https://arm.sputniknews.ru/20211105/erb-kbardzrana-nvazagujn-ashkhatavardzy-hajastanum-35014894.html
Ե՞րբ կբարձրանա նվազագույն աշխատավարձը Հայաստանում
Ե՞րբ կբարձրանա նվազագույն աշխատավարձը Հայաստանում
Sputnik Արմենիա
Նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է, նվազագույն զամբյուղը` 75 000. ԱԺ–ն շարունակում է քննարկել բյուջեն 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T11:19+0400
2021-11-05T11:19+0400
2021-11-05T11:19+0400
հայաստան
աշխատավարձ
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28539012_0:0:1601:901_1920x0_80_0_0_d495e877fb05ca52830e93c8215bf482.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր շատ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի չափը։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։«68 000 դրամ նվազագույն աշխատավարձ և արդեն հունիսի դրությամբ 70 000 դրամ`1 անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեք։ Գնաճը շարունակվում է։ Իմ գնահատմամբ` հիմա արդեն 75 000 է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած 5.2-5.6 տոկոս գնաճի ցուցանիշով կմոտենա 80 000 դրամի»,– ասաց Ավետիսյանը` արձանագրելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարվա բյուջեով չի նախատեսվում, թեև իր համոզմամբ` դա այսօր արդեն անհրաժեշտություն է։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հաստատեց` նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում, բայց բարձրացում է նախատեսված կառավարության 5-ամյա ծրագրով։Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության` սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն` 2021թ.–ի սեպտեմբերին 2020թ.–ի սեպտեմբերի համեմատ Հայաստանում միայն պարենային ապրանքների գներն աճել 15.4% –ով։
https://arm.sputniknews.ru/20211105/aghqatutjan-makardaky-hajastanum-atshel-e-7-tvokvosajin-ketvov-inch-e-anum-karavarutjuny-35014082.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28539012_33:0:1454:1066_1920x0_80_0_0_ee4f5e86bb205223fa4912bceb3a68d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխատավարձ, նարեկ մկրտչյան
հայաստան, աշխատավարձ, նարեկ մկրտչյան
Ե՞րբ կբարձրանա նվազագույն աշխատավարձը Հայաստանում
Նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է, նվազագույն զամբյուղը` 75 000. ԱԺ–ն շարունակում է քննարկել բյուջեն
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր շատ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի չափը։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։
«68 000 դրամ նվազագույն աշխատավարձ և արդեն հունիսի դրությամբ 70 000 դրամ`1 անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեք։ Գնաճը շարունակվում է։ Իմ գնահատմամբ` հիմա արդեն 75 000 է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած 5.2-5.6 տոկոս գնաճի ցուցանիշով կմոտենա 80 000 դրամի»,– ասաց Ավետիսյանը` արձանագրելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարվա բյուջեով չի նախատեսվում, թեև իր համոզմամբ` դա այսօր արդեն անհրաժեշտություն է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հաստատեց` նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում, բայց բարձրացում է նախատեսված կառավարության 5-ամյա ծրագրով։
«Եվ մենք մինչև 2026թ–ը փորձելու ենք ամեն ինչ անել, որ հասնենք կառավարության ծրագրում դրված բոլոր ցուցանիշներին»,– ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի
Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության` սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։
Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն` 2021թ.–ի սեպտեմբերին 2020թ.–ի սեպտեմբերի համեմատ
Հայաստանում միայն պարենային ապրանքների գներն աճել 15.4% –ով։