00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Սանոսյան

Բաժանորդագրվել
Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երասխ–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարությունը սկսելու հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կան հատվածներ, որտեղ ծավալուն գործընթաց է պետք իրականացնել, անգամ տարիներով։ Որոշ հատվածներում էլ ավելի հեշտ կլինի վերականգնումը և շահագործումը, դրանցից գլխավորը Երասխից դեպի Նախիջևան հատվածն է։ Մեծ ծավալի խնդիրներ կան Մեղրիի ուղղությամբ, որտեղ հին երկաթգիծը հանված է, Հորադիզի հատվածում է նույն խնդիրն է»,– նշեց Սանոսյանը։

Երկաթգծի վերականգնման գործընթացը շարունակական է, նախարարի խոսքով, քննարկումներ են լինում, զուգահեռաբար նաև մասնագիտական որոշակի աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև վերլուծություններ։ Հարցին, թե երբ կսկսեն հիմնական աշխատանքները, Սանոսյանը շեշտեց, որ դա կլինի որոշակի հստակեցումների դեպքում։
Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու և երթևեկելու համար, սակայն, Սանոսյանը մոտավոր ժամկետներ նախանշեց. ըստ նրա կպահանջվի 10 ամսից մինչև 1 տարի։
Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար հանրապետության հետ։
Փաշինյանը հայտնել է երկաթուղու Մեղրիի հատվածի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին
«Երկաթգծի կառուցման համար գումարների հատկացումն ուսումնասիրման առարկա է. դրանք կլինեն պետական բյուջեից, վարկային միջոցներով կամ «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ–ի հետ կոնսեցիոն պայմանագրով, դեռ պարզ չէ։ Քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,– ասաց Սանոսյանը։
Նշենք, որ ՏԿԵ նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 մլն դոլար։ Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)։
Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավայի հետ - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն
Հիշեցնենք` դեկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Նա նշել էր, որ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) ու Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։
Լրահոս
0