00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետպատերազմական 2021-ը. ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար

© Sputnik / Aram NersesyanԶինվորներ
Զինվորներ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Բաժանորդագրվել
Բանակն ընդհանուր առմամբ դուրս է եկել շոկային վիճակից, որն առաջացել էր ինչպես պատերազմի արդյունքների, այնպես էլ դրան հաջորդած քաղաքական անկայունության պատճառով: Առջևում, սակայն, ոչ պակաս բարդ խնդիրներ են։
Անցնող տարին բարդ էր հայկական բանակի համար։ Հետպատերազմական շրջանում զինված ուժերի առջև դրված էին և շարունակում են դրված մնալ ներուժի վերականգնման ու հետագա զարգացման, ժամանակակից զենքով և ռազմական տեխնիկայով համալրելու հսկայական խնդիրներ:
Արցախում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է բանակի վերակազմավորման և բարեփոխման գործընթացի, այն ժամանակակից տեխնիկայով և զենքով համալրելու մասին:
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները
2021 թվականի մարտին մարտական գործողություններից հետո առաջին անգամ տեղի ունեցան լայնածավալ զորավարժություններ՝ տարբեր զորատեսակների ներգրավմամբ, գործի դրվեց փողային և ռեակտիվ հրետանին, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համալիրները, ինչպես նաև ավիացիան։ Իսկ հոկտեմբերի վերջին Սյունիքում տեղի ունեցան հայ-ռուսական միացյալ խմբավորման զորավարժությունները, որոնք առաջին անգամ էին անցկացվում այս տարածաշրջանում։ Իսկ պակաս մասշտաբային զորավարժություններ ու մարզումներ տեղի են ունեցել գրեթե ամեն ամիս։
Օգոստոսին նոր կառավարությունը հրապարակեց իր հնգամյա ծրագիրը, որում նշվում է, որ ռազմավարական հեռանկարում հանրապետությունն աստիճանական անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, զգալիորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինվորական ծառայության կառուցվածքը: Սեպտեմբերի վերջին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել էր, որ ծառայության ժամկետները կարող են կրճատվել 20 տոկոսով, աակայն այս հարցում հստակություն դեռ չկա։

Գնումների թեման փակի տակ է

Միևնույն ժամանակ, խոսելով ԶՈւ արդիականացման և վերազինման մասին, պետք է նշել իշխանության կողմից ակտիվորեն պահպանվող տեղեկատվական վակուումը: Սովորաբար շատախոս հայկական ղեկավարությունը, որը մինչև 44-օրյա պատերազմը նույնիսկ զինվորների սննդակարգում փոփոխությունների մասին էր հայտնում, հիմա համառորեն լռում է։
Պարզվում է՝ իշխանություններն իրենց նախկին «զրուցասիրությունը» սխալ են համարում։ Այսպես, դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ներին տված իր առցանց հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտարարեց, որ չի կրկնի անցյալի իր սխալները՝ հրապարակավ քննարկելով զինված ուժերի հետ կապված որևէ հարց։
Премьер-министр Армении Никол Пашинян и начальник Генштаба ВС Артак Давтян в военном полигоне Баграмян (3 апреля 2019). Армения - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Զենքի գնման թեմայի հետ կապված թերևս միակ հրապարակային իրադարձությունը այն ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի օգոստոսյան հանդիպումն էր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ ՊՆ ղեկավարը Կարապետյանին անվանական դաշույն նվիրեց՝ հայտարարելով, որ այն խորհրդանշում է Հայաստան սպառազինության մատակարարման սկիզբը։ Բայց այդ ժամանակից ի վեր գործընթացներն անցել են «ստվերի տակ»։
Ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը կարծում է, որ, հասանելի տեղեկատվություններից դատելով՝ զարգացման, արդիականացման որոշակի գործընթաց, այնուամենայնիվ, ընթանում է: Բայց, ամենայն հավանականությամբ, ավելի դանդաղ տեմպերով, քան ցանկալի է։
«Կարելի է ենթադրություններ անել զինված ուժերում որոշ կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև օպերատիվ խնդիրների լուծման վերաբերյալ։ Այդ խնդիրների շարքին կարելի է դասել առաջին գծում պատերազմից հետո ձևավորված նոր սահմաններին ինժեներական նոր ամրությունների և ենթակառուցվածքների կառուցումը։ Մենք բոլորս տեսել ենք դա, բայց գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա այդ մասին տեղեկատվությունը խիստ ժլատ է, մենք չգիտենք, թե ինչ գնումներ են եղել, ինչ է է ձեռք բերվել այս տարվա ընթացքում և որքան»,-ասաց Հարությունովը Sputnik Արմենիային:
ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ
Ընդհանուր առմամբ գիտակցելով ոլորտի առանձնահատկություններն ու դրա հետ կապված գաղտնիությունը՝ Հարությունովը միևնույն ժամանակ սխալ է համարում ամբողջական տեղեկատվական վակուումը։ Հասարակությունը գոնե ընդհանուր գծերով պետք է պատկերացում ունենա, թե ինչ է արվում, ինչ ձեռքբերումներ կան։ Հակառակ դեպքում պարարտ հող է առաջանում զանազան շահարկումների և թյուրըմբռնումների համար։
Նրա կարծիքով՝ նույնքան էլ անորոշ են այն կերպարի ուրվագծերը, որը հայտարարված բարեփոխումների արդյունքում կստանա բանակը։ Մինչ օրս չկա հստակ գնահատական, թե «պատրաստի վիճակում» ինչպիսին պետք է լինեն Զինված ուժերը:

Կադրային որոշումների շքերթը

Բանակում ընթացող գործողությունների համատեքստում չի կարելի աչքից բաց թողնել նաև կադրային խառնաշփոթը։ Նախարարի պաշտոնը, պարզվեց, «գնդակահարվող» պաշտոն է․ 2018թ․-ից ՊՆ-ն գլխավորող Դավիթ Տոնոյանը այս տարի ձերբակալվեց (նա դեռևս քննչական մեկուսարանում է)։ Այնուհետև ձերբակալվեց նաև ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որը կարճ ժամանակով զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում երկու պաշտպանության նախարար (նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը 2021թ.-ին դարձավ պաշտպանական գերատեսչության երրորդ ղեկավարը) և երկու ԳՇ պետ փոխվեց։ Հուլիսին հեռացվեց նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը նշանակվել էր 2020թ․-ի նոյեմբերի վերջին, նրան փոխարինելու եկավ Արշակ Կարապետյանը, որին նոյեմբերին փոխարինեց «քաղաքացիական» Սուրեն Պապիկյանը։
Փորձագետի կարծիքով՝ կադրային փոփոխությունները ամենից լավ են վկայում զինված ուժերի վիճակի և այն ռազմաքաղաքական իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը։ Դրանք ցույց տվեցին, որ, մի կողմից, նման բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարողացել գլուխ հանել իրենց պարտականություններից այս բարդ ժամանակահատվածում, մյուս կողմից՝ որ քաղաքական ղեկավարությանը նվիրված մարդ էր պետք նախարարի պաշտոնում։ Դրանով, մասնավորապես, կարելի է բացատրել Պապիկյանի նշանակումը, որը նախկինում երբևէ կապ չի ունեցել ռազմական կառույցների հետ։
Учения войск противовоздушной обороны (27 марта 2020). Армения - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2021
Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ
Ռազմական փորձագետ, նախկին սպա Նարեկ Ներսիսյանը նշում է, որ բանակում արվածի տեսանելի, հրապարակային մասը չափազանց հատվածական է և աննշան՝ համարժեք գնահատականներ տալու համար։ Դրանցից ելնելով դժվար է դատել բարեփոխումների բնույթի մասին։
«Մենք գիտենք միայն հրաձգային զենքի գնումների մեծ ծավալների մասին, չնայած ներքին խողովակներով տեղեկություններ են ստացվում ավելի լուրջ տեսակների մատակարարումների վերաբերյալ։ Բայց ամենաողջունելին, իհարկե, անձնակազմի հաճախակի մարզումներն են։ Այդ ինտենսիվ մարզումները ցույց են տալիս, որ բանակի բարեփոխման որոշակի միտումներ, այնուամենայնիվ, կան»,-նշել է Ներսիսյանը մեր պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին տեղեկությունները հիմնականում խիստ գաղտնի են պահվում։ Միևնույն ժամանակ ՊՆ-ում ներկայումս գործող համակարգը, Գլխավոր շտաբ- նախարարություն հարաբերությունները, գործող օրենսդրությունը, ենթաօրենսդրական ակտերը արդյունավետ գնումների առումով լավատեսություն չեն ներշնչում։
Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան
Ներսիսյանը նման գաղտնապահության երկու պատճառ է նշում։ Առաջինը հետպատերազմյան վախերն են, նոր պատերազմ սկսվելու մտավախությունները, երկրորդը՝ ընդհանուր ըմբռնումը, որ պաշտպանության ոլորտն ավելորդ աղմուկ չի սիրում։
Ընդ որում, պետք է նշել, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես չի գովազդում առանձնապես նոր գնումները, հատկապես, եթե համեմատենք նախապատերազմական շրջանի հետ։ Ժամանակ առ ժամանակ հաղորդագրություններ են հայտնվում Իսրայելից, Թուրքիայից նոր անօդաչուների գնման մասին, Flightradar կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել Իսրայել և Թուրքիա թռչող ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռների չվերթները:
Դժվար չէ կռահել, թե ինչ բեռներ են նրանք տեղափոխում։ Ներսիսյանն այս առնչությամբ նշում է, որ Բաքուն սովորաբար հրապարակում է այն գնումները, որոնք կարող են քարոզչական նշանակություն ունենալ։ Նրանք հայտնում են այն, ինչի մասին պետք է խոսել այդ պահի ։
Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ Հայաստանի զինված ուժերին. գնահատում է մեկնաբանը
«Այդ մասին երբեք չի խոսվել, բայց պատերազմի ժամանակ պարզվեց, օրինակ, որ հակառակորդն արդիականացրել է իր Սու-25 գրոհայիններն ու զինել դրանք գերժամանակակից իսրայելական հրթիռներով։ Եվ նման օրինակները շատ են», - ասում է նա։
Անդրադառնալով կարճաժամկետ հեռանկարին՝ Ներսիսյանը, մասնավորապես, հայտարարեց, որ պայմանագրի համաձայն Հայաստանը 2022 թվականին պետք է ստանա ևս չորս Սու-30ՍՄ կործանիչներ: Ինչպես հայտնի է, առաջին քառյակը ժամանել է 2019 թվականի վերջին, իսկ ընդհանուր առմամբ պետք է գնվի 12 մարտական մեքենա:
Փորձագետն այդ ինքնաթիռները բանակի համար հրատապ անհրաժեշտություն է համարում՝ պնդելով, որ կործանիչ ավիացիան ամեն դեպքում պետք է զարգացնել, իսկ Սու-30-ի առավելություններից չօգտվելը մեղք կլիներ։ Այդ մեքենաների գրագետ օգտագործման դեպքում նրանք ահեղ զենք կդառնան՝ Հայաստանին թույլ տալով օդային առավելություն ստանալ հավանական հակառակորդի նկատմամբ։
Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք բերելու հարցում այլընտրանք չունի. փորձագետ
ՀՀ Զինված ուժերն աստիճանաբար դուրս են գալիս շոկային վիճակից, որն առաջացել էր ինչպես պատերազմի արդյունքների, այնպես էլ դրան հաջորդած քաղաքական անկայունության պատճառով: Եվ եթե մայիսին Սև լճի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հակառակորդի զորքերն անարգել մուտք գործեցին հայկական տարածք, ապա նոյեմբերին արդեն այլ հատվածներում՝ Ծիծեռնաքար լեռան հատվածում ամրանալու փորձերը բախվեցին հայկական ստորաբաժանումների դիմադրությանը։
Մարտերը, որոնք հասցրին կնքել «վեցժամյա պատերազմ» անվանումով, ամենախոշոր բախումը դարձան Արցախում նախորդ տարվա իրադարձություններից հետո։
Լրահոս
0