Դեռ խորհրդային ժամանակներից «Օլիվյեն» տոնական սեղանի անբաժանելի մասն է: Մեզ բոլորիս քաջ հայտնի այդ աղցանը հարուստ պատմություն ունի: Ազգությամբ ֆրանսիացի խոհարար Լյուսյեն Օլիվյեն Մոսկվայից դեռ ХIХ դարում ստեղծել է «Մայոնեզ թռչնամսից» անվանումով ճաշատեսակ, որի մեջ մտել է շահպրակ , հորթի լեզու, խավիար, խեցգետնի վզիկներ և այլն: Հենց այդ ճաշատեսակը հետագայում հարմարվել է խորհրդային իրողություններին և դարձել «Օլիվյե» աղցան:
Խաղողի տերևներով ավանդական հայկական տոլման Ամանորի ամենահայտնի ճաշատեսակներից մեկն է: Վաղեմի ժամանակներից հայերն Ամանորի սեղանի համար պատրաստել են «պասուց տոլմա», սակայն ժամանակի ընթացքում խաղողի տերևներով մսով տոլման հետին պլան է մղել այն:
Գրեթե բոլոր տոնական սեղաններին դրվում է հայկական ավանդական բաստուրմա և սուջուխ: Բաստուրման տավարի մսի կտոր է, համեմվում է աղով, կծու համեմունքներով և չորացվում կախված վիճակում:
Բնական է՝ տոնական սեղանները զարդարում են նաև մրգերը: Ընդ որում, վերջին շրջանում հմուտ տնային տնտեսուհիներն այն յուրահատուկ ձևով են կտրատում և մատուցում:
Սխտորով, գազարով և համեմունքներով համեմված խոզի բուդը, առանց չափազանցության, տոնական սեղանի գլխավոր ուտելիքն է: Մարդիկ դեռ Նոր տարուց մի քանի օր առաջ պատվիրում են այն, որպեսզի ոչ մի դեպքում չմնան առանց խոզի բդի:
Չրերը և ընկուզեղենն անհիշելի ժամանակներից հայկական տոնական սեղանի անբաժանալի մասն են: Ուղղակի անհնար է պատկերացնել տոնական սեղանն առանց ընկուզեղենի և չրերի:
Խորհրդային ժամանակներից մնացած մյուս ավանդույթը Խորհրդային շամպայնն է: Չնայած սպիրտային խմիչքների հսկայական բազմազանությանը՝ Հայաստանում շատ ընտանիքներ մինչև հիմա նախընտրում են Նոր տարին դինավորել Խորհրդային շամպայնի գավաթը ձեռքին: