Ստեփանակերտում նորակառույց բնակարաններ են տրամադրվել զոհված զինծառայողների ընտանիքներին
© Photo : Facebook / Artak BeglaryanԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
© Photo : Facebook / Artak Beglaryan
Բաժանորդագրվել
Այս թաղամասերը կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ստեփանակերտում նորակառույց բնակարաններ են տրամադրվել զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ բեգլարյանը` այն որակելով կարևոր ու շատ դրական քայլ։
«Այսօր տրամադրել ենք 20 նոր բնակարան, օրեր առաջ՝ 10, իսկ առաջիկա օրերին այդ թիվը կհասնի 100-ի, հունվարին՝ 300-ի: Այս թաղամասերը կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ»,–գրել է նա:
© Photo : Facebook / Artak BeglaryanԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
© Photo : Facebook / Artak Beglaryan
Բնակարանների առաջնահերթ շահառուները զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներն են, ինչպես նաև բազմազավակ ու այլ խոցելի խմբեր:
Նա տեղեկացրել է, որ այսօրվա 20 ընտանիքներից շուրջ կեսն ընտանիքում ունեն երկու զոհ:
© Photo : Facebook / Artak BeglaryanԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
© Photo : Facebook / Artak Beglaryan
«Զուգահեռաբար բնակարան ենք տրամադրելու նաև բոլոր շահառու խմբերին, այժմ բնակարանային հարցերի կոմիտեն ակտիվորեն աշխատում է կարիքների ու աշխատանքների արդյունավետ ու օբյեկտիվ համակարգման ուղղությամբ»,–տեղեկացրել է Բեգլարյանը:
© Photo : Facebook / Artak BeglaryanԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
© Photo : Facebook / Artak Beglaryan
Նա բարի բնակարանամուտ է մաղթել այս բոլոր ընտանիքներին, իսկ մնացած շահառուներին՝ համբերություն։ Բեգլարյանը հավաստիացրել է, որ բոլորի բնակարանները աստիճանաբար կտրամադրվեն՝ հաստատված ծրագրի համաձայն: