https://arm.sputniknews.ru/20211228/pjunik-fa-ic-futbvolistner-en-heracel-36936702.html
«Փյունիկ» ՖԱ-ից ֆուտբոլիստներ են հեռացել
«Փյունիկ» ՖԱ-ից ֆուտբոլիստներ են հեռացել
Sputnik Արմենիա
Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։ 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T10:40+0400
2021-12-28T10:40+0400
2021-12-28T10:42+0400
հայաստան
սպորտ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/2222/54/22225463_0:44:1600:944_1920x0_80_0_0_538cdea43e23472162f37fd6a694e122.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։«Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:«Ռեալը» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստ Արսեն ԶախարյանովՍևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
https://arm.sputniknews.ru/20211226/bazhanvel-enq-dzerq-seghmelvov-vardan-minasjany-ararat-armeniaji-ev-havaqakani-masin-36832460.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2222/54/22225463_64:0:1488:1068_1920x0_80_0_0_a1a7251b807c443154b789c07a87ddef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , ֆուտբոլ, ֆուտբոլիստ
հայաստան, սպորտ , ֆուտբոլ, ֆուտբոլիստ
«Փյունիկ» ՖԱ-ից ֆուտբոլիստներ են հեռացել
10:40 28.12.2021 (Թարմացված է: 10:42 28.12.2021) Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի
մամուլի ծառայությունը։
«Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:
Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
26 դեկտեմբերի 2021, 18:58