https://arm.sputniknews.ru/20211228/gegharquniqi-marzi-lanjaghbjur-hamajnqi-ghekavarin-meghadranq-e-arajadrvel-qk-36951974.html
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Համայնքի ղեկավարը տեղեկացել է, որ երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել ու աճուրդով տարծքներ է վաճառել իր... 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T13:32+0400
2021-12-28T13:32+0400
2021-12-28T13:33+0400
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0c/24085791_142:218:1220:824_1920x0_80_0_0_52e1b3eb2714edb5170d9482238b969c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:Նշվում է, որ համայնքի ղեկավարը տեղեկացել է, որ ՀՀ–ում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել։Քանի որ ընկերություններին պետք էր կնքել հողի վարձակալության պայմանագիր, ուստի համայնքի ավագանու որոշումների հիման վրա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է իր կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է:
https://arm.sputniknews.ru/20211213/yntrkasharqi-nvor-paster-en-bacahajtel-bhkakan-teknatsuin-meghadranq-e-arajadrvel-36435313.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0c/24085791_78:0:1502:1068_1920x0_80_0_0_8cf16c5cf74268a7bd4cffe43b78ead7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, համայնքի ղեկավար
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, համայնքի ղեկավար
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
13:32 28.12.2021 (Թարմացված է: 13:33 28.12.2021) Համայնքի ղեկավարը տեղեկացել է, որ երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել ու աճուրդով տարծքներ է վաճառել իր կնոջը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:
Նշվում է, որ համայնքի ղեկավարը տեղեկացել է, որ ՀՀ–ում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել։
13 դեկտեմբերի 2021, 21:40
Քանի որ ընկերություններին պետք էր կնքել հողի վարձակալության պայմանագիր, ուստի համայնքի ավագանու որոշումների հիման վրա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է իր կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է: