https://arm.sputniknews.ru/20211226/bazhanvel-enq-dzerq-seghmelvov-vardan-minasjany-ararat-armeniaji-ev-havaqakani-masin-36832460.html
Բաժանվել ենք ձեռք սեղմելով. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիայի» և հավաքականի մասին
Բաժանվել ենք ձեռք սեղմելով. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիայի» և հավաքականի մասին
Sputnik Արմենիա
Վարդան Մինասյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր կատարած աշխատանքի, Ազգերի լիգայում հավաքականի հնարավորությունների ու առաջիկա... 26.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-26T18:58+0400
2021-12-26T18:58+0400
2021-12-26T19:07+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ֆուտբոլ
ղազախստան
հայաստանի ազգային հավաքական
վարդան մինասյան
մարզիչ
արմեն մելիքբեկյան
խոակին կապառոս
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/08/11370880_0:0:1200:676_1920x0_80_0_0_bb8e6b128bc83efc033027b5c992a1a7.jpg
Ֆուտբոլային Հայաստանի ամենատիտղոսակիր ու հաջողակ մարզիչներից մեկը՝ Վարդան Մինասյանը, Ղազախստանում մեկ տարի աշխատելուց հետո հիմա սպասում է նոր առաջարկների։ Բայց անվանի մարզիչը նույնիսկ հանգստի ժամանակ է շարունակում մտածել ֆուտբոլի մասին և անհնարին ոչինչ չի տեսնում միլիոնների խաղում։Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա ներկայացրել է անհնարինը հնարավոր դարձնելու ուղին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։-Վարդան, Դուք Ղազախստան տեղափոխվեցիք «Արարատ-Արմենիայի» հետ երկու անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո։ Ինչո՞ւ։-Ինձ ոչ ոք «Արարատ-Արմենիայից» չի հեռացրել։ Ակումբում ինձ առաջարկեցին զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը, ես հրաժարվեցի, քանի որ ուզում էի շարունակել մարզչական աշխատանքը։ Բաժանվել ենք ձեռք սեղմելով։ Մինչ օրս էլ ես ասում եմ`շնորհակալ եմ «Արարատ-Արմենիայի» ղեկավարությանը, Սամվել Կարապետյանին ինձ վստահելու համար։-Հայաստանի հավաքականը գլխավորելու ժամանակ Դուք նշում էիք, որ հավաքականում խաղալու համար ֆուտբոլիստը պետք հայրենասեր լինի։ Ակումբային ֆուտբոլում դա ի՞նչպես է արտահայտվում։-Քանի որ ես աշխատել եմ և՛ հավաքականում, և՛ ակումբներում, ասեմ, որ հիմնականում տարբերությունը ժամանակն է։ Ակումբում ունես ժամանակ` սխալներն ուղղելու, քո մտածածը ավելի խորքային մարզելու համար։ Հավաքականում դրա համար ժամանակ չկա։ Հավաքականում պետք է արագ կողմնորոշվես։ Ինչ վերաբերվում է հայրենասիրությանը, ապա հավաքական հրավիրվող ֆուտբոլիստը պայմանագրով չի խաղում ազգային թիմում։ Եթե չեղավ հայրենասիրությունը, մնացած բոլոր գործոնները երկրորդական են դառնում։ Հավաքականում առաջընթացի միակ ուժը հայրենասիրությունն է։ Ակումբում արդեն երկու գործոն է կարևորվում։ Նվիրվածությունն ակումբին, առանց որի չի լինի և ֆինանսական կողմը։-2012 թվականին մեր ազգային հավաքականը Ձեր գլխավորությամբ հասավ մեծ հաջողությունների։ Հիմա այլ մարզիչ է գլխավորում հավաքականը և իհարկե տարբերություն կա թե՛ մոտեցումների, և թե՛ խաղի մեջ։ Իսկ դուք ի՞նչ տարբերություն եք տեսնում։-Դժվար հարց է ինձ համար։ Ես միշտ չեմ սիրել քննարկել իմ գործընկերների աշխատանքը։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ բոլոր մարդիկ անցողիկ են, մնայունը ազգային հավաքականն է։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է երկրպագենք մեր հավաքականին։-ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ հավաքականը դադարել է փակ ակումբի նմանվել, ու թիմում միշտ նոր ֆուտբոլիստներ են հայտնվում։ Ձեր ժամանակ արդյո՞ք փակ է եղել հավաքականը։-Ես չեմ լսել, թե ինչ է ասել Մելիքբեկյանը, ու չգիտեմ, թե ինչու՞ է ասել։ Այն ժամանակ, երբ ես եմ եղել հավաքականի մարզիչը, ֆուտբոլիստների համար հավաքականը բաց է եղել։ Ճիշտ է`եղել են քննարկումներ այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, և ինքն իր կարծիքն է արտահայտել, բայց այն ֆուտբոլիստները, որոնց ես ցանկացել եմ տեսնել թիմում, իրենք եղել են թիմում։ Մենք նույնիսկ նորամուծություն մտցրեցինք ու Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ մեկօրյա կամ երկօրյա հավաքներ անցկացրինք, ընկերական խաղեր կազմակերպեցինք` բոլոր թեկնածուներին գործի մեջ տեսնելու համար։ Ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի անտեսվել։ Թե ի՞նչ նկատի ունի ՀՖՖ ներկայիս նախագահը,մ չեմ էլ ուզում քննարկել։ՀՖՖ նախագահը գնահատեց իր ղեկավարած կառույցի աշխատանքը. թերացումներ չկա՞ն-Վարդան, Դուք երկու անգամ աշխատեցիք Ղազախստանի Պրեմիեր լիգայում։ «Տարազում» աշխատելու ընթացքում ձեր մրցակից թիմերի մարզիչների, տեղական մամուլի կողմից շատ բարձր գնահատականներ ստացաք։ Դա Ձեզ հաճելի՞ էր, թե՞ նորմալ ընթացք է։-Երբ նման բաներ ես լսում, առաջին պահին իհարկե հաճելի է, բայց ես չեմ կենտրոնանում դրանց վրա, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարևորը արդյունքն է։ Հիմա արդյունք ասվածը բաժանում են երկու մասին։ Արդյունք, որը տեսանելի է, ասենք` մրցաշարային աղյուսակում, և արդյունք, թե ինչքան առաջընթաց է ապրել թիմի խաղն անկախ մրցաշարային աղյուսակից։ Այս երկու գնահատականներն են, որի վրա ես կենտրոնացրել եմ իմ աշխատանքը։-Այս երկու գործոններից առնվազն մեկին «Տարազում» հասաք, որովհետև թիմի կազմում կար ֆուտբոլիստ, որը վերադարձավ Ղազախստանի ազգային հավաքական։ Բաուիրժան Բայտանան ասել է, որ իր խաղային վերածնունդը Ձեր աշխատանքի շնորհիվ է։-Այո՛, «Տարազում» կար և՛ թիմային խաղի, և՛ առանձին ֆուտբոլիստների խաղային առաջընթաց։ Մենք ունեինք երեք ֆուտբոլիստ, որոնք խաղում էին Ղազախստանի Մ21 հավաքականում, երկու ֆուտբոլիստ էլ հանդես էին գալիս երկրի ազգային հավաքականում։ Ասեմ, որ «Տարազը» Ղազախստանում երկրի հավաքական թիմերի դարբնոցն է ու ֆուտբոլիստների մատակարարը։ Ինչպես ժամանակին «Փյունիկն» էր Հայաստանում։ Ինչ վերաբերվում է թիմի զբաղեցրած տեղին մրցաշարային աղյուսակում, ապա մենք նախ կատարեցինք առաջադրանքը` վեց ամսի հետո զբաղեցնելով վեցերորդ տեղը, հետո ֆինանսական որոշակի խնդիրների պատճառով խաղային նահանջ եղավ։ Դրա մասին չեմ էլ ուզում հիշել կամ խոսել։ Համենայնդեպս, ակումբի ղեկավարությունն արդյունքից գոհ էր։-Ազգերի լիգայի «B» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ուկրաինան, Շոտլանդիան և Իռլանդիան։ Շոտլանդացիների մարզիչն արդեն ասել է, որ Հայաստանը հանելուկ է իրենց համար։ Այս երկրի ընտրանու հետ իրենք ոչ մի հանդիպում չեն անցկացրել։ Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի հնարավորություններն այս խմբում։-Յուրաքանչյուր խմբում հայտնվելուց հետո բնականաբար հնարավորություններ են առաջ գալիս։ Պարզ է, որ եթե մենք խաղայինք C կամ D լիգաներում, որտեղ մեր ընտրանուն համարյա հավասարազոր մրցակիցներ են, հաջողության հասնելը համեմատաբար հեշտ կլիներ։ Բայց այս խմբում էլ հնարավոր է հասնել հաջողության։ Անհնարին ոչինչ չկա։ Ո՞վ կմտածեր, որ 2010-2014 թվականներին մեր ընտրանին նման հաջողություններ կունենա։ Շատ բան կախված է, թե ինչքան ու ինչպիսի վնասվածքներ կլինեն, ինչպիսի մարզավիճակում կլինեն ֆուտբոլիստները։Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւՎարդան Մինասյանի շատ շուտով կարող է անցնել աշխատանքի նոր ակումբում։ Կան առաջարկներ ու աշխատելու հնարավորություն Ղազախստանում, Մերձբալթյան երկրներից մեկում, Կիպրոսում և Հայաստանում։ Առայժմ բանակցությունների փուլն է ընթացքի մեջ։
https://arm.sputniknews.ru/20211212/inchpes-kvotajqy-bernapvokhadrvogh-odanavvov-hasav-jalta-ev-rvobert-qvocharjani-gvoli-shnvorhiv-haghtec-36234071.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/08/11370880_0:0:1200:900_1920x0_80_0_0_a2eddde7789f10fe9c3b52b458b03a67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, ղազախստան, հայաստանի ազգային հավաքական, վարդան մինասյան, մարզիչ, արմեն մելիքբեկյան, խոակին կապառոս
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, ղազախստան, հայաստանի ազգային հավաքական, վարդան մինասյան, մարզիչ, արմեն մելիքբեկյան, խոակին կապառոս
Բաժանվել ենք ձեռք սեղմելով. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիայի» և հավաքականի մասին
18:58 26.12.2021 (Թարմացված է: 19:07 26.12.2021) Վարդան Մինասյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր կատարած աշխատանքի, Ազգերի լիգայում հավաքականի հնարավորությունների ու առաջիկա անելիքների մասին։
Ֆուտբոլային Հայաստանի ամենատիտղոսակիր ու հաջողակ մարզիչներից մեկը՝ Վարդան Մինասյանը, Ղազախստանում մեկ տարի աշխատելուց հետո հիմա սպասում է նոր առաջարկների։ Բայց անվանի մարզիչը նույնիսկ հանգստի ժամանակ է շարունակում մտածել ֆուտբոլի մասին և անհնարին ոչինչ չի տեսնում միլիոնների խաղում։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա ներկայացրել է անհնարինը հնարավոր դարձնելու ուղին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։ -Վարդան, Դուք Ղազախստան տեղափոխվեցիք «Արարատ-Արմենիայի» հետ երկու անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո։ Ինչո՞ւ։
-Ինձ ոչ ոք «Արարատ-Արմենիայից» չի հեռացրել։ Ակումբում ինձ առաջարկեցին զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը, ես հրաժարվեցի, քանի որ ուզում էի շարունակել մարզչական աշխատանքը։ Բաժանվել ենք ձեռք սեղմելով։ Մինչ օրս էլ ես ասում եմ`շնորհակալ եմ «Արարատ-Արմենիայի» ղեկավարությանը, Սամվել Կարապետյանին ինձ վստահելու համար։
-Հայաստանի հավաքականը գլխավորելու ժամանակ Դուք նշում էիք, որ հավաքականում խաղալու համար ֆուտբոլիստը պետք հայրենասեր լինի։ Ակումբային ֆուտբոլում դա ի՞նչպես է արտահայտվում։
-Քանի որ ես աշխատել եմ և՛ հավաքականում, և՛ ակումբներում, ասեմ, որ հիմնականում տարբերությունը ժամանակն է։ Ակումբում ունես ժամանակ` սխալներն ուղղելու, քո մտածածը ավելի խորքային մարզելու համար։ Հավաքականում դրա համար ժամանակ չկա։ Հավաքականում պետք է արագ կողմնորոշվես։ Ինչ վերաբերվում է հայրենասիրությանը, ապա հավաքական հրավիրվող ֆուտբոլիստը պայմանագրով չի խաղում ազգային թիմում։
Եթե չեղավ հայրենասիրությունը, մնացած բոլոր գործոնները երկրորդական են դառնում։ Հավաքականում առաջընթացի միակ ուժը հայրենասիրությունն է։ Ակումբում արդեն երկու գործոն է կարևորվում։ Նվիրվածությունն ակումբին, առանց որի չի լինի և ֆինանսական կողմը։
12 դեկտեմբերի 2021, 09:28
-2012 թվականին մեր ազգային հավաքականը Ձեր գլխավորությամբ հասավ մեծ հաջողությունների։ Հիմա այլ մարզիչ է գլխավորում հավաքականը և իհարկե տարբերություն կա թե՛ մոտեցումների, և թե՛ խաղի մեջ։ Իսկ դուք ի՞նչ տարբերություն եք տեսնում։
-Դժվար հարց է ինձ համար։ Ես միշտ չեմ սիրել քննարկել իմ գործընկերների աշխատանքը։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ բոլոր մարդիկ անցողիկ են, մնայունը ազգային հավաքականն է։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է երկրպագենք մեր հավաքականին։
-ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ հավաքականը դադարել է փակ ակումբի նմանվել, ու թիմում միշտ նոր ֆուտբոլիստներ են հայտնվում։ Ձեր ժամանակ արդյո՞ք փակ է եղել հավաքականը։
-Ես չեմ լսել, թե ինչ է ասել Մելիքբեկյանը, ու չգիտեմ, թե ինչու՞ է ասել։ Այն ժամանակ, երբ ես եմ եղել հավաքականի մարզիչը, ֆուտբոլիստների համար հավաքականը բաց է եղել։ Ճիշտ է`եղել են քննարկումներ այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, և ինքն իր կարծիքն է արտահայտել, բայց այն ֆուտբոլիստները, որոնց ես ցանկացել եմ տեսնել թիմում, իրենք եղել են թիմում։
Մենք նույնիսկ նորամուծություն մտցրեցինք ու Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ մեկօրյա կամ երկօրյա հավաքներ անցկացրինք, ընկերական խաղեր կազմակերպեցինք` բոլոր թեկնածուներին գործի մեջ տեսնելու համար։ Ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի անտեսվել։ Թե ի՞նչ նկատի ունի ՀՖՖ ներկայիս նախագահը,մ չեմ էլ ուզում քննարկել։
-Վարդան, Դուք երկու անգամ աշխատեցիք Ղազախստանի Պրեմիեր լիգայում։ «Տարազում» աշխատելու ընթացքում ձեր մրցակից թիմերի մարզիչների, տեղական մամուլի կողմից շատ բարձր գնահատականներ ստացաք։ Դա Ձեզ հաճելի՞ էր, թե՞ նորմալ ընթացք է։
-Երբ նման բաներ ես լսում, առաջին պահին իհարկե հաճելի է, բայց ես չեմ կենտրոնանում դրանց վրա, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարևորը արդյունքն է։ Հիմա արդյունք ասվածը բաժանում են երկու մասին։ Արդյունք, որը տեսանելի է, ասենք` մրցաշարային աղյուսակում, և արդյունք, թե ինչքան առաջընթաց է ապրել թիմի խաղն անկախ մրցաշարային աղյուսակից։ Այս երկու գնահատականներն են, որի վրա ես կենտրոնացրել եմ իմ աշխատանքը։
-Այս երկու գործոններից առնվազն մեկին «Տարազում» հասաք, որովհետև թիմի կազմում կար ֆուտբոլիստ, որը վերադարձավ Ղազախստանի ազգային հավաքական։ Բաուիրժան Բայտանան ասել է, որ իր խաղային վերածնունդը Ձեր աշխատանքի շնորհիվ է։
-Այո՛, «Տարազում» կար և՛ թիմային խաղի, և՛ առանձին ֆուտբոլիստների խաղային առաջընթաց։ Մենք ունեինք երեք ֆուտբոլիստ, որոնք խաղում էին Ղազախստանի Մ21 հավաքականում, երկու ֆուտբոլիստ էլ հանդես էին գալիս երկրի ազգային հավաքականում։ Ասեմ, որ «Տարազը» Ղազախստանում երկրի հավաքական թիմերի դարբնոցն է ու ֆուտբոլիստների մատակարարը։
Ինչպես ժամանակին «Փյունիկն» էր Հայաստանում։ Ինչ վերաբերվում է թիմի զբաղեցրած տեղին մրցաշարային աղյուսակում, ապա մենք նախ կատարեցինք առաջադրանքը` վեց ամսի հետո զբաղեցնելով վեցերորդ տեղը, հետո ֆինանսական որոշակի խնդիրների պատճառով խաղային նահանջ եղավ։ Դրա մասին չեմ էլ ուզում հիշել կամ խոսել։ Համենայնդեպս, ակումբի ղեկավարությունն արդյունքից գոհ էր։
-Ազգերի լիգայի «B» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ուկրաինան, Շոտլանդիան և Իռլանդիան։ Շոտլանդացիների մարզիչն արդեն ասել է, որ Հայաստանը հանելուկ է իրենց համար։ Այս երկրի ընտրանու հետ իրենք ոչ մի հանդիպում չեն անցկացրել։ Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի հնարավորություններն այս խմբում։
-Յուրաքանչյուր խմբում հայտնվելուց հետո բնականաբար հնարավորություններ են առաջ գալիս։ Պարզ է, որ եթե մենք խաղայինք C կամ D լիգաներում, որտեղ մեր ընտրանուն համարյա հավասարազոր մրցակիցներ են, հաջողության հասնելը համեմատաբար հեշտ կլիներ։ Բայց այս խմբում էլ հնարավոր է հասնել հաջողության։
Անհնարին ոչինչ չկա։ Ո՞վ կմտածեր, որ 2010-2014 թվականներին մեր ընտրանին նման հաջողություններ կունենա։ Շատ բան կախված է, թե ինչքան ու ինչպիսի վնասվածքներ կլինեն, ինչպիսի մարզավիճակում կլինեն ֆուտբոլիստները։
Վարդան Մինասյանի շատ շուտով կարող է անցնել աշխատանքի նոր ակումբում։ Կան առաջարկներ ու աշխատելու հնարավորություն Ղազախստանում, Մերձբալթյան երկրներից մեկում, Կիպրոսում և Հայաստանում։ Առայժմ բանակցությունների փուլն է ընթացքի մեջ։