https://arm.sputniknews.ru/20211227/inchu-en-zintsarajoghnery-masamb-stacel-dektemberi-ashkhatavardzy-pn-i-parzabanumy-36911301.html
Ինչու են զինծառայողները մասամբ ստացել դեկտեմբերի աշխատավարձը. ՊՆ-ի պարզաբանումը
Ինչու են զինծառայողները մասամբ ստացել դեկտեմբերի աշխատավարձը. ՊՆ-ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից, նշել են... 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T15:22+0400
2021-12-27T15:22+0400
2021-12-27T15:43+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
աշխատավարձ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_0:67:1000:630_1920x0_80_0_0_c6773ced7d2e7fe4eedf19f3d017f319.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, հայտարարել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան տեղեկության, թե ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ։«Աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից»,-նշված է պարզաբանման մեջ։Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր, որ ահազանգ է ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից։ Նրանք մասնավորապես նշել են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին դեկտեմբերի 20-ի դրությամբ նրանց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։ՊՆ-ից հայտնում են նաև, որ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։
https://arm.sputniknews.ru/20211105/erb-kbardzrana-nvazagujn-ashkhatavardzy-hajastanum-35014894.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_36:0:964:696_1920x0_80_0_0_af9cfe2219b34f11cce99d2e97f2bbeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), աշխատավարձ, զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն), աշխատավարձ, զինծառայող
Ինչու են զինծառայողները մասամբ ստացել դեկտեմբերի աշխատավարձը. ՊՆ-ի պարզաբանումը
15:22 27.12.2021 (Թարմացված է: 15:43 27.12.2021) Պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից, նշել են պաշտպանական գերատեսչությունից։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա,
հայտարարել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան տեղեկության, թե ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ։
«Աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից»,-նշված է պարզաբանման մեջ։
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը
ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր, որ ահազանգ է ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից։ Նրանք մասնավորապես նշել են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին դեկտեմբերի 20-ի դրությամբ նրանց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։
ՊՆ-ից հայտնում են նաև, որ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։