00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի զինծառայողներն իրենց տեսախցիկներն ուղղում են Սյունիքի գյուղերի տների վրա

© Photo : TATEV DURYAN / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում
Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Բաժանորդագրվել
Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է` Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղում ադրբեջանական տեսախցիկները անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Նա գրառում է արել Facebook–ում` նշելով, որ հիմա ադրբեջանական տեսախցիկների ներքո են գյուղի 4 տներն ու ձկնաբուծարանը։
«Տան բնակիչների վկայությամբ՝ ադրբեջանական զինված ծառայողները տեսախցիկները պարբերաբար պտտում են իրենց տան կողմ` վերահսկելու համար տան անցուդարձը: Տեսախցիկն իրենց տան ուղղությամբ են պահում հատկապես այն ժամանակ, երբ տեսնում են, որ տանը սովորականից շատ մարդկանց շարժ կա (օրինակ՝ եթե հյուրեր ունեն)։ Ակնհայտ է, որ դիտարկվում է այն ամենը, ինչ կատարվում է տանը, ոչ միայն բակում»,– գրել է Թաթոյանը` հավելելով, որ գյուղացիների պատմածներում անձամբ է համոզվել է սյունիքյան վերջին այցի ընթացքում, երբ ՄԻՊ աշխատակազմով տվյալ տանն են եղել ու տեսել, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողներն իրենց տեսնելուն պես տեսախցիկներից մեկն անմիջապես ուղղել իրենց ուղղությամբ:
«Ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ». արժե՞ արդյոք զինել սահմանի բնակիչներին
Թաթոյանը նաև նշել է, որ այն տունը, որտեղ այժմ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներն ու այնտեղից տեսախցիկներով վերահսկում են գյուղի անցուդարձը, կադաստրային փաստաթղթով ՀՀ քաղաքացու է պատկանում։
«Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում` սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինված ծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից»,– շեշտել է ՄԻՊ–ը:
Գյուղացիների դիտարկումներով` ադրբեջանական ԶՈւ անձնակազմն այդ տարածքում 150-200 է: Ընդ որում` բոլորը զինված են, մեծ մասը` դիմակավորված: Նրանք բացահայտ ու ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն բնակիչներին:
Մենք էլ մեր բաժին սահմանն ենք պահում. պատերազմը փոխել է բարձրավանցի երիտասարդների պլանները
Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը։ Ըստ Թաթոյանի` ադրբեջանական զինծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ Ուստի նրանք չպետք է լինի հայկական գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս փաստը ևս վերլուծվել է, և այն կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով:
Կառուցվող ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Հայտնի է` երբ կավարտվի Սյունիքի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը
Լրահոս
0