադեպ էր։ Երևի կռահում եք, թե ինչու։ Մոտենում էր նոր հազարամյակը։
Պատմության էջերից. որոշում, որի մասին բոլորը գերադասում են լռել
Աշխարհի ամենատարբեր երկրներում ապրող տասնյակհազարավոր մարդիկ պատրաստվում էին 2000 թվականի ձմռանը նշել այդ եզակի իրադարձությունը՝ հազարամյակների փոփոխությունը, հենց այնտեղ, որտեղ սկսվում է օրը։ Ու պարզվեց, որ այսուհետ այդ վայրը Կիրիբատին է, որն արդեն որերորդ տարին է՝ հսկայական օգուտներ է քաղում շնորհիվ պառլամենտի ընդամենը մեկ հնարամիտ որոշման։ Համաձայնեք` այ այդպիսի որոշումներ էլ մենք ենք անհամբեր սպասում մեր խորհրդարանից։ Փոխարենը ի՞նչ ենք տեսնում՝ վիրավորանքներ ու ծեծկռտուք։
Բայց դառնանք Սամոայի պատմությանը։ Էլի հենց տնտեսական շահերով էր ղեկավարվում այդ կղզու թագավորը, երբ 1892 թվականին ամսաթվերը հարմարեցրեց ամերիկյան օրացույցին։ Զուտ ԱՄՆ-ի հետ առևտուրն աշխուժացնելու համար դա արվեց, և գիտե՞ք՝ երբ։ Այո′, շատ ճիշտ եք, հուլիսի 4-ին՝ Ամերիկայի անկախության օրը, ինչի արդյունքում սամոացիներն ունեցան երկու հուլիսի 4։ Խելոք են, է՝ դեռ այն ժամանակ լավ հասկանում էին, որ պիտի նաև սիրաշահես հիմնական առևտրային գործընկերոջդ։
«Թավշյա հեղափոխություն» - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Հեռու մնացեք քաղաքականությունից, այլապես կմեղադրվեք հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ
Բայց անցան տարիներ, ժամանակները փոխվեցին, աննախադեպ զարգացում ապրեցին Չինաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան, որոնք հետզհետե դուրս մղեցին Միացյալ Նահանգներին և նրա տեղը զբաղեցրին Սամոայի կարևորագույն առևտրային գործընկերոջ ցուցակի առաջին հորիզոնականներում։ ԵՎ ուղիղ տասը տարի առաջ Սամոայի վարչապետը փաստեց. «Ժողովո՛ւրդ, ախր ամեն շաբաթ մենք երկու օր ենք կորցնում։ Երբ ուրբաթ օրը մենք աշխատում ենք, Սիդնեյում բոլոր հիմնարկներն ու բանկերը փակ են, որովհետև իրենց մոտ արդեն շաբաթ է, իսկ երբ երկուշաբթի օրը Սիդնեյում բոլորը գնում են աշխատանքի, մենք ենք հանգստանում ու եկեղեցի գնում, որովհետև մեզ մոտ դեռ կիրակի է»։
Հաղթողը գիտի խաղաղության գինը, կամ ինչու սպանվեց Իսրայելի վարչապետը
Եվ 2011 թվականի վերջում Սամոան համապատասխանեցրեց իր ամսաթվերը ավստրալական օրացույցին։ Ահա այդպես կորավ դեկտեմբերի 30-ը, քանզի այդ տարի դեկտեմբերի 29-ին անմիջապես հետևեց դեկտեմբերի 31-ը։ Հիմա, իհարկե, կարող եք ասել՝ բայց ի՜նչ անսկզբունքային են այս սամոացիները, այսուայն կողմ են շարժում իրենց ամսաթվերը, նույնիսկ մի ամբողջ օր են զոհում՝ զուտ միայն տնտեսական նպատակահարմարությունից ելնելով։ Կներե՛ք, սամոացիներն էլ ձեզ կարող են շատ հանգիստ պատասխանել. «Եթե պետք լինի, մեկ օրից չէ, տո մեկ ամսից էլ կհրաժարվենք։ Որովհետև մեզ համար առաջնայինը մեր հարազատ պետության շահերն են»։
Բողոքի ակցիա՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Եվ որտե՞ղ է «թավիշով» իշխանության եկած նախկին ղեկավարը՝ ուղղիչ-աշխատանքային գաղութում
Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ գնաճից կախված
Լրահոս
0