00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` երբ կավարտվի Սյունիքի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը

© Sputnik / Andranik GhazaryanԿառուցվող ճանապարհ
Կառուցվող ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Կառուցվող ճանապարհ
Բաժանորդագրվել
Ճանապարհի կառուցումը կթեթևացնի Տաթև գյուղի մոտակայքում գտնվող ոլորաններում լուրջ դժվարությունների հանդիպող բեռնատարների վարորդների կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը: Հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։
Հյուսիս–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի մի քանի տոկոսն է կառուցված. նախարար
«Առաջին բարդ հատվածը Վերին Խոտանան գյուղի շրջանցումն է, որտեղ ճանապարհը նեղ է, և շատ շրջադարձեր կան։ Մենք ունենք վարչապետի հանձնարարական, և հիմա այնտեղ աշխատանքներ են ընթանում։ Ավարտից հետո 16-ի փոխարեն կլինի 6 շրջադարձ: Բացի այդ, ճանապարհն ամբողջությամբ կշրջանցի գյուղը»,- նշեց Սանոսյանը։
Երկրորդ հատվածը Տաթև–Լծեն ճանապարհն է, որը թույլ կտա բեռնատարներին շրջանցել Տաթև–Շինուհայր շրջանում դժվարանցանելի ոլորանները և զգալիորեն կրճատել Կապանից Երևան տանող ճանապարհը:

«Մոտ 20 կմ երկարությամբ հատված է, որից 11 կմ–ից մի փոքր ավելի հատվածում որոշակի հողային աշխատանքներ արդեն իրականացվել են, նախապատրաստվում է հողային պաստառ, ակտիվորեն աշխատում են 2 ընկերություն: Մեր նպատակն է մարտ–ապրիլ ամիսներին ավարտել հողային աշխատանքները և սկսել ասֆալտապատումը, որպեսզի 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն պատրաստի ճանապարհ ունենանք»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հսկիչ անցակետի տեղադրումից և Կապան-Տաթև-Շինուհայր մայրուղու գործարկումից հետո բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել, թեև ճշգրիտ տվյալներ չունի:
Ավելի վաղ Սանոսյանը հայտարարել էր, որ գարնանը Տաթև-Աղվանի ավտոճանապարհին կկառուցվի նաև Վերին Խոտանան գյուղի 5 կմ-անոց շրջանցիկ ճանապարհը,հատկապես որպեսզի վտանգ չստեղծվի ճանապարհի եզրին գտնվող գյուղում կանգնած միջնադարյան եկեղեցու համար:
ԱԻՆ գործընկերների հետ համաձայնեցմամբ ձմռանը ճանապարհներին կգործեն տաքացման կետեր, որոնք նախատեսված են վարորդների համար։
Փորձելու են աշխարհի տակ ինչ կա` կապել ինձ հետ. Սանոսյանը` «ԵվրոԱսֆալտի» հետ կապի մասին
Լրահոս
0