https://arm.sputniknews.ru/20211229/pashinjany-hajtnel-e-erkatughu-meghrii-hatvatsi-nakhapatrastakan-ashkhatanqneri-meknarki-masin-37004031.html
Փաշինյանը հայտնել է երկաթուղու Մեղրիի հատվածի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին
Փաշինյանը հայտնել է երկաթուղու Մեղրիի հատվածի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
Նիստի ժամանակ վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքի մասին։ 29.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-29T17:20+0400
2021-12-29T17:20+0400
2021-12-29T17:34+0400
մեղրի
տեսանյութեր
նիկոլ փաշինյան
սյունիք
տեսանյութ
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37004766_0:84:1600:984_1920x0_80_0_0_4bfed4af3ad5f90a77338646a4db13bc.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Ներկայացնելով 2021թ–ին Սյունիքում իրականացված ծրագրերը, Փաշինյանը նշեց, որ այկնտեղ իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր` սկսած գյուղատնտեսությունից մինչև սպորտ։Կարևորելով Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն ու ամրապնդելուն ուղղված ծրագրերը, վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում լայն թափով ընթանում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն:Սյունիքի մարզի հետագա զարգացման համար Փաշինյանը կարևորել է, իր խոսքով, առաջիկայում մեկնարկող Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները:«Իհարկե, բոլորիս հայտնի հանգամանքների բերումով` տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»,– նշել է Փաշինյանը:ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սյունիքի մարզում իրականացվող այլ ծրագրերին, մասնավորապես կրթական ոլորտում նոր մոդելի փորձարկումը Կապան խոշորացված համայնքից մեկնարկելու որոշմանը։ Ծրագրի համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացրել։Սյունիքով անցնող ճանապարհը պետք է լինի ՀՀ սուվերենության ներքո. ՓաշինյանՓաշինյանը նշել է նաև Եվրամիության հետ համագործակցությամբ շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնելու մասին` ուղղված Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն։Նիստի ժամանակ վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին:Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը:
https://arm.sputniknews.ru/20211228/eraskh-hvoradiz-erkatgtsi-hajastanjan-hatvatsi-shinararutjan-hamar-226-mln-dvolar-ktsakhsvi-36925505.html
https://arm.sputniknews.ru/20211123/sjuniqi-gjugherum-annakhadep-tsavalvov-tshanaparhashinararakan-ashkhatanqner-en-pashinjan-35668085.html
մեղրի
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37004766_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b0447b19f278a01f3e7e6a8ad6cd8515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեղրի, տեսանյութեր, նիկոլ փաշինյան, սյունիք, տեսանյութ, ճանապարհ
մեղրի, տեսանյութեր, նիկոլ փաշինյան, սյունիք, տեսանյութ, ճանապարհ
Փաշինյանը հայտնել է երկաթուղու Մեղրիի հատվածի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին
17:20 29.12.2021 (Թարմացված է: 17:34 29.12.2021) Նիստի ժամանակ վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքի մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ներկայացնելով 2021թ–ին Սյունիքում իրականացված ծրագրերը, Փաշինյանը նշեց, որ այկնտեղ իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր` սկսած գյուղատնտեսությունից մինչև սպորտ։
Կարևորելով Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն ու ամրապնդելուն ուղղված ծրագրերը, վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում լայն թափով ընթանում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն:
«Այսօր մենք ակտիվ աշխատում ենք Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար»,– ասել է Փաշինյանը:
Սյունիքի մարզի հետագա զարգացման համար Փաշինյանը կարևորել է, իր խոսքով, առաջիկայում մեկնարկող Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները:
28 դեկտեմբերի 2021, 08:59
«Իհարկե, բոլորիս հայտնի հանգամանքների բերումով` տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»,– նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սյունիքի մարզում իրականացվող այլ ծրագրերին, մասնավորապես կրթական ոլորտում նոր մոդելի փորձարկումը Կապան խոշորացված համայնքից մեկնարկելու որոշմանը։ Ծրագրի համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացրել։
Փաշինյանը նշել է նաև Եվրամիության հետ համագործակցությամբ շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնելու մասին` ուղղված Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն։
Նիստի ժամանակ վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին:
Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը: