https://arm.sputniknews.ru/20211227/mijnordel-enq-dadarecnel-qreakan-hetapndumy-davit-tonojani-nkatmamb-pashtpan-36909890.html
Միջնորդել ենք դադարեցնել քրեական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ. պաշտպան
Միջնորդել ենք դադարեցնել քրեական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ. պաշտպան
Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանի պաշտպանը հայտնում է, որ հույս չունեն, թե գործով քննիչը կբավարարի իրենց միջնորդությունը, և Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T14:47+0400
2021-12-27T14:47+0400
2021-12-27T14:48+0400
դավիթ տոնոյան
դատարան
միջնորդություն
կալանք
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/04/24347818_0:0:1601:901_1920x0_80_0_0_bc971c8202bbaf4cabe2cc2f7168defd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։ Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։«Մեր միջնորդության մեջ վերլուծել ենք քրեական գործում առկա բոլոր տվյալները, այդ թվում այն «ապացույցները», որոնք պետք է դրվեին մեղադրանքի հիմքում: Բացի այդ, բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, որոնք քրգործում առկա են, սակայն նախաքննական մարմինը դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Սրանց վրա հղում կատարելով` ամբողջությամբ հերքել ենք մեղադրանքը»,–ասաց Հովհաննիսյանը։ Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքըՆրա խոսքով` հույս չունեն, որ միջնորդությունը կբավարարվի` հաշվի առնելով նախորդ ամիսներին նախաքննական մարմնի դրսևորած ոչ օբյեկտիվ քննությունը։ Փաստաբանը հայտնեց նաև, որ միջնորդությունը մերժելուց հետո քրգործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատախազին, որն էլ այն ենթադրաբար կհաստատի և կուղարկի դատարան։Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ օրս իրենց չի տրամադրվել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժել էին Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու որոշման դեմ Տոնոյանի պաշտպանների բողոքը։ Հովհաննիսյանը կարծում է, որ այս պահին, հավանաբար, դատարանը որոշակի խնդիրների մեջ է, քանի որ պետք է հիմնավորի, թե ինչու է մերժել իրենց բողոքը։ Դատարանի համար, ըստ փաստաբանի, հեշտ գործ չէ հիմնավորելը, քանի որ նման հիմքեր չկան։Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
https://arm.sputniknews.ru/20211026/tvonvojanin-argelum-en-tesakcutjunner-kam-herakhvosazanger-unenal-pashtpan-34689699.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/04/24347818_0:0:1407:1055_1920x0_80_0_0_b579922cca0e5e427967d3ddf3d53904.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, դատարան, միջնորդություն, կալանք, պաշտպան
դավիթ տոնոյան, դատարան, միջնորդություն, կալանք, պաշտպան
Միջնորդել ենք դադարեցնել քրեական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ. պաշտպան
14:47 27.12.2021 (Թարմացված է: 14:48 27.12.2021) Դավիթ Տոնոյանի պաշտպանը հայտնում է, որ հույս չունեն, թե գործով քննիչը կբավարարի իրենց միջնորդությունը, և Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։ Տեղեկությունը
Spսtnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Մեր միջնորդության մեջ վերլուծել ենք քրեական գործում առկա բոլոր տվյալները, այդ թվում այն «ապացույցները», որոնք պետք է դրվեին մեղադրանքի հիմքում: Բացի այդ, բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, որոնք քրգործում առկա են, սակայն նախաքննական մարմինը դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Սրանց վրա հղում կատարելով` ամբողջությամբ հերքել ենք մեղադրանքը»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հույս չունեն, որ միջնորդությունը կբավարարվի` հաշվի առնելով նախորդ ամիսներին նախաքննական մարմնի դրսևորած ոչ օբյեկտիվ քննությունը։ Փաստաբանը հայտնեց նաև, որ միջնորդությունը մերժելուց հետո քրգործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատախազին, որն էլ այն ենթադրաբար կհաստատի և կուղարկի դատարան։
Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ օրս իրենց չի տրամադրվել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժել էին Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու որոշման դեմ Տոնոյանի պաշտպանների բողոքը։ Հովհաննիսյանը կարծում է, որ այս պահին, հավանաբար, դատարանը որոշակի խնդիրների մեջ է, քանի որ պետք է հիմնավորի, թե ինչու է մերժել իրենց բողոքը։ Դատարանի համար, ըստ փաստաբանի, հեշտ գործ չէ հիմնավորելը, քանի որ նման հիմքեր չկան։
26 հոկտեմբերի 2021, 17:23
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը
կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով
երկարաձգվել էր նոյեմբերին։