00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ որտե՞ղ է «թավիշով» իշխանության եկած նախկին ղեկավարը՝ ուղղիչ-աշխատանքային գաղութում

© Sputnik / Алексей Майшев / Անցնել մեդիապահոցԲողոքի ակցիա՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում
Բողոքի ակցիա՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ուղիղ 30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին, Սովետը վերջնականապես փլուզվեց, անկախացած հանրապետություններից յուրաքանչյուրը, իհարկե, ընտրեց իր սեփական ուղին, սակայն նմանությունը երբեմն պարզապես աչքի է զարնում։
Եթե ասեմ՝ «թավշյա հեղափոխություն», ռազմական հակամարտություն հարևան պետության հետ, իշխանության օգտագործում հարստություն դիզելու նպատակով, կոռուպցիա, բարձրաստիճան պաշտոնների շռայլում մերձավորներին, ճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ ու նաև բնակչության ցածր կենսամակարդակ, երևի միանգամից կբացականչեք՝ ախր, սա Հայաստա՜նն է։ Եվ սխալված կլինեք, որովհետև խոսքը Ղրղզստանի մասին է։
Եվ որտե՞ղ է «թավիշով» իշխանության եկած նախկին ղեկավարը՝ ուղղիչ-աշխատանքային գաղութում
Սկսենք հակամարտությունից։ Չեմ ուզում մռայլ կանխատեսումներով վախեցնել սահմանազատմանը սպասող հայաստանցիներին և նախօրոք կասկածի տակ առնել այն պնդումները, թե սահմանազատումը մեծապես կնպաստի վերջնական խաղաղության հաստատմանը, բայց փաստն այն է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի առանց այն էլ լարված հարաբերությունները արյունալի ռազմական բախումների վերածվեցին մի քանի ամիս առաջ հենց այն պատճառով, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը հասավ վիճահարույց հատվածներին։
Քավ լիցի, ամենևին չեմ պնդում, թե մեզ էլ է նույնը սպասում, բայց, այսպես ասած, «քարտեզների պատերազմը» Կենտրոնական Ասիայի երկու հանրապետությունների միջև արդեն սկսվել է։ Մեկն ասում է՝ 1934 թվականի խորհրդային քարտեզի համաձայն այս տարածքը մերն է, մյուսը հակադարձում է՝ իսկ 1989 թվականի քարտեզը վկայում է, որ միանշանակ մերն է։ Եվ սկսում են աշխատել գնդացիրներն ու հրանոթները։
Չի կարելի պահանջել ԱԺ խոսնակի հրաժարականը, բայց շատ հանգիստ կարելի է փոխել քաղաքապետին
Կոռուպցիա։ Փորձեք հարցնել հայաստանցի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի՝ այս 2 միլիոն դոլարը ձեր բանկային հաշվին որտեղի՞ց է։ Երաշխավորում եմ, անխտիր բոլորից նույն պատասխանը կստանաք՝ ես այդ գումարը վաստակել եմ պաշտոնյա դառնալուց առաջ, հիմա աշխատավարձս մի երեք անգամ ավելի քիչ է։ Ու արդեն ամաչում ես տալ երկրորդ՝ տրամաբանական հարցը, կներե′ք, բա որ նախկինում էդքան շատ էիք վաստակում, ինչո՞ւ համաձայնեցիք ցածր աշխատավարձով պաշտոնյա դառնալ։ Պատասխանը հայտնի է՝ միայն հանուն հայրենիքի, միայն հանուն հարազատ պետության բարգավաճման։
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որն, ի դեպ, իշխանության բարձունքներին էր հասել «թավշյա հեղափոխության» շնորհիվ, գրեթե նույնն էր ասում.
«Միայն անամոթ սուտասանները կարող են պնդել, թե ես միլիոնատեր եմ դարձել իշխանական լծակներն օգտագործելով, ես մեծ կարողության տեր եմ եղել դեռ այն ժամանակ, երբ այժմվա մեծահարուստների մասին ոչ ոք չէր էլ լսել», - պնդում է նախկին նախագահը՝ մանրամասնելով, թե գրքերի բիզնեսով է զբաղվել։ Համաձայնե′ք, բավական զարմանալի է՝ մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը հազիվ է ծայրը-ծայրին հասցնում, մարդիկ զանգվածաբար գիրք են կարդում։ Բայց մեկնաբանների պատմածը ամեն ինչ իր տեղն է դնում։
Հայաստանի և Արցախի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Պատմության էջերից. որոշում, որի մասին բոլորը գերադասում են լռել
Ժամանակին Բորիս Ելցինը, որին դուր էին գալիս Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները, Ղրղզստանին նվիրեց մի կլորիկ գումար՝ Գրողների միության շենքը վերանորոգելու և գրողներին աջակցություն ցույց տալու համար։ Ալմազբեկ Աթամբաևն էլ իրեն չկորցրեց, վերցրեց այդ գումարը, վերանորոգեց Գրողների միության շենքը և այն դարձրեց, գիտե՞ք ինչ… ռեստորան։ Հիմա ով կհամարձակվի ասել, թե Աթամբաևի բիզնեսը իսկապես գրքերի ու գրականության հետ չէր կապված, թող առաջինը քար նետի ձեռներեց նախագահի վրա։
Եվ վերջապես, եթե դուք մեր՝ հայաստանյան իշխանությունների կադրային քաղաքականությունից եք բողոքում, էլի ուսումնասիրեք Ղրղզստանի փորձը։ Նախագահ Աթամբաևի վարորդը՝ Իքրամժան Իլմիյանովը, ընդամենը մի քանի տարում տեղ զբաղեցրեց Ղրղզստանի 100 մեծահարուստների ցանկում, շքեղ բնակարան գնեց Բիշքեկի կենտրոնում, իսկ աղջիկներին ուղարկեց սովորելու Ֆլորիդայի ամենահայտնի մասնավոր դպրոցներից մեկում, որտեղ ուսման տարեկան վարձը կազմում է 20 հազար դոլար։ Սա՝ վարորդը, հիմա՝ մեխանիկի մասին։
Կոլեկտիվ իմունիտետ ապահովելու նուրբ արվեստը. ո՞ր դեպքում կնվազեր հակապատվաստականների թիվը
Աթամբաևի անձնական ավտոմեխանիկ Ալբեկ Իբրահիմովը սկզբից նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հետո գլխավորեց «Մանաս» միջազգային օդանավակայանի տնօրենների խորհուրդը և վերջապես 2016 թվականին դարձավ Բիշքեկի քաղաքապետ։ Էս էլ՝ ավտոմեխանիկը։ Իսկ դուք ասում եք, թե մեզ մոտ շատ պատասխանատու պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք իսկի դիվանագիտական փորձ էլ չունեն։ Դե եթե Ղրղզստանում անհավանական կարիերա կարող են անել շեֆի վարորդն ու ավտոմեխանիկը, կներե′ք, ինչո՞ւ մեզ մոտ չեն կարող նույնն անել մարդիկ, որոնք դեռ մի քանի տարի առաջ հայտնի էին հանրությանը միայն նրանով, որ պարզապես մասնակցել են Գյումրի-Երևան քայլարշավին։
Շտապում եմ ավարտել, որպեսզի տխուր մանրամասներ չհայտնեմ այն մասին, որ «թավշյա հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած Ալմազբեկ Աթամբաևին ի վերջո անցած տարի դատեցին և դատապարտեցին 11 տարվա ազատազրկման։
Լրահոս
0