00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասում «3+3» հարթակը գործում է որպես պրագմատիկ ձևաչափ. ՌԴ ԱԳՆ

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Բաժանորդագրվել
Մոսկվան ցավում է, որ, չնայած հարթակի աշխատանքին մասնակցելու արդյունքում սպասվող ակնհայտ օգուտներին, Թբիլիսին իր ներկայացուցիչներին չի ուղարկել առաջին հանդիպմանը: Բայց «դուռը» շարունակում է բաց մնալ։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Sputnik գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ԱՊՀ պետությունների ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի, Աֆղանստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունների, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հետխորհրդային տարածքի այլ խնդիրների մասին:
- Որքանո՞վ է հավանական, որ «3+3» հարթակը (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան) կդառնա աշխատանքային: Սկզբունքայի՞ն է արդյոք Վրաստանի մասնակցությունը, որն առայժմ հրաժարվում է ներկա գտնվել այդ տարածաշրջանային նախագծին: Կարո՞ղ է արդյոք «3+3» հարթակը գոնե սկզբնական փուլում աշխատել որպես «3+2» (առանց Վրաստանի):
- «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը ստեղծվել և արդեն իսկ գործում է որպես պրագմատիկ, չքաղաքականացված ձևաչափ, որն ուղղված է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մերձեցմանը: Մեր համատեղ աշխատանքում շեշտը դնում ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող և վստահության ամրապնդման ուղղությամբ աշխատող միջոցների վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական կապերի զարգացման, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա: Ս. թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3»-ի առաջին նիստը ցույց տվեց, որ մասնակիցները շահագրգռված են ոչ միայն կառուցողական երկխոսության պահպանման, այլև գործնական փոխգործակցության հաստատման հարցում:
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների զինված ուժերի կապի համատեղ համակարգին
Ցավում ենք, որ, չնայած հարթակի աշխատանքին մասնակցելու արդյունքում սպասվող ակնհայտ օգուտներին, Թբիլիսին իր ներկայացուցիչներին չի ուղարկել առաջին հանդիպմանը: Ընդ որում, բոլոր մասնակիցները շահագրգռվածություն են հայտնել Վրաստանի միանալու հարցում և համաձայնել են, որ այդ երկրի համար «դուռը» բաց է մնում:
- Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն օգնել Է ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Այժմ նոր փուլ է և նոր սպառնալիքներ՝ օմիկրոն շտամը: Նախատեսվու՞մ է արդյոք գործողությունների համաձայնեցում և այդ ուղղությամբ համագործակցության հետագա զարգացում:
- Մեր կյանքն արդեն գրեթե երկու տարի է՝ անցնում է COVID-19 համավարակի դեմ պայքարի նշանի տակ։ Այս նոր իրողությունը, ինչպես երևում է, դեռ երկար կմնա մեզ հետ․ աշխարհի տարբեր շրջաններում մշտապես հայտնաբերվում են նոր շտամներ, իսկ հիվանդացողների թիվը, ցավոք, շատ չի նվազել։
Սակայն, որքան էլ պարադոքսալ է, նման լուրջ մարտահրավերի պատասխանները փնտրելիս մենք կարողացանք ռեսուրսներ գտնել աճի և զարգացման համար։ Խոսքը նախևառաջ մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտների խորացված թվայնացման, ամենաժամանակակից կենսաբժշկական տեխնոլոգիաների փոխանակման մասին է։
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
ԱՊՀ-ում ամրապնդվում են ռուբլով առևտուր անելու մեխանիզմները․ փորձագետ
Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա մենք ելնում ենք այդ տարածքի ընդհանուր սանիտարական-համաճարակաբանական տարածքի պահպանման կարևորությունից։ Ռուսաստանը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ այդ գործընթացում։ Դա է պատճառը, որ մենք շարունակում ենք համապարփակ օգնություն տրամադրել Համագործակցության երկրներին՝ COVID-19-ին հակազդելու հարցում։ Բարդ իրավիճակում բնական է և նորմալ: Սա այն է, ինչով տարբերվում են մտերիմ ընկերներն ու դաշնակիցները, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի։
Համաճարակի սկզբից ի վեր մենք ԱՊՀ երկրներ ենք ուղարկել ավելի քան հարյուր հազար պատվաստանյութ, մեծ թվով թեստային համակարգեր, դեղորայք, անհատական պաշտպանության միջոցներ, շարժական ախտորոշիչ համալիրներ և ժամանակակից մանրէաբանական լաբորատորիաներ: Ռուսաստանի առողջապահության նախարարության, Ռուսաստանի պաշտպանության նախարարության, «Ռոսպոտրեբնադզորի» գծով գիտամեթոդական աջակցություն ցուցաբերելու և սեփական փորձ կուտակելու համար Համագործակցության երկրներ են մեկնում ռուս բժիշկ-մասնագետները:
ՆԱՏՕ-ն ՌԴ - ի հետ կապի մեջ է Ռուսաստան -ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու հարցով. ներկայացուցիչ
Օրակարգում հաստատուն առարկայական փոխգործակցության խորացումն է և անհրաժեշտ գիտամեթոդական ողջ աջակցության ցուցաբերումը։ Արձանագրում ենք մեր երկրների համաճարակաբանական ծառայությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների սանիտարական պահպանության խնդիրների համակարգող խորհրդի նիստերի շրջանակներում՝ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներմուծման և տարածման հետ կապված: Ուրախալի է, որ կատարելագործվում է Համագործակցության իրավական-պայմանագրային բազան։
- ԱՊՀ երկրների քաղաքացիներին հուզող թեմաներից մեկը Ռուսաստանի կողմից արտասահմանում «Սպուտնիկ V»-ով պատվաստման սերտիֆիկատների չճանաչումն է (այսինքն՝ Ռուսաստանը չի ճանաչում «Սպուտնիկ»-ով պատվաստումը, օրինակ, Ղազախստանի պոլիկլինիկայում), ինչը Համագործակցության երկրներից բազմաթիվ միգրանտների համար մի շարք խնդիրներ է ստեղծում: Ի՞նչ պատճառով է առաջացել այդ խնդիրը և այն լուծելու ի՞նչ ուղիներ կան այսօր։
- Կցանկանայի սկսել այն բանից, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ակտիվորեն կիրառվում է ԱՊՀ բոլոր երկրներում, բացի, թերևս Ուկրաինայից, վստահություն է վայելում և, որպես հետևանք, մեծ պահանջարկ ունի տեղի բնակչության շրջանում: Մատակարարումները, ինչպես ասացի, հասնում են առաջին և երկրորդ բաղադրիչների հարյուր հազարավոր դեղաչափերի։
Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ուզբեկստանում հաջողությամբ գործում է լիցենզավորված արտադրությունը, Ադրբեջանի հետ այդ հարցը քննարկման փուլում է։ Կարծում եմ, որ սա հայրենական գիտության մեծ հաղթանակն է, այդ թվում՝ միջազգային կտրվածքով։ Համավարակի պայմաններում բնակչության շարժունակության վերականգնմանն օգնում է նաև նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համատեղ նախագծի իրականացումը՝ «Ճամփորդում եմ առանց COVID–19» թվային հավելվածը: Դրա մասնակիցներն են ԵԱՏՄ բոլոր երկրները և ԱՊՀ գործընկերների մեծամասնությունը։
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Ինչպես է Եվրամիությունը մտադիր փլուզել Ռուսաստանը
Ներկայումս Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդհանուր համակարգման ներքո հանգամանալից աշխատանք է կատարվում ռուսական դեղանյութերով պատվաստումների սերտիֆիկատների միջազգային ճանաչման ուղղությամբ, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների, օտարերկրյա տնտեսական և քաղաքական միավորումների հետ պատվաստումների QR կոդերի ճանաչման թեման:
Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավարությամբ ստեղծվել է համապատասխան միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Պրոֆիլային խորհրդակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, որոնց թվում է Ղազախստանը, որոնց ընթացքում քննարկվում է պայմանավորվածության ձևն ու մյուս իրավական հարցերը:
ԱՊՀ երկրների ԱԺ ղեկավարները Պետերբուրգում քննարկել են COVID-19-ի հետ կապված հարցեր
Համոզված եմ, որ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև մի շարք այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՊՀ երկրների շատ քաղաքացիներ հույս ունեն, որ սերտիֆիկատների ճանաչման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա: Ուզում եմ հավաստիացնել, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կողմից ամեն հնարավոր բան անում է դրա համար։
- Վերջին շրջանում հետխորհրդային տարածքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն կարող չդիպչել Ռուսաստանի շահերին։ Բարդություններ բելառուսա-լեհական սահմանին, բռնկումներ ղարաբաղյան ուղղությամբ, գազային ճգնաժամ Մոլդովայում, բողոքի ակցիաներ Վրաստանում, ՆԱՏՕ-ի ակտիվության աճ ռուսական սահմանների մոտ։ Արդյո՞ք դուք դա համարում եք երկարաժամկետ միտում։ Ի՞նչ է մտադիր ձեռնարկել և ի՞նչ է ձեռնարկում է Ռուսաստանը, ի՞նչ դեր կարող է խաղալ ԱՊՀ-ն իրավիճակի կարգավորման գործում:
- Հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ցանկացած նշանակալի իրադարձություններ և գործընթացներ այս կամ այն չափով առնչվում են Ռուսաստանի շահերի հետ, քանի որ խոսքը մեր մերձավոր հարևանների մասին է։ Մենք առաջնային նշանակություն ենք տալիս տարածաշրջանի կայունության և կայուն զարգացման ապահովմանը։ Ցավոք, նման իրավիճակը ոչ բոլորին է ձեռնտու, որոշ երկրների գործողություններն ուղղված են ԱՊՀ-ում ապաինտեգրացիոն գործընթացների բորբոքմանը՝ Ռուսաստանի և նրա ավանդական դաշնակիցների կապերը խզելու նպատակով:
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Միշուստինը կոչ է արել կատարելագործել միգրացիայի հարցերով ԱՊՀ թվային հարթակները
Վերջին տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում Արևմուտքի կողմից ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերին միջամտելու չդադարող փորձերին։ Ձեր բերած օրինակներին կարելի է ավելացնել Կիևի գրեթե ամբողջական «անցումը» արտաքին կառավարման, Բելառուսում բացահայտ արտաքին աջակցությունը ոչ համակարգային ընդդիմությանը՝ հանրապետությունում հերթական «գունավոր հեղափոխության» սցենարն իրագործելու նպատակով, Կենտրոնական Ասիայի երկրներում ռազմական ենթակառուցվածք տեղակայելու ԱՄՆ-ի փորձերը՝ Աֆղանստանում իրավիճակի սրման պատրվակով։
Արձանագրում ենք հետխորհրդային տարածքում արևմտյան երկրների ռազմա-կենսաբանական ակտիվության ավելացման աշխույժ քայլեր, իբրև թե համավարակին հակազդելու համար, Համագործակցության երկրների ներգրավումը ՆԱՏՕ-ի սադրիչ հակառուսական միջոցառումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը անմիջականորեն հարող գոտիներում: Այս ցանկը կարելի է շարունակել։
Իհարկե, անվտանգության և աշխարհակարգի համակարգի կայունության ապահովման հարցերը մշտապես գտնվում են ԱՊՀ-ի օրակարգում։ Պետությունների, կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ առարկայական և բացեիբաց քննարկվում են կոնկրետ երկրներում ճգնաժամային իրավիճակները, միջպետական հակասությունները, այդ թվում՝ դրսից հրահրված և դրսից թեժացվող իրավիճակները։ Եվ սա արժեքավոր բան է։
Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին
Համագործակցության գործընկերներն ընդհանուր առմամբ ադեկվատ են գնահատում իրավիճակն ու ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների իրական շարժառիթները, մեծամասամբ մեր բարեկամները քննադատաբար են տրամադրված պատժամիջոցների և քաղաքական ճնշումների, օտար արժեքների պարտադրման նկատմամբ։
Մեզ համար կարևոր է ոչ միայն ԱՊՀ երկրների հետ ավանդական դաշնակցային հարաբերությունների թուլացում թույլ չտալը, այլև տարբեր ոլորտներում դրանց համակողմանի ամրապնդմանը նպաստելը։ Ընդ որում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի, ԱՊՀ-ում գործընկերներին իրենց շահերին չհամապատասխանող որոշումներ պարտադրելու պրակտիկա չկա։ Մենք հանդես ենք գալիս իրավահավասար և շահագրգիռ երկխոսության օգտին ցանկացած, այդ թվում՝ Ռուսաստանի համար զգայուն թեմաների շուրջ։
2021 թվականին 30-ամյա հոբելյանը նշող Համագործակցությունն ապացուցել է իր կենսունակությունը որպես բազմապրոֆիլ տարածաշրջանային կազմակերպություն, որպես բազմաբնույթ երկխոսության պահանջված հարթակ: Մեր կողմից շարունակելու ենք ջանքեր գործադրել նրա գործունեության կատարելագործման, ոլորտային համագործակցության ընդլայնման, մասնակից պետությունների փոխգործակցության գործնական արդյունքի ավելացման ուղղությամբ։
Красная площадь в сумерках, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
«Նրանք խոսո՞ւմ են, ի՞նչ է»․ Արևմուտքը չգիտի՝ ինչ պատասխանել Ռուսաստանին
- Կենտրոնական Ասիայի երկրների գործընկերների հետ քննարկվո՞ւմ են արդյոք այն ռիսկերը, որոնք կապված են Աֆղանստանից դեպի տարածաշրջանի երկրներ փախստականների հնարավոր հոսքի հետ: Խոսվո՞ւմ է արդյոք լրացուցիչ համատեղ միջոցառումների մասին՝ ներկայումս ծայրահեղ անկայուն Աֆղանստանի կողմից ահաբեկչական սպառնալիքի կանխման ուղղությամբ:
- Իհարկե, այս խնդիրը, որի լուծումը համալիր բնույթ է կրում, Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ քննարկման հիմնական թեմաների թվում է։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակն Աֆղանստանում, կհաջողվի՞ արդյոք ընդհանուր ուժերով պաշտպանել այդ երկիրը մարդասիրական աղետից։ Մենք մասնակցում ենք խնդրի լուծմանը՝ ուղղակի օգնություն ցուցաբերելով Աֆղանստանի ժողովրդին, ձգտելով միջազգային աջակցության մոբիլիզացիայի, այդ թվում՝ արտասահմանյան բանկերում աֆղանական կառավարության միջոցների «ապասառեցմանը»։
Մյուս կողմից մենք հստակ գիտակցում ենք, որ փախստականների հետ սահմանակից երկրներ կարող են ներթափանցել ահաբեկիչները։ Ելնելով դրանից՝ մենք Աֆղանստանի հարևան պետությունների հետ համատեղ ձեռնարկում ենք կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, տեղեկատվություն ենք փոխանակում, անցկացնում համատեղ զորավարժություններ և մանևրներ, օգնում ենք տեխնիկայի, ռազմական նշանակության արտադրանքի, հատուկ միջոցների մատակարարումներով, առաջին հերթին՝ սահմանային անվտանգության համար։
Մտավախություն կա, որ թմրանյութերի հոսքը դեպի ՀԱՊԿ երկրներ կավելանա. Սեմերիկով
Հարկ է նշել նաև, որ Կենտրոնական Ասիայի մեր գործընկերները Աֆղանստանի հետ հարևանության դարավոր փորձ ունեն և շատերից լավ են հասկանում նրա հետ հարաբերությունների կառուցման առանձնահատկությունները։ Նրանք դա անում են՝ ելնելով իրենց անվտանգության և զարգացման խնդիրներից, ինչպես նաև սահմանի այն կողմում գտնվող ազգակցական համայնքների հետ ավանդական կապերից։ Մենք ըմբռնումով ենք մոտենում դրան։ Մեր խնդիրն է համակարգել քայլերը՝ ելնելով ընդհանուր շահերից ․ Աֆղանստանի ներսում ճգնաժամի հաղթահարում, մեր ուղղությամբ սպառնալիքների «արտահոսքի» կանխում։
Լրահոս
0